Լրահոս
Միջազգային
15:29
04.11.22
110

G7-ի ԱԳՆ ղեկավարները Թայվանի խնդրի խաղաղ լուծման կոչ են արել

Img default alt hy

G7-ի երկրների ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության կարևորությունը՝ կոչ անելով Թայվանի հարցի խաղաղ լուծման: Նոյեմբերի 4-ին այդ մասին հաղորդել է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Բացի դրանից, գործակալության տվյալներով՝ հանդիպման մասնակիցները նշել են «ազատ և բաց Հնդկա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի» հայեցակարգի իրականացման կարևորությունը: Այդ հայեցակարգն առաջ են տանում Ճապոնիան, ԱՄՆ-ը և նրանց դաշնակիցները:

Դրա հետ մեկտեղ կողմերը քննարկել են Չինաստանի նկատմամբ քաղաքականությունն այն բանի հաշվառմամբ, որ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը վերընտրվել Է Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Ճապոնիայի ԱԳՆ-ի ղեկավար Յոսիմաս Հայասիի խոսքով՝ անհրաժեշտ Է Չինաստանից պահանջել, որ նա «կատարի իր պարտավորությունները որպես տերություն»:

«Միևնույն ժամանակ մենք պետք Է (նրան) հաղորդենք պատրաստակամություն՝ համագործակցելու մեր դիրքորոշումների հիման վրա այն բնագավառներում, որտեղ հնարավոր Է համագործակցությունը»,- մեջբերել Է նրա խոսքը NHK հեռուստաալիքը:

G7-ի ԱԳՆ ղեկավարները նաև դատապարտել են ԿԺԴՀ-ին նրա հրթիռային արձակումների համար, որոնք վերջին օրերին նկատելիորեն ակտիվացել են: Դա տեղի Է ունեցել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի՝ երկուշաբթի օրն սկսված Vigilant Storm համատեղ զինավարժանքների ֆոնին, որոնք հինգ տարվա ընթացքում ամենաընդգրկունն են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: