Լրահոս

2022-11-04
  • Միջազգային
    Պենտագոնն սպառնում է «կործանել Կիմ Չեն Ընի ռեժիմը»
    Պենտագոնը նախազուշացրել է Հյուսիսային Կորեայի նախագահին դադարեցնել միջուկային հարձակումները: Այս հայտարարությունը Լլոյդ Օսթինն արել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Լի Չոն Սոպի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
    15:22
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դիակը Ներքին Հանդից չեն կարողանում հանել, բայց Մայրամիկին Դուբայ ՝ քեֆի, կարողանում են հասցնել․ Նազարյան
    Քրիստինա Նազարյանը գրում է․ «Աշխարհում կա՞ այլ երկիր, որտեղ զինվորի դիակը սեփական երկրի տարածքից արդեն ամսից ավել չկարողանան հանել, իսկ նույն երկրի ղեկավարի դուստրը նույն օրերին քեֆերին ինքնամոռաց պարում և ուրախանում է: Նիկոլի իշխանության ամեն օրը 4 հայ զինվորի կյանք արժե: Բայց նրանց համար կրևորը իրենց մասնակցած քեֆ-ուրախությունների քանակն է: Ցանկացած` փոքր թե շատ ինքն իրեն հարգող պաշտոնյա վաղուց հրաժարական տված կլիներ, բայց ոչ արնախում թուրքի ծառան: Դիակը Ներքին Հանդից չեն կարողանում հանել, բայց Մայրամիկին Դուբայ ՝ քեֆի, կարողանում են հասցնել : Մայրամիկի էդ օրվա Դուբայում պարելու համար 4 հայ ա զոհաբերվել: Այսքանը»
    15:18
    04.11.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախում քննարկել են վերջին զարգացումներն ու իշխանության հետագա անելիքները
    Արցախի շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումներն ու իշխանությունների հետագա անելիքներն են քննարկել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները: Նախագահի գրասենյակը հայտնում է՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել կոնկրետ հարցերի շուրջ միասնական դիրքորոշումներ ձևավորելու վերաբերյալ:
    15:15
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանում գնաճի մակարդակն սկսել է նվազել. նոր վիճակագրություն
    Վրաստանում տարեկան գնաճը (2022 թվականի հոկտեմբերը 2021 թվականի հոկտեմբերի նկատմամբ) կազմել Է 10,6 տոկոս, նպատակային ցուցանիշի դեպքում՝ 3 տոկոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Սաքստատ» վիճակագրության ազգային ծառայությունը («Գրուզստատ»): Մայիսին տարեկան գնաճը կազմել Է 13,3 տոկոս, հունիսին՝ 12,8 տոկոս, հունիսին՝ 11,5 տոկոս, օգոստոսին՝ 10,9 տոկոս, սեպտեմբերին՝ 11,5 տոկոս: Տարվա ընթացքում աճել են տրանսպորտի (11,6 տոկոս), հյուրանոցների ու ռեստորանների (16,8 տոկոս) գները, առողջապահության ծառայությունների արժեքը նվազել Է 2,6 տոկոսով: Պարենամթերքի գները տարվա ընթացքում աճել են 15,8 տոկոսով: 2022 թվականի հոկտեմբերին, 2022 թվականի սեպտեմբերի համեմատությամբ, համեմատական գնաճի մակարդակը կազմել Է 0,5 տոկոս: Սեպտեմբերին ամսական գնաճը կազմել Է 0,8 տոկոս; Վրաստանի ազգային բանկը նշում Է, որ գնաճային ճնշումը բարձր Է մնում աշխարհի երկրների մեծ մասում, ինչին առաջատար կենտրոնական բանկերն արձագանքում են ֆինանսական պայմանների խստացմամբ: Սակայն դա վատացնում Է համաշխարհային տնտեսության աճի սպասումները եւ ստեղծում ստագֆլյացիայի ռիսկեր: «Վրաստանում գնաճն անցել Է իր առավելակետի շրջանը, թեեւ առաջվա պես մնում Է բարձր մակարդակի վրա»,-կարծում Է Ազգային բանկը: Բանկի փորձագետներն ընդգծում են, որ վերջին ժամանակներս միջազգային ապրանքային շուկաներում դիտվում Է դրական միտում. նվազում են արտադրանքի գները եւ միջազգային փոխադրումների արժեքը, հաղորդել Է Sputnik-ը:
    15:07
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վարչապետի աշխատակազմի գույքը նորացվում-թարմացվում է․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Եթե Հայաստանում ինչ-որ բան նորացվում-թարմացվում է, ապա դա, թերեւս, միայն վարչապետի աշխատակազմի գույքն ու հարմարություններն են։ Այս անգամ էլ վարչապետի աշխատակազմը «ներկայացուցչական ծախսերի» անվան տակ 6 հատ գորգ է գնել, որոնցից 5-ը՝ 220 հազար, 1-ը՝ 400 հազար դրամ արժողությամբ։ Վարչապետի աշխատակազմը գորգերը ձեռք է բերել «Մեգերյան կարպետ» ընկերությունից՝ ընդհանուր առմամբ վճարելով 1 մլն 500 հազար դրամ։ Բացի այս, «Արտեքսիմ» ՍՊ ընկերությունից գնվել է Box Black Dimond անունը կրող ապրանք, 4 հատ, որի 1 միավորի արժեքը 60 հազար դրամ է, իսկ թե ինչ է իրենից ներկայացնում Box Black Dimond-ը, գնման պայմանագրում նշված չէ։ Համացանցի բաց աղբյուրներից տեղեկացանք, որ այս ընկերությունը խմիչքների խանութ ունի, իսկ Box Black Dimond-ը թանկարժեք խմիչք է»:
    15:00
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ճապոնիան, ԱՄՆ-ը և Հարավային Կորեան պլանավորում են եռակողմ գագաթնաժողով. Kyodo
    Տոկիոն, Վաշինգտոնը եւ Սեուլը պլանավորում են նոյեմբերի կեսերին անցկացնել բարձր մակարդակի եռակողմ հանդիպում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 4-ին այդ մասին հաղորդել Է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ: Ինչպես սպասվում Է, բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը կլինի ԿԺԴՀ-ի շուրջ իրադրությունը Փենյանի կողմից հրթիռային արձակումների ակտիվացման ֆոնին: Սպասվող հանդիպման ստույգ տեղն անհայտ Է, սակայն նշվում Է, որ այն տեղի կունենա Ասիական տարածաշրջանում միջազգային միջոցառումներից մեկի հարթակներում: Նոյեմբերի կեսերին Ինդոնեզիայում կկայանա G20-ի գագաթնաժողվը, իսկ ավելի ուշ Թաիլանդում՝ Ասիա - խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) տնտեսությունների գագաթնաժողովը: ԿԺԴՀ-ն վերջին օրերին կտրուկ ակտիվացրել Է հրթիռային արձակումներն ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի՝ երկուշաբթի օրն սկսված համատեղ զինավարժանքների ֆոնին, որոնք ամենաընդգրկունն են հինգ տարվա ընթացքում՝ շուրջ 240 ինքնաթիռների ներգրավմամբ: Նոյեմբերի 3-ին հերթական արձակումներից, այդ թվում, ենթադրաբար, միջմայրամաքային բալիստիկ հրթիռի արձակումից հետո Վաշինգտոնը եւ Սեուլը որոշել են երկարաձգել զորավարժությունների անցկացումը, որոնք պետք Է ավարտվեին նոյեմբերի 4-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    14:52
    04.11.22
    Ավելին
  • Միջազգային
    «Շվեդիան ու Ֆինլանդիան կատարել են թուրքական պահանջները, ժամանակն է՝ մտնեն ՆԱՏՕ». Ստոլտենբերգ
    ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայում է: Այդ երկրի արտգործնախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Ստոլտենբերգը ասել է, թե արդեն ժամանակն է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան ՆԱՏՕ մտնեն: Նա ընդգծել է, որ Հելսինկին ու Ստոկհոլմը կատարել են թուրքական կողմի պահանջները:
    14:45
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հրդեհ՝ Դահրավ գյուղում. մասնակի այրվել է բնակելի տուն
    Նոյեմբերի 4-ին` ժամը 3:59-ին, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, Ասկերանի շրջանի Դահրավ գյուղի բնակելի տներից մեկում բռնկված հրդեհի մասին: Շիջման աշխատանքներ կատարելու և հրդեհային վտանգը կանխելու նպատակով ժամը 4:00-ին Ասկերանի հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ անմիջապես մեկնել է կանչի վայր: Հրշեջ փրկարարները տեխնիկական ու ձեռքի միջոցներով, տեղացիների մասնակցությամբ իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ, որի շնորհիվ կրակը չի տարածվել ամբողջ բնակարանով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 4:35-ին, լիամարվել՝ 4:50-ին: Այրվել է Դահրավ գյուղի նորակառույց թաղամասի 1 հարկանի տներից մեկը՝ մասնակի: Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ԱԻ ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
    14:39
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Յուրայիններին խաբածները ուրիշներին միշտ էլ կխաբեն. Ոսկան Սարգսյան
    Լրագրող Ոսկան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների ընտրության արդյունքները կեղծածները ո՞նց կարող են համապետական արդար, ազնիվ ընտրություններ կազմակերպել եւ անցկացնել, յուրայիններին խաբածները ուրիշներին միշտ էլ կխաբեն»:
    14:37
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք պետք է դիմադրենք, ցույց տանք աշխարհին, որ Արցախի կողքին ենք. Մուրադ Փափազյան
    Կոչ եմ անում մասնակցել շաբաթ` նոյեմբերի 5-ին` ժամը 15:00-ին կայանալիք հանրահաւաքին՝ Հայաստանի և Արցախի անվտանգութեան համար. իր ուղերձում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: «Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է: Ես անբաղձալի տարր նկատուած եմ Նիկոլ Փաշինեանի կողմէ, ով արգելեց վերադարձս Հայաստան, բայց ես շարունակելու եմ ամբողջ ուժով պաշտպանել Հայաստանի և Արցախի հանրապետութիւններու շահը: Ես ուզում էի լինել քեզ հետ՝ Երևանում։ Չնայած ես ծնուել եմ Ֆրանսիայում, բայց ինձ համարում եմ 100% ֆրանսիացի և 100% հայ: Հայաստանն իմ մէջ է, և ոչ ոք չի կարող ինձ խանգարել այն պաշտպանել. Սենատում և Ազգային ժողովում, Ֆրանսիայում, մենք բանաձեւեր ենք ընդունելու Հայաստանին և Արցախին աջակցելու և Ադրբեջանի դէմ պատժամիջոցներ կիրառելու խնդրանքով։ Այսօր արդէն Սենատը հրապարակել է բանաձևի նախագիծը, որում ներառուած է նաև Արցախի Հանրապետութիւնը ճանաչելու և այդ ճանաչումը բանակցությունների գործիք դարձնելու անհրաժեշտութեան դրոյթը: Պայքարը շարունակւում է։ Մեր և մեր երեխաների ապագայի անունից մենք պէտք է դիմադրենք, ցոյց տանք աշխարհին, որ Արցախի կողքին ենք, Արցախի հետ, յանուն Հայաստանի ու Արցախի անվտանգութեան: Կոչ եմ անում շաբաթ օր ժամը 15.00-ին, լինել Ֆրանսիայի հրապարակում», - նշել է ֆրանսահայ գործիչը:
    14:30
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարիամ Փաշինյանը՝ Սամվել Ալեքսանյանի որդու հարսանիքին․ ականատեսների պատմելով՝ նա լավ պարել, ուրախացել է
    #Քաղաքական 04 11 2022 Հյուրերի մեջ նկատել են Փաշինյանի ավագ դստերը՝ Մարիամին, ով, ականատեսների պատմելով, լավ պարել, ուրախացել է Հյուրերի մեջ նկատել են Փաշինյանի ավագ դստերը՝ Մարիամին, ով, ականատեսների պատմելով, լավ պարել, ուրախացել է Hraparak.am-ը գրում է. «Երկու օր առաջ Դուբայում մեծ շուքով նշել են Սամվել Ալեքսանյանի որդու՝ Գոռի հարսանիքը։ Հարսանիքը նախատեսված էր դեռ սեպտեմբերին, սակայն պատերազմի պատճառով հետաձգվել էր, հետո օլիգարխի ընտանիքը որոշել էր հայի չար աչքից հեռու կազմակերպել, եւ հյուրերով-բանով մեկնել են Դուբայ՝ հատուկ չարթերային չվերթով օդանավ վարձելով։ Հարսնացուն, ասացին, ռուսաստանաբնակ հարուստ ընտանիքի աղջիկ է։ Քավորն այս անգամ էլ չի փոխվել․ «Տաշիր գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանն է՝ Ալեքսանյանների ընտանիքի վաղեմի կնքահայրը։ Պատմեցին, որ Ալեքսանյանի որդու հարսանիքին Նիկոլ Փաշինյանի ընտանիքից եւս անդամներ են եղել։ Մասնավորապես, հյուրերի մեջ նկատել են Փաշինյանի ավագ դստերը՝ Մարիամին, ով, ականատեսների պատմելով, լավ պարել, ուրախացել է։ Ասացին նաեւ, որ թամադան հարսանիքի կազմակերպիչների անունից հատուկ զգուշացրել է հյուրերին, որ որեւէ մեկը լուսանկարներ, տեսանյութեր չտարածի համացանցում, որ հետո «նեղանալ չլինի»։ Դա է պատճառը, որ հարսանիքը մաքսիմալ գաղտնի է եղել, եւ համացանցում նկարներ, տեսանյութեր չեն հայտնվել»։
    14:26
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ական պատգամավորների և նախարարների միջև սև կատու է անցել․ «Իրավունք»
    «Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարից հետո լարվել են հարաբերությունները ՔՊ-ական պատգամավորների եւ նախարարների միջեւ, հատկապես նրանց, որոնք տեղ չեն գտել կուսակցության նորընտիր վարչության կազմում: Երեկ մինչ սոցցանցերում քննարկվում էր, թե ինչպես է գործարարի համբավ ունեցող ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ասել, որ իրեն հաճելի չէ «այս կարգի էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալ» եւ դժգոհել է, որ ոչ մի թիվ ու ծավալ չլսեցի, մինչդեռ այդքան հարց տվեց», մեկ այլ միջադեպ էլ ծագեց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի միջեւ: ԱԺ-ում 2023-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ Արսենյանն ասաց, որ իրեն չի գոհացնում ու դուր չի գալիս այն բյուջեն, որն ունի հիմա ԱԳՆ-ն, ապա դժգոհեց նաեւ, որ շատ քիչ է ԱԳՆ-ի աշխատակիցների աշխատավարձը: Այնուհետեւ մի քանի գովեստի խոսքեր շռայլելուց հետո հեգնեց Միրզոյանին. «Ձեր գլոբուսում բացակայում է մի մայրցամաք՝ Աֆրիկան չկա: Այդ երկրների վրա էլ ուշադրություն դարձրեք, կարեւոր են, դրա համար ռեսուրս պահանջեք: Նաեւ հետեւություններ արեք, թե վերջին 10-15 տարվա ընթացքում ինչ աշխատանք տարան մեր հարեւանները, մասնավորապես՝ Ադրբեջանը, որով միջազգային երկրներում հանրային գիտակցությունը Ադրբեջանի նկատմամբ սարքեցին դրական»:
    14:22
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Դավաճան». քաղաքացին՝ Հյուսիսային պողոտայով քայլող Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «News.am»
    Նիկոլ Փաշինյանը տիկնոջ և բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ Ազատության հրապարակից քայլելով իջել է կառավարության շենք։ Քաղաքացիներից մեկը նրան տեսնելով՝ գոռացել է «դավաճան»։ Նշենք, որ Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր դիրիժոր Օհան Դուրյանի հուշարձանի բացման արարողությանը։ Ողջ տարածքը քաղաքացիների համար փակ էր, և Փաշինյանին հսկում էին բազմաթիվ թիկնապահներ։
    14:18
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 13 ՃՏՊ. 5 մարդ զոհվել է
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 3-4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք: Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, խարդախության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, ընտանեկան բռնության և հոգեկան ներգործության՝ 3, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման ու սպառնալիքի՝ 2-ական, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, դրամանենգության, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, սառը զենքի հայտնաբերման ու բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է շորթման՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 4 և վրաերթի՝ 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 5 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    14:15
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը դեմ է քվեարկել Ադրբեջանի հետ միջազգային համաձայնագրին
    Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների կոնգրեսը, ի նշան Հայաստանի հետ համերաշխության, նոյեմբերի 3-ին չի հաստատել Ադրբեջանի հետ կնքված միջազգային համաձայնագիրը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն հայտնեց, որ Մադրիդում 2021 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագիրը ենթադրում էր Ադրբեջանի հետ գաղտնի տեղեկատվության փոխանակում և այդ տեղեկատվության պաշտպանություն։ Պատգամավորների քվեարկության արդյունքում համաձայնագիրը 174 դեմ և 132 կողմ ձայներով չի վավերացվել։ Քվեարկությունից առաջ՝ համաձայնագրի շուրջ քննարկումների ժամանակ, Ինյարիտուն «անհեթեթություն» է որակել նմանօրինակ համաձայնագրի ստորագրումը՝ հատկապես հենց այս պահին, երբ «ագրեսոր Ադրբեջանը սեպտեմբերին հարձակում էր իրականացրել Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ օկուպացնելով Հայաստանի մի քանի քառակուսի կիլոմետր տարածք»։ «Ադրբեջանական ռեժիմը կոռումպացված է, ագրեսոր և այլախոհների հանդեպ անհանդուրժող»,- նշել է Ինյարիտուն՝ ընդգծելով այդ երկրում խոսքի ազատության և մարդու իրավունքների ոտնահարումների փաստն ու քաղբանտարկյալների մեծ թիվը։ Մեկ այլ պատգամավոր՝ Մարտա Ռոսիկը, դատապարտել է Իսպանիայի կառավարությանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի առնչությամբ լուռ մնալու համար։ Նա նաև քննադատությամբ է հանդես եկել առ այն, որ Իսպանիան մինչ օրս չի ճանաչել «այնպիսի վայրագությունը, ինչպիսին է հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունը և փոխարենը ցանկանում է նման համաձայնագիր կնքել»։
    14:07
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Լուսանկարներ՝ Սամվել Ալեքսանյանի որդու հարսանիքից
    Ինչպես արդեն մամուլը գրել է՝ երկու օր առաջ Դուբայում մեծ շուքով նշել են Սամվել Ալեքսանյանի որդու՝ Գոռի հարսանիքը։ Հարսանիքը նախատեսված էր դեռ սեպտեմբերին, սակայն պատերազմի պատճառով հետաձգվել էր: Վարձել են օդանավ և հարսանիքին մասնակցելու համար հյուրերին տարել են հատուկ չարթերային թռիչքով: Համացանցում հարսանիքից լուսանկարներ են հայտնվել։ Նշենք նաև, որ հարսանիքին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամը, ով, ականատեսների պատմելով, լավ պարել, ուրախացել է:
    14:01
    04.11.22
    Ավելին
  • Հասարակական
    4 կյանք խլած վթարի 1-ին ոչ պաշտոնական վարկածը. Գազելը գերազանցել է արագությունը
    Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղու Գազելի ողբերգական վթարից մահացած 4 քաղաքացիներից երկուսը մայր ու որդի են: Տղան անչափահաս է եղել: Վթարից մահացած քաղաքացիներից երեքը Քարակերտից են: Արմավիր բժշկական կենտրոնից «Հայլուրին» ասել են, որ 9 մարդ է տուժել Մեծամոր-Արմավիր ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով:
    14:00
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Վենետիկ- Երևան-Վենետիկ երթուղով
    Wizz Air ավիաընկերությունը 2023 թ. հունվարի 12-ից մեկնարկելու է Վենետիկ - Երևան- Վենետիկ երթուղով կանոնավոր չվերթերը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայանից, չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին:
    13:52
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    ՔՊ համագումարում Փաշինյանը հայտարարում էր՝ բյուջեի եկամուտներն ավելացրել ենք 43 տոկոսով, 4 օր հետո 43-ը դարձրեց 52,6
    168.am-ը գրում է․ Հոկտեմբերի 29-ին կայացած ՔՊ համագումարում՝ անդրադառնալով այն խոստմանը, որ 1-2 տարում բյուջեի եկամուտները 35-40 տոկոսով կավելացնեն, Նիկոլ Փաշինյանը բառացի հայտարարեց. «Մենք խոստացել ենք, որ պետական բյուջեի եկամուտները՝ 1-2 տարվա ընթացքում, կմեծացնենք ու կդարձնենք 35-40 տոկոս։ Այդ խոստումն ի կատար է ածվել. ամենաթարմ տվյալներով, մենք 2022 թվականի արդյունքներով 2018 թվականի նկատմամբ պետական բյուջեի եկամտային մասն ավելացնում ենք շուրջ 578 մլրդ դրամով, որը շուրջ 43 տոկոս է»։ Այս հայտարարությունից ընդամենը 4 օր հետո Նիկոլ Փաշինյանը 578 մլրդ դրամը դարձրեց 662 միլիարդ, իսկ 43 տոկոսը՝ 52,6 տոկոս։ «2022 թվականի արդյունքներով, մենք սպասում ենք, որ բյուջեի հարկային եկամուտները 662 մլրդ դրամով կամ 1,6 մլրդ դոլարով կգերազանցեն 2018 թվականի ցուցանիշը: Սա 52,6 տոկոսով կգերազանցի 2018 թվականի նույն ցուցանիշը: Այսինքն՝ մենք մեր գործունեության ընթացքում արդեն 2022 թվականին 52 տոկոս բյուջեի եկամտային մասն ավելացրել ենք 2018-ի համեմատ»,-նոյեմբերի 2-ին, կամ նախորդ ասածից ընդամենը 4 օր հետո, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների շրջանակներում ելույթ ունենալով Ազգային ժողովի հանձնաժողովի նիստում՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Չորս օրվա տարբերությամբ Նիկոլ Փաշինյանը բյուջեի եկամուտներն ավելացրեց ևս 84 մլրդ դրամով։ Բայց դրանով էլ չբավարարվեց և անցավ ապառիկով աճերին։ Հաջորդ տարվա բյուջեի նախագիծը նոր-նոր քննարկվում է, այն դեռ պետք է կատարվի, իսկ Նիկոլ Փաշինյանն արդեն պլանավորված եկամուտների վրա աճերն է հաշվում ու այնպես է ներկայացնում, կարծես արդեն այն կատարված փաստ է։ «2023 թվականին հարկային եկամուտները պլանավորված են 2 տրիլիոն 203,7 մլրդ դրամ, որը 2018 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից ավելի է 946 մլրդ դրամով կամ 75,1 տոկոսով: Այսինքն՝ արձանագրենք, որ հեղափոխությունից 4 տարի հետո մենք բյուջեի եկամուտներն ավելացնելու ենք 75 տոկոսով»,-ասում է Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ 4 տարվա մասին է խոսքը. 2018-2023թթ. ամենևին էլ 4 տարի չէ։ Բարդ մաթեմատիկա չէ հաշվելու համար։ Եվ հետո, որտեղի՞ց այդ վստահությունը, որ այդպես էլ լինելու է, և բյուջեի հաջորդ տարվա եկամուտներն անպայման կատարվելու են, որ այժմվանից աճերից են խոսում։ 2020թ. թերակատարումներն ու բյուջեի եկամուտների վերաբերյալ օրումեջ կատարվող փոփոխությունները հավանաբար մոռացել են։ Առկա անորոշությունների պայմաններում, երբ հաջորդ տարվա բյուջեի նախագիծը նույնիսկ չի էլ ընդունվել, լուրջ չէ նման հայտարարություններ անելը։ Բայց դա արդեն կարևոր չէ։ Կարևորը՝ այսօր մարդիկ լսեցին, որ Նիկոլ Փաշինյանը կատարել ու գերակատարել է իր խոստումը։ Այդպես կլինի՞, թե՞ չէ, վաղը քչերը կհիշեն։ Բյուջեի մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը «մոռացավ» ասել, որ եկամուտների աճի մեջ մեծ բաղադրիչ ունի երեկվա ու այսօրվա բարձր գնաճը։ Ու եթե հանում ենք գնաճի ազդեցությունը, տակը շատ քիչ բան է մնում։ Բյուջեի եկամուտների աճը, այն էլ այնպիսի աճը, ինչպիսին ասում է Նիկոլ Փաշինյանը, պետք է բերեր երկրում սոցիալական իրավիճակի բարելավման, մարդկանց եկամուտների ավելացման ու ապրելու պայմանների լավացման։ Այնինչ՝ հակառակն է եղել. աղքատությունը երկրում մի բան էլ խորացել է։ Բնակչության կեսի եկամուտները, 2020թ. տվյալներով, ցածր է աղքատության միջին գծից, ու դրանում դեռ չկա անցած և այս տարվա բարձր գնաճի ազդեցությունը։ Հաշված օրեր հետո կհրապարակվեն 2021թ. աղքատության վերաբերյալ տվյալները, ու կհամոզվենք, թե սոցիալական իրավիճակը մեր երկրում ինչքանով է վատացել, աղքատությունն էլ՝ խորացել։ Չնայած առանց այդ տվյալների էլ ամեն ինչ ակնհայտ է։ Բյուջեի միլիարդավոր դրամների աճերից են խոսում, այնինչ՝ 4-5 տարում ընդամենը մի քանի հազար դրամի թոշակ ու նպաստ են ավելացրել, երբ նույն ժամանակահատվածում գնաճի ազդեցությունը մի քանի անգամ ավելին է եղել։ Հպարտանում են, որ կառավարությունը ոչ միայն հավաքել է հարկերը, այլև այն վերադարձրել է քաղաքացիներին։ «2018թ. կառավարությունը քաղաքացիներին վերադարձրել է 4,7 մլրդ դրամ եկամտային հարկ, 2021թ.՝ 32,7 մլրդ դրամ, աճը կազմել է 595 տոկոս»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։ Խոսքը՝ հիպոթեքով բնակարանների գնման ժամանակ եկամտային հարկի վերադարձի գումարների մասին է։ Չնայած այստեղ այլ բաղադրիչ էլ կա, բայց հիմնականը հիպոթեքին է վերաբերում։ Առաջին հայացքից, երբ պարզապես համեմատում ենք թվերը, ինչպես անում է Նիկոլ Փաշինյանը, իսկապես լուրջ առաջընթաց է գրացվել։ Բայց թե ի՞նչ կա թաքնված այդ թվերի տակ, խուսափում են ասել։ Բյուջեից հսկայական գումար են տվել, որպեսզի հասարակության ունևոր խավը բնակարան գնի։ Դրանց մեջ քիչ չեն նաև պատգամավորներն ու կառավարության անդամները, այլ բարձրաստիճան պաշտոնյաները։ Այսինքն՝ իրենք իրենց փող են տալիս ու բնակարանի տեր դառնում։ Այնինչ, այս ծրագիրն ի սկզբանե սոցիալական ծրագիր էր, դրա համար էլ նախկինում վերադարձված եկամտային հարկի գումարները մեծ չէին, ու ճիշտը դա էր, և ոչ թե՝ այն, ինչ արեցին դրանից հետո։ Արդեն այս տարի բյուջեն ստիպված կլինի, չգիտես ո՞ւմ և ինչի՞ համար, վերադարձնել գրեթե 100 մլն դոլար, հետագայում ավելի շատ, ու այդպես տասնյակ տարիներ։ Այս ծրագրի իրականացմամբ մի շարք ոլորտներում լուրջ ռիսկեր են ստեղծել, որոնք կարող են կործանարար հետևանքներ ունենալ։ Բայց դա այլ թեմա է, որին առաջիկայում կանդրադառնանք։ «Այսօր Հայաստանի Հանրապետության տնտեսությունն ըստ էության բում է ապրում»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։ Թե ինչի՞ հաշվին է այդ «բումը», լավ գիտենք, բայց խոսքը դրա մասին չէ. առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը տնտեսության բումերի, բարձր աճերի ու հեղափոխական զարգացումների մասին է խոսում։ Տեսանք, թե ի վերջո ինչով ավարտվեց այդ ամենը։ Այդ հայտարարություններից հետո մեր տնտեսության մեջ ոչ միայն բումեր ու հեղափոխական զարգացումներ չեղան, այլև հայտնվեցինք ճգնաժամի մեջ։ Պետք է վախենալ, որ հերթական բումերի մասին խոսելուց հետո, կրկին կարող ենք հայտնվել նույն վիճակում։ Նման վտանգի առջև իրականում այսօր կանգնած է մեր տնտեսությունը։ Եվ վերջում, կառավարության ձեռքբերումներից խոսելուց, լավ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանը նաև ասեր, թե ինչպիսի ռեկորդային տեմպերով է ավելացրել պետական պարտքը. 4 տարում շուրջ 3,3 մլրդ դոլարով։ Նման կարճ ժամանակահատվածում նախկինում երբևէ պարտքի այսպիսի աճ չենք ունեցել։ Շարունակվել է արտագաղթը։ Միայն անցած տարի երկրից գնաց ու չվերադարձավ ավելի քան 73 հազար մարդ։ Այս տարի էլ միտումը բացասական է՝ 8 ամսում գնացել ու չի եկել շուրջ 42 հազար Հայաստանի քաղաքացի, չնայած, որ ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով դրսում գտնվող մեր շատ հայրենակիցներ, թեկուզ ժամանակավոր, վերադարձել են Հայաստան։ Ի վերջո, այս 4-5 տարիներին ունեցել ենք մարդկային ու տարածքային հսկայական կորուստներ, որոնք ևս Նիկոլ Փաշինյանի ու իր կառավարության ուսերին են։
    13:45
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս անգամ էլ ցո՛ւյց տանք թշնամուն հայի միասնության, դարերից եկող մարտարվեստի ուժը․ Սեյրան Օհանյան
    Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը գրում է․ «Արցախյան առաջին պատերազմից մինչև այսօր ես տեսել եմ իրար հաջորդող սերունդներ, որոնց համար Հայրենիքին ծառայելը բարձրագույն պատի՛վ էր, առաքելություն։ Նրանցից յուրաքանչյուրն իր հերոսական հետքն է թողել մեր նորագույն պատմության մեջ, ինչպես Արթուր և Արսեն Աղասյանները՝ եղբայրներ, ովքեր, 44-օրյա պատերազմի օրերին լինելով մարտական գործողությունների տարբեր կիզակետերում, նույն օրը՝ 2020-ի հոկտեմբերի 2-ին, իրենց կյանքը նվիրեցին Արցախի փրկությանը։ Արթուրին հիշում եմ դեռևս 2016-ից, երբ լինելով շարքային զինվոր, տարիքով ամենափոքրը ծառայակից ընկերներից՝ նա նշանակվել էր դիրքի ավագ և ապրիլյան պատերազմի օրերին հիանալի կերպով կառավարել իր անձնակազմը։ Իրենց առջև դրված խնդիրը կատարելիս այդ փոքրամարմին երիտասարդն ու իր ընկերները, մեջք մեջքի տված ոչնչացրել էին իրենց ֆիզիկապես գերազանցող աժդահա հրոսակներին՝ թշնամու հատուկ նշանակության ջոկատայիններին ու որպես սրբություն պահել, պահպանել իրենց վստահված բարձունքը։ ՆՐԱՆՔ ՏԵ՛Ր ԷԻՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, և այդ գիտակցումը նրանց փոքր մարմինները դարձել էր ուժեղ, խրոխտ, անպարտելի։ Գնահատելով Արթուրի սխրանքն ու մարտավարական արագ, արդարացված որոշումները՝ ես շնորհեցի նրան լեյտենանտի կոչում։ Նա պարգևատրվեց նաև «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, արժանացավ 2016 թ․ Հատուկ մրցանակի։ Ու շարունակեց ծառայել Արցախի Պաշտպանության բանակում՝ որպես ավագ լեյտենանտ, հետագայում վաշտի հրամանատար, կապիտան։ Այդ ժամանակ նա չէր կարող անգամ պատկերացնել, որ ընդամենը ամիսներ անց, երբ սկսվի պատերազմը՝ 2020-ի հոկտեմբերի 1-ին, իրեն շնորհվելու է Արցախի Հանրապետության բարձրագույն՝ Արցախի հերոսի կոչումը, ․․․իսկ մեկ օր հետո ինքն ու եղբայրը՝ զինվոր, հետախույզ, որ տարբեր դիրքերում կենաց-մահու կռիվ էին տալիս Հայրենիքը պաշտպանելու համար, պիտի հեռանային՝ ճանապարհով դեպի հավերժություն։ Անուն առ անուն վերհիշելով մեր զոհված որդիներին, եղբայրներին, մարտական, ծառայակից ընկերներին, համադրելով անցյալն ու ներկան, հաղթանակներն ու պարտությունը՝ մենք մեզ հարց պիտի տանք՝ ի՛նչ պատասխան ենք տալու այն մայրերին, ովքեր Արցախի, Հայաստանի պաշտպանության համար իրենց ամենասո՛ւրբն են նվիրել ու ապրելու իմաստը, ցանկությունը կորցրել են, ի՛նչ պատասխան ենք տալու այն կանանց, աղջիկներին, որոնց սիրո, երազանքների պատմությունն ընդհատվել է, և երջանկությունը անցյալ ժամանակ ունի այլևս։ Պատասխան դեռ չունենք։ Միայն պարտք՝ մեր հերոսների կիսատ թողած կռիվը շարունակելու, ավարտին հասցնելու ու ասելու, որ ՄԵ՛ՆՔ ԵՆՔ ՏԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ։ Սիրելի՛ հայրենակից Դու պարտավոր ես դառնալ այդ պայքարի մի զարկը և նոյեմբերի 5-ին՝ մեր Բանակի փառապանծ Հետախույզների օրը, ժամը 15։00, գալ Ֆրանսիայի հրապարակ՝ Միասնության հանրահավաքի՝ հավատալով, որ միասին մենք կարո՛ղ ենք։ Խոսքս ուղղում եմ նաև մեր հաղթանակները կերտած հրամանատարներին, մարտական, ծառայակից ընկերներին, պահեստազորի զինվորականներին․ ժամանակն է, որ կանգնեք մեր կողքին, մեր պայքարի առաջին գծում, ու այս անգամ էլ ցո՛ւյց տանք թշնամուն հայի միասնության, դարերից եկող մարտարվեստի ուժը»։
    13:37
    04.11.22
    Ավելին