Լրահոս
Աշխարհ
16:15
04.11.22
109

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին

Img default alt hy

Իսրայելի պաշտպանության բանակն ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Իսրայելի բանակային մամուլի ծառայությունը:

Ինչպես հետևում Է հաղորդագրությունից, ավիահարվածների թիրախներ են դարձել մշակման ընդգետնյա համալիրի և հրթիռների արտադրության օբյեկտները:

Նշվում Է, որ հարվածները պետք Է «վնաս հասցնեն ահաբեկչական կազմակերպության ամրանալու և հրթիռներով զինվելու փորձերին»:

«ՀԱՄԱՍ-ն Է կրում այն բանի պատասխանատվությունն, ինչ տեղի Է ունենում Գազայի հատվածում, և հենց այդ կազմակերպությունը կհատուցի Իսրայել պետության անվտանգության խախտման համար»,-ընդգծվում Է հաղորդագրության մեջ:

Ավիահարվածներից մի քանի ժամ առաջ պաղեստինյան տարածքից Իսրայելի ուղղությամբ արձակվել են չորս հրթիռներ, ճշտում են տեղական ԶԼՄ-ները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: