Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:54
04.11.22
112

Իտալիայում հայտարարել են՝ Հռոմի կողմից Կիևին ռազմական օգնության տրամադրման պայմանները չեն փոխվել

Img default alt hy

Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն կարծում Է, որ Հռոմի կողմից Կիևին ռազմական օգնության տրամադրման պայմանները չեն փոխվել: «(Դեկրետները) եղել են հինգը, և ես չեմ կարծում, թե այն պայմանները, որոնք սահմանել են դրանք մեկը մյուսի հետևից, փոխվել են,- ասել Է նա նոյեմբերի 4-ին Avvenire թերթում հրապակված հարցազրույցում:- Այնպես որ եթե կանխատեսումներ անենք, ապա կասեմ, որ եթե Ուկրաինայում իրադրությունը չփոխվի, ապա (ռազմական օգնության նոր փաթեթը) կլինի», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նոյեմբերի 1-ին Il Messaggero թերթը, վկայակոչելով կառավարական աղբյուրների, հայտնել Է, որ Իտալիայի իշխանությունները դադարեցել են Ուկրաինա զենքի առաքման նոր՝ վեցերորդ, դեկրետի քննարկումը մինչև ՆԱՏՕ-ի հետ ցուցակների համաձայնեցումը: Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին արդեն հավաստել Է մտադրությունը՝ շարունակելու օգնություն ցույց տալ Ուկրաինային թե՛ խորհրդարանում ելույթի ընթացքում, թե՛ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: