Լրահոս
Աշխարհ
17:15
04.11.22
116

Ֆրանսիայում ատամի խոզանակ գողանալու համար վրացիներ են ձերբակալվել

Img default alt hy

Ֆրանսիայում ազգությամբ երկու վրացի է ձերբակալվել սուպերմարկետից էլեկտրական ատամի խոզանակ գողանալու մեղադրանքով, փոխանցում է France Bleu-ն։

«Aliq.ge»-ի փոխանցմամբ՝ իրավապահները ձերբակալվածների մեքենայում հայտնաբերել են 65 տուփ ատամի խոզանակ։ 50 և 53 տարեկան ձերբակալվածների ինքնությունը պարզվել է տեսագրության միջոցով։

Ֆրանսիական լրատվամիջոցները ենթադրում են, որ գողացված ապրանքը նախատեսվում էր վերավաճառել Վրաստանում։ Նշվում է, որ զանազան փոքր իրեր, այդ թվում՝ խոզանակներ և ածելիներ, վերջերս մեծ հետաքրքրություն են առաջացրել գողերի մոտ, քանի որ դրանց հափշտակությունը և այլ երկիր տեղափոխումը հեշտ է։