Լրահոս
Միջազգային
16:30
04.11.22
106

Հարավային Կորեան կործանիչներ է օդ բարձրացրել ԿԺԴՀ-ի ինքնաթիռների ակտիվության պատճառով

Img default alt hy

Հարավային Կորեան կործանիչներ Է օդ բարձրացրել այն բանից հետո, երբ հայտնաբերել Է, որ ավելի քան 180 հյուսիսկորեական ռազմական ինքնաթիռներ «շարժման մեջ են դրվել»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը:

«Հարավային Կորեան գրանցել Է, որ շարժման մեջ են դրվել ավելի քան 180 հյուսիսկորեական ռազմական ինքնաթիռներ՝ արձագանքելով անտեսանելի կործանիչներ ուղարկելով»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Սեուլն 80 կործանիչներ Է օդ բարձրացրել այն բանից հետո, երբ հայտնաբերել Է, որ ավելի քան 180 հյուսիսկորեական ինքնաթիռներ գտնվում են ԿԺԴՀ-ի օդային տարածությունում, ճշտում Է գործակալությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: