Լրահոս

2022-11-04
  • Img default alt hy
    Հասարակական
    Մալուխով կախված 22-ամյա տղայի դի է հայտնաբերվել
    Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ավանեսովի փողոցի տներից մեկը, որտեղ ավտոտնակում հայտնաբերել է երիտասարդ տղայի դի։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/04/1225851/
    17:17
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ֆրանսիայում ատամի խոզանակ գողանալու համար վրացիներ են ձերբակալվել
    Ֆրանսիայում ազգությամբ երկու վրացի է ձերբակալվել սուպերմարկետից էլեկտրական ատամի խոզանակ գողանալու մեղադրանքով, փոխանցում է France Bleu-ն։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ իրավապահները ձերբակալվածների մեքենայում հայտնաբերել են 65 տուփ ատամի խոզանակ։ 50 և 53 տարեկան ձերբակալվածների ինքնությունը պարզվել է տեսագրության միջոցով։ Ֆրանսիական լրատվամիջոցները ենթադրում են, որ գողացված ապրանքը նախատեսվում էր վերավաճառել Վրաստանում։ Նշվում է, որ զանազան փոքր իրեր, այդ թվում՝ խոզանակներ և ածելիներ, վերջերս մեծ հետաքրքրություն են առաջացրել գողերի մոտ, քանի որ դրանց հափշտակությունը և այլ երկիր տեղափոխումը հեշտ է։
    17:15
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կալանավորված անձի անվամբ քաղաքացու կողմից բերված հեռուստացույցի մեջ հայտնաբերվել է 2 բջջային հեռախոս
    Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները շարունակում են անզիջում պայքարը քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, թմրամիջոցների շրջանառության, ինչպես նաև թղթախաղերի դեպքերի բացառման ուղղությամբ: Հավատարիմ մնալով Կառավարության կողմից որդեգրած թափանցիկ և հաշվետու կառավարման քաղաքականությանը՝ Արդարադատության նախարարությունը ներկայացնում է հոկտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույցը: Այսպիսով` «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ քաղաքացու կողմից բերված հեռուստացույցը, որի մեջ հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս և բջջային հեռախոսի մեկ էլեկտրամեկուսիչ հարթաթիթեղ (плата)։ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներին է դիմել տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված դատապարտյալը։ Ոչ սահմանված ժամին աշխատանքեր իրականացնելու դատապարտյալի ցանկությունը կասկած է առաջացրել ծառայողների մոտ, որոնք հետևել են դատապարտյալին և տեղազննել միջանցքի այն հատվածը, որտեղ վերջինս կանգնած է եղել։ Արդյունքում հայտնաբերել են փաթեթ, որում առկա է եղել սպիտակ, բյուրեղանման զանգված: Մեկ այլ դեպքով՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ քաղաքացուհու բերած հանձնուքը, որի միջից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող դարչնագույն զանգված։ «Սևան» քրեակատարողական հիմնարկի բաղնիքի մասնաշենքի հետնամասում գետնին ընկած հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով պարուրված կասկածելի փաթեթ, որում հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, կանաչավուն, չոր զանգված և երկու բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտի։ Օրեր անց՝ նույն քրեակատարողական հիմնարկում կրկին հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում առկա են եղել բջջային հեռախոս, բջջային հեռախոսի էկրան և պատյան, ականջակալ, USB լար: Կասկածելի փաթեթ է հայտնաբերվել նաև նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների համար նախատեսված մարզադաշտի խոտածածկին՝ 2 բջջային հեռախոսով, USB լարով և ականջակալով: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ցածր անվտանգային գոտում գտնվող լոգարանի տանիքի ծածկի տակից հայտնաբերել են թաքցրած երկու ստվարաթղթե փաթեթ և մեկ կաթոցիչ։ Երկու փաթեթներում միասին առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգված։ Վերը թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նշանակված են դատաքիմիական փորձաքննություններ:
    17:07
    04.11.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Բայրաքթարներ կպայթեն Երևանում, եթե դուք մնաք իշխանության». Երևանում «կարմիր փուչիկներով» ակցիա է
    «Բայրաքթարները կպայթեն Երևանում, եթե դուք մնաք իշխանության»,- Հայաստանի նախագահին է այսպես ասել ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը վաղվա հանրահավաքի մասին իրազեկող ակցիայի ժամանակ: Վահագն Խաչատուրյանը պատագմավորի ձեռքից վերցրել է կարմիր փուչիկը, որը, Վարդանյանի խոսքով, խորհրդանշում է Հայաստանի գլխին կախված վտանգը:
    17:00
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տեսագրությունում պատկերված տղամարդը որոնվում է
    Տեսագրությունում պատկերված տղամարդը որոնվում է: ՀՀ ոստիկանությունը տեսնողներին խնդրում է ահազանգել։
    16:52
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԵՄ-ն պետք է ամրապնդի հարաբերությունները Կենտրոնական Ասիայի երկրների հետ. Բորել
    Եվրամիությունը պետք Է ամրապնդի հարաբերությունները Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ, որը դառնում Է ռազմավարական տեսակետից կարեւոր տարածաշրջան: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 4-ին այդ մասին Բեռլինում հայտարարել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: «Կենտրոնական Ասիայի երկրներն ավելի ու ավելի մեծ նշանակություն են ստանում ռազմավարական տեսակետից՝ ավելի ու ավելի կարեւոր դառնալով ներկայիս պայմաններում: Նրանք քննարկում են իրենց արտաքին քաղաքականության բազմազանացումը, նրանք այլեւս Խորհրդային Միության հանրապետություններ չեն: Մենք պետք Է ամրապնդենք մեր հարաբերությունները նրանց հետ»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    16:45
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Պակիստանի նախկին վարչապետը երկու ոտքից վիրավորվել է մահափորձից հետո
    Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը երկու ոտքից վիրավորվել Է նրա «Պակիստան Թեհրիք ի Ինսաֆ» կուսակցության բողոքի երթի վրա կատարված հարձակումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հիվանդանոցի վարչակազմը, որտեղ հոսպիտալացվել Է քաղաքական գործիչը: «Գնդակը դիպել Է աջ ոտքին եւ ձախ ոտքի ոսկորին»,-վարչակազմի հայտարարությունը մեջբերում Է Geo հեռուստաալիքը: Բժիշկների տվյալներով, «Պակիստան Թեհրիք ի Ինսաֆ»-ի ղեկավարն անգիտակից վիճակում Է եղել, երբ նրան տեղափոխել են հիվանդանոց, նրա ոտքերին եղել Է վնասվածքների 16 հետք: Իմրան Խանի վրա մահափորձը կատարվել Է նոյեմբերի 4-ին, նրա կուսակցության բողոքի երթի ժամանակ, որը պահանջում Է նոր ընտրություններ: Պակիստանի նախկին վարչապետը ոտքից վիրավորվել Է նրա մեքենայի գնդակոծումից հետո, քաղաքական գործչի կյանքին վտանգ չի սպառնում: Ձերբակալված կասկածյալը հայտարարել Է, որ ինքը պլանավորել Էր սպանել Իմրան Խանին եւ հայտարարել, որ գործել Է միայնակ: Նոր ընտրությունների պահանջով «Պակիստան Թեհրիք ի Ինսաֆ» ընդդիմադիր կուսակցության երթը Պակիստանում սկսվել Է անցած շաբաթ, բողոքողները պլանավորում են մինչեւ նոյեմբերի 11-ը հասնել երկրի մայրաքաղաք Իսլամաբադ: Ավելի վաղ Պակիստանի կառավարությունը դիմել Էր երկրի գերագույն դատարան՝ խնդրելով կանգնեցնել «Պակիստան Թեհրիք ի Ինսաֆ»-ի նոր երթը, սակայն դատարանը մերժել Է երթն արգելելու մասին հրաման հրապարակելու խնդրանքը: Դատարան դիմելուց առաջ կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ իշխանությունները կխստացնեն քաղաքականությունը բողոքի ակցիայի դուրս եկածների նկատմամբ: Իր հերթին Իսլամաբադի վարչակազմը հայտարարել Է, որ «Պակիստան Թեհրիք ի Ինսաֆ»-ին թույլ չի տա հավաքներ անցկացնել քաղաքում եւ ուժեղացրել Է Իսլամաբադի «կարմիր գոտու» պահպանությունը, շրջան, որտեղ գտնվում են գլխավոր կառավարական շենքերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    16:37
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հարավային Կորեան կործանիչներ է օդ բարձրացրել ԿԺԴՀ-ի ինքնաթիռների ակտիվության պատճառով
    Հարավային Կորեան կործանիչներ Է օդ բարձրացրել այն բանից հետո, երբ հայտնաբերել Է, որ ավելի քան 180 հյուսիսկորեական ռազմական ինքնաթիռներ «շարժման մեջ են դրվել»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը: «Հարավային Կորեան գրանցել Է, որ շարժման մեջ են դրվել ավելի քան 180 հյուսիսկորեական ռազմական ինքնաթիռներ՝ արձագանքելով անտեսանելի կործանիչներ ուղարկելով»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Սեուլն 80 կործանիչներ Է օդ բարձրացրել այն բանից հետո, երբ հայտնաբերել Է, որ ավելի քան 180 հյուսիսկորեական ինքնաթիռներ գտնվում են ԿԺԴՀ-ի օդային տարածությունում, ճշտում Է գործակալությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    16:30
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    2022-ի 9 ամիսների ընթացքում Արցախում տպագրվել է 12445 անձնագիր
    2022 թվականի 9 ամիսների ընթացքում Արցախում տպագրվել է 12445 անձնագիր, որից 3397-ը տրվել է առաջին անգամ անձնագրավորվող քաղաքացիներին: Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից կազմակերպվել, իրականացվել և վերահսկվել է Արցախի Հանրապետության անձնագրային համակարգի գործունեությունը, տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Հսկողություն է իրականացվել Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու, Արցախի Հանրապետության տարածքում գտնվելու, Արցախի Հանրապետության տարածքից դուրս գալու, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում տարանցիկ գտնվելու և (կամ) երթևեկելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կանոնների պահպանման նկատմամբ: Նշված ժամանակահատվածում իրականացվել է Արցախի Հանրապետության քաղաքացիների ըստ բնակության վայրի հաշվառում, օրենսդրությամբ սահմանված կարգով վարվել է բնակչության պետական ռեգիստրը, ըստ շրջանների և համայնքների՝ որպես մեկ միասնական ցուցակ, կազմվել և վարվել է Արցախի Հանրապետության ընտրողների ռեգիստրը: Անձնագրային և վիզաների վարչության ծառայողների աշխատանքը 2020 թվականի ռազմագործողություններից հետո գերծանրաբեռնվել է: Պատճառը՝ տարհանված բնակիչների սպասարկումն է, որն այժմ վարչությունն իրականացնում է ունեցած ներուժով՝ ներառյալ տարածքային ստորաբաժանումների անձնագրային բաժինները: Հաշվետու ժամանակահատվածում տպագրվել է 12445 անձնագիր, որից 3397-ը տրվել է առաջին անգամ անձնագրավորվելու կապակցությամբ: 2022 թվականի 9 ամիսների ընթացքում Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և տարածքային անձնագրային ծառայությունների կողմից 12963 քաղաքացիների անձնագրերում կատարվել է օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի մասին նշում: Վարչությունը համագործակցելով Հայաստանի Հանրապետության անձնագրային և վիզաների վարչության հետ, քաղաքացիներին տրամադրվել է 3909 նույնականացման քարտ: Ի դեպ, տարեսկզբից նույնականացման քարտ (ID) ունեցող կամ նույնականացման քարտ ստանալու դիմում ներկայացրած քաղաքացիներին անձնագիր տրվում է 10 տարի վավերականության ժամկետով: Նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին անձնագիրը տրվում է 2 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման կամ վերափորձաքննության ժամկետով:
    16:22
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին
    Իսրայելի պաշտպանության բանակն ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Իսրայելի բանակային մամուլի ծառայությունը: Ինչպես հետեւում Է հաղորդագրությունից, ավիահարվածների թիրախներ են դարձել մշակման ընդգետնյա համալիրի եւ հրթիռների արտադրության օբյեկտները: Նշվում Է, որ հարվածները պետք Է «վնաս հասցնեն ահաբեկչական կազմակերպության ամրանալու եւ հրթիռներով զինվելու փորձերին»: «ՀԱՄԱՍ-ն Է կրում այն բանի պատասխանատվությունն, ինչ տեղի Է ունենում Գազայի հատվածում, եւ հենց այդ կազմակերպությունը կհատուցի Իսրայել պետության անվտանգության խախտման համար»,-ընդգծվում Է հաղորդագրության մեջ: Ավիահարվածներից մի քանի ժամ առաջ պաղեստինյան տարածքից Իսրայելի ուղղությամբ արձակվել են չորս հրթիռներ, ճշտում են տեղական ԶԼՄ-ները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    16:15
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թուրքիայի նախագահի խոսնակը՝ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացների մասին
    Թուրքիայի նախագահի խոսնակ, ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը CNN Türk-ի եթերում խոսել է հայ-թուրքական, հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացներից։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին՝ Քալընը նշել է, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցնելու և սահմանը փակելու հիմնական պատճառը եղել է «Ղարաբաղի բռնազավթումը»։ Իսկ հիմա, երբ «բռնազավթումն ավարտվել է», արդեն վերացել է իրենց կայացրած այդ որոշման պատճառը։ Այնուհետև ի պատասխան լրագրողի հարցերին, թե գործընթանցն այդուհանդերձ ընթանալու է Ադրբեջանի հետ զուգահեռ և որն է վերջին իրավիճակն այդ ուղղությամբ, Իբրահիմ Քալընը նշել , որ 2 գործընթացներն էլ այժմ ավելի դրական, ավելի հուսադրող հունով են առաջ ընթանում։ Նա մասնավորապես հիշեցրել է երկու երկրներների արտգործնախարարների և հատուկ ներկայացուցիչները համաձայնության գալը 3-րդ երկրի քաղաքացիների համար սահմանների բացման և օդային բեռնափոխադրումների, օդային երթևեկության բացման հարցում։ «Մենք էլ ցանկանում ենք, որ այդ գործընթացն առաջ ընթանա, գիտենք, որ հայկական կողմն էլ այդ հարցում բարեմիտ, կառուցողական դիրքորոշում ունի։ Ադրբեջանի հետ ևս այդ գործընթացի դրական կերպով շարունակմանը մենք աջակցում ենք, խրախուսում ենք, և միաժամանակ Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան կարգավորումը ողջ Հարավային Կովկասին մեծ հանգստություն է բերելու։ Տա Աստված տեսնենք այն օրը, որ մեր հարաբերությունները կարգավորվել են, սահմանը բացել ենք, սահմանային առևտուր, գնալ-գալ կա և այլն»,- ասել է Քալընը։ Վերջինս հատուկ շեշտել է, որ Հայաստանը 2.5-3 մլն բնակչությամբ դեպի ծով ելք չունեցող ցամաքային պետություն է, որի ամենակարևոր ելքը Թուրքիան է: Ուստի, ըստ նրա, հարաբերությունների կարգավորումը լավ կլինի թե Հայաստանի ժողովրդի, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի հայերի և թե հայկական սփյուռքի համար։ «Ցավոք, գուցե սա ամենաուշը Ամերիկայի ու Ֆրանսիայի հայկական համայնքները հասկանան, քանի որ գիտեք՝ աշխարհում 2 մեծ հայկական սփյուռք կա, մեկը Ֆրանսիայում, մյուսը՝ ԱՄՆ-ում: Հույս ունեմ նրանք էլ կհասկանան, որ կարգավորումը շահեկան կլինի նաև առևտրի տեսանկյունից. Ադրբեջանի հետ առևտուր կանի, մեզ հետ առևտուր կանի, մարդիկ կգնան-կգան, Հայաստանի ժողովուրդն էլ շունչ կքաշի: Սա ներդրում կլինի ամբողջ տարածաշրջանի խաղաղության համար»,- նշել է թուրք պաշտոնյան և հույս հայտնել, որ առաջիկա օրերին ավելի լավ և ավելի դրական քայլեր կկատարվեն:
    16:07
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    23-ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած
    23-ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած։ ՀՀ ոստիկանությունից խնդրում են տեսնողներին ահազանգել։
    16:00
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հորդորում ենք ողջ հայությանը համախմբվել․ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ
    Նոյեմբերի 1-4-ը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին անդրադարձ կատարվեց Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ծանր իրավիճակին։ Քննարկումների արդյունքում Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ։ «Խորը մտահոգություն ենք արտահայտում Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի՝ մասնավորաբար 2020թ․ 44-օրյա և 2022թ․ սեպտեմբերի 13-ին սանձազերծված պատերազմի հետևանքով Հայաստանի և Արցախի Հանրապետություններին սպառնացող լրջագույն մարտահրավերների, հայկական երկու պետությունների շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային անբարենպաստ զարգացումների առնչությամբ: Մեծապես անհանգստացած ենք մեր ժողովրդի կյանքում հոգևոր-բարոյական արժեքների աղճատման, ինքնության ճգնաժամի, ներհասարակական բևեռացվածության, ապագայի հանդեպ անորոշության ու տագնապի զգացումների ահագնացման, արտագաղթի տրամադրությունների աճի դրսևորումներով, որոնք իրենց քայքայիչ ներգործությամբ դժվարացնում են առկա գոյաբանական մարտահրավերների հաղթահարումը։ Մեր աղոթքն ենք մատուցում առ Աստված ու քաջալերանքը հղում Հայոց բանակի քաջարի զինվորներին և սահմանամերձ բնակավայրերի հերոսական ժողովրդին, որ բացառիկ նվիրումով ու անձնազոհությամբ դիմագրավում են թշնամական ոտնձգություններին ու հարձակումներին։ Ամբողջական զորակցություն ենք բերում Արցախի մեր ժողովրդին՝ իր ինքնորոշման իրավունքի պահանջատիրության մեջ, որն արտահայտված է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի օրեր առաջ կատարած հայտարարությունում, և վերահաստատում, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է: Ողջունում ենք միջազգային հանրության և բարեկամ երկրների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը և բանակցությունների միջոցով առկա հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը։ Խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում առաջնահերթ պետք է նկատվի ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակումն ու զոհվածների մարմինների վերադարձը։ Երախտագիտությամբ կարևորում ենք խաղաղապահ ուժերի առաքելությունը Արցախում՝ մեր ժողովրդի անվտանգության ապահովման գործում։ Կոչ ենք ուղղում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ ամենայն ջանք ի գործ դնել ազգային մեր կյանքում բաժանարար գծերը վերացնելու, քաղաքական համոզմունքներով պայմանավորված խտրական մոտեցումները դադարեցնելու, ատելության և թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու, ազգային բոլոր շրջանակների ներգրավմամբ բովանդակային առողջ երկխոսություն նախաձեռնելու ուղղությամբ, որպեսզի կարելի լինի համազգային համախմբմամբ ապահովել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը, վերականգնել տարածքային ամբողջականությունը, կանխել մարդկային ու տարածքային հնարավոր նոր ցավալի կորուստները և միջազգային հարթակներում հետևողականորեն պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Այս մարտահրավերների հաղթահարումը կենսական է ու գոյաբանական և պահանջում է անմնացորդ զոհողություն իշխանություններից, Եկեղեցուց, ազգային կառույցներից և համայն մեր ժողովրդից։ Հայրենիքը ազգի հարատևության երաշխիքն է, ուստի երկիրը ծայրաստիճան ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար պետք է բացառել ամեն հատվածական ձգտում և շահ։ Հորդորում ենք հայրենաբնակ և աշխարհասփյուռ ողջ հայությանը համախմբվել ի պաշտպանություն Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության և Արցախի ինքնորոշման իրավունքի: Պատմության ընթացքում բազմիցս բախվել ենք առավել դժվարին իրավիճակների, սակայն Աստծո կամոք մեր ժողովուրդը ի գին բազում զոհողությունների, իր ազգային բարձր գիտակցությամբ ու անսասան հավատով, միասնականությամբ և աշխատասիրությամբ կարողացել է հաղթահարել ամեն դժվարություն և կերտել իր նոր կյանքը։ Աստծո ողորմությամբ մեր ժողովուրդը այս փորձությունը ևս արժանապատվորեն պիտի հաղթահարի։ Աղոթում ենք պատերազմի հետևանքով զոհված, վիրավորված, գերեվարված, անհայտ կորած հայորդիների և բռնի տեղահանված ընտանիքների համար՝ Ամենախնամ Տիրոջ զորակցությունն ու մխիթարությունը հայցելով վշտացյալ ու տագնապահար բոլոր հոգիներին և մեր ողջ ժողովրդին: Թող Ամենողորմ Աստված խաղաղություն պարգևի աշխարհին համայն և համերաշխության մեջ պահի ազգերին ու ժողովուրդներին՝ Իր սիրո ու հաշտության շնորհը հեղելով մարդկային սրտերում ու հոգիներում», - նշված է հայտարարության մեջ։
    15:57
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Իտալիայում հայտարարել են՝ Հռոմի կողմից Կիևին ռազմական օգնության տրամադրման պայմանները չեն փոխվել
    Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն կարծում Է, որ Հռոմի կողմից Կիեւին ռազմական օգնության տրամադրման պայմանները չեն փոխվել: «(Դեկրետները) եղել են հինգը, եւ ես չեմ կարծում, թե այն պայմանները, որոնք սահմանել են դրանք մեկը մյուսի հետեւից, փոխվել են,- ասել Է նա նոյեմբերի 4-ին Avvenire թերթում հրապակված հարցազրույցում:- Այնպես որ եթե կանխատեսումներ անենք, ապա կասեմ, որ եթե Ուկրաինայում իրադրությունը չփոխվի, ապա (ռազմական օգնության նոր փաթեթը) կլինի», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նոյեմբերի 1-ին Il Messaggero թերթը, վկայակոչելով կառավարական աղբյուրների, հայտնել Է, որ Իտալիայի իշխանությունները դադարեցել են Ուկրաինա զենքի առաքման նոր՝ վեցերորդ, դեկրետի քննարկումը մինչեւ ՆԱՏՕ-ի հետ ցուցակների համաձայնեցումը: Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին արդեն հավաստել Է մտադրությունը՝ շարունակելու օգնություն ցույց տալ Ուկրաինային թե՛ խորհրդարանում ելույթի ընթացքում, թե՛ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    15:54
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հանրապետության տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
    Երևանում նոյեմբերի 4-ի ցերեկը և 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-6-ը էապես չի փոխվի, նոյեմբերի 7-ի և 8-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։ Մարզերում նոյեմբերի 4-ի ցերեկը, նոյեմբերի 6-ին և 7-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Նոյեմբերի 8-ին և 9-ին կդիտվի առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 3-6մ/վ, նոյեմբերի 5-ին և 6-ին առանձին հատվածներում սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18մ/վ: Արցախում նոյեմբերի 4-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
    15:47
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Եվս երկու ղրղզական բանկեր դադարեցրել են ռուսաստանյան «Միր» քարտերի սպասարկումը
    Եվս երկու ղրղզական բանկեր՝ «Բայ Տուշում»-ը եւ «Օպտիմա բանկը», դադարեցրել են ռուսաստանյան «Միր» քարտերի սպասարկումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ֆինանսական հաստատությունների կայքում: «Հարգելի այցելուներ, ձեզ ծանուցում ենք այն մասին, որ «Բայ Տուշում»-ը դադարեցնում Է «Միր» բանկային քարտերի սպասարկումը: Ձեր ներողամտությունն ենք հայցում հնարավոր անհարմարությունների համար»,-ասվում Է «Բայ Տուշում»-ի կայքում: Նման հաղորդագրություն Է զետեղվել նաեւ «Օպտիմա բանկի» կայքում: «Միր»-ի սպասարկման դադարեցման պատճառները բանկերում չեն նշում: Ավելի վաղ Ղրղզստանում ռուսաստանյան «Միր» քարտերի սպասարկման դադարեցման մասին հայտարարել Էին վեց առեւտրային բանկեր՝ «Ղրղզստան»-ը, «Բակայ-բանկ»-ը, «Դոսկրեդոբանկ»-ը, «Կոմպանիոն»-ը, «Ասիական բանկը», KICB-ն եւ մեկ պետական բանկ՝ «Այիլ-բանկ»-ը: Ընդամենը հանրապետությունում 23 բանկ կա: Ղրղզստանի ազգային բանկն (Կենտրոնական բանկ) ավելի վաղ հայտարարել Էր, որ չի միջամտում հանրապետության բանկերի աշխատանքին «Միր» վճարային քարտերի սպասարկման հարցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    15:40
    04.11.22
    Ավելին
  • Աշխարհ
    Ղրիմի պայթեցված կամուրջը կվերականգնեն մինչև դեկտեմբերի 20-ը
    Հոկտեմբերի վերջին պայթեցրած Ղրիմի կամուրջը նախատեսվում է վերականգնվել մինչև դեկտեմբերի 20-ը: Այս մասին Ռուսաստանի փոխվարչապետն է հայատարարել: Մինչև դեկտեմբերի 5-ը նախատեսվում է վերականգնել երթևեկությունը կամրջի աջ կողմով, իսկ մինչև դեկտեմբերի վերջ՝ ամբողջությամբ: Նշվում է, որ կամրջի երկաթուղային հատվածում է երթևեկությունն իրականացվում է ըստ չվացուցակի, ուշացումներ չկան:
    15:34
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    G7-ի ԱԳՆ ղեկավարները Թայվանի խնդրի խաղաղ լուծման կոչ են արել
    G7-ի երկրների ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են Թայվանի նեղուցում խաղաղության եւ կայունության կարեւորությունը՝ կոչ անելով Թայվանի հարցի խաղաղ լուծման: Նոյեմբերի 4-ին այդ մասին հաղորդել է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Բացի դրանից, գործակալության տվյալներով՝ հանդիպման մասնակիցները նշել են «ազատ եւ բաց Հնդկա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի» հայեցակարգի իրականացման կարեւորությունը: Այդ հայեցակարգն առաջ են տանում Ճապոնիան, ԱՄՆ-ը եւ նրանց դաշնակիցները: Դրա հետ մեկտեղ կողմերը քննարկել են Չինաստանի նկատմամբ քաղաքականությունն այն բանի հաշվառմամբ, որ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը վերընտրվել Է Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Ճապոնիայի ԱԳՆ-ի ղեկավար Յոսիմաս Հայասիի խոսքով՝ անհրաժեշտ Է Չինաստանից պահանջել, որ նա «կատարի իր պարտավորությունները որպես տերություն»: «Միեւնույն ժամանակ մենք պետք Է (նրան) հաղորդենք պատրաստակամություն՝ համագործակցելու մեր դիրքորոշումների հիման վրա այն բնագավառներում, որտեղ հնարավոր Է համագործակցությունը»,- մեջբերել Է նրա խոսքը NHK հեռուստաալիքը: G7-ի ԱԳՆ ղեկավարները նաեւ դատապարտել են ԿԺԴՀ-ին նրա հրթիռային արձակումների համար, որոնք վերջին օրերին նկատելիորեն ակտիվացել են: Դա տեղի Է ունեցել ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի՝ երկուշաբթի օրն սկսված Vigilant Storm համատեղ զինավարժանքների ֆոնին, որոնք հինգ տարվա ընթացքում ամենաընդգրկունն են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    15:29
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Առանց Արցախ չկա՛ խաղաղություն»․ «Հայաստան» դաշինքը հրապարակել է հանրահավաքի հրավեր-կարգախոսներ
    Հայաստան դաշինքը ֆեյսբուքյան և տելեգրամյան էջերում հրապարակել է կրգախոսներ, որոնցով կոչ է անում քաղաքացիներին նոյեմբերի 5-ին, ժամը 15։00-ին մասնակցել Ֆրանսիայի հրապարակում կայանալիք միասնության հանրահավաքին։ Դրնք վերնագրված են հետևյալ կերպ․ «Ոչ՝ պատերազմին, Այո՝ արժանապատիվ խաղաղությանը»։ «Տե՛ր եմ քեզ, ի՛մ Հայաստան»։ «Տե՛ր եմ քեզ, ի՛մ Արցախ»։ «Առանց Արցախ չկա՛ խաղաղություն»։ «Ես քո՛ զավակն եմ, Հայաստա՛ն»։ Հնարավոր է սա 2 մարդ and տեքստ նկարն է Հնարավոր է սա մեկ կամ մի քանի մարդիկ and տեքստ նկարն է Հնարավոր է սա մեկ կամ մի քանի մարդիկ and տեքստ նկարն է Հնարավոր է սա 1 անձ and տեքստ նկարն է Հնարավոր է սա 3 մարդ, երեխա, մարդիկ կանգնած են and տեքստ նկարն է
    15:25
    04.11.22
    Ավելին