Լրահոս
Իրավական
17:05
29.10.22
589

Փոքրիկ տղան մահացել է՝ թունավորվելով ձմերուկից

Img default alt hy

Վոլգոգրադի փոքրիկ բնակիչը մահացել է հիվանդանոցում՝ թունավորվելով վրանից գնված ձմերուկից, հայտնում է vesti.ru-ն:

58-ամյա տղամարդը հոկտեմբերի 26-ի երեկոյան ձմերուկ է հյուրասիրել թոռներին, իսկ հաջորդ օրը առավոտյան նրանք վատացել են։ Հինգ տարեկան տղային և նրա 11-ամյա քրոջը հիվանդանոց են տեղափոխել միայն հոկտեմբերի 28-ին, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել տղայի կյանքը։ Աղջկա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։

Նախնական տվյալներով՝ մահը վրա է հասել թունավոր գաստրոէնտերիտի հետևանքով։ Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների իրացման փաստով քրեական գործ է հարուցվել: Վրանում վաճառվող ձմերուկներն առգրավվել և ուղարկվել են փորձաքննության: