Լրահոս
Հասարակական
17:17
04.11.22
665

Մալուխով կախված 22-ամյա տղայի դի է հայտնաբերվել

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել  է Ավանեսովի փողոցի տներից մեկը, որտեղ ավտոտնակում հայտնաբերել է երիտասարդ տղայի դի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված տան ավտոտնակի էլեկտրական դարպասի ամրակներից մալուխով կախված վիճակում հայտնաբերել են 22-ամյա Նարեկ Ի․-ի դին։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ Նարեկ Ի․-ն ինքնասպանություն է գործել։