Լրահոս

2022-11-04
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները մտադիր են մոտ ապագայում առավելագույն գին սահմանել ռուսական նավթի համար
    G7-ի երկրների ԱԳ նախարարները մտադիր են մոտ ժամանակներս Ռուսաստանի նավթի համար առավելագույն գին սահմանել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դիվանագիտական գերատեսչությունների նախարարների հայտարարությունը G7-ը հայտարարել է նաև Ուկրաինայի վերականգնմանն աջակցելու համակարգման մեխանիզմի ստեղծման մասին։ Երկրները նշել են, որ անհամբեր սպասում են Ուկրաինային աջակցության խորհրդաժողովին, որը կանցկացվի դեկտեմբերի 13-ին Փարիզում։
    23:20
    04.11.22
    Ավելին
  • Միջազգային
    Բալիստիկ հրթիռներ՝ բնակավայրերից 50 կմ հեռու. պայթյունավտանգ իրավիճակ է Կորեական թերակղզում
    Պենտագոնը նախազուշացրել է Հյուսիսային Կորեայի նախագահին դադարեցնել միջուկային հարձակումները: Այս հայտարարությունը Լլոյդ Օսթինն արել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Լի Ջոնգ Սուպի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք խստորեն դատապարտում ենք Փհենյանի անպատասխանատու և անխոհեմ գործունեությունը»,- ասել է Պենտագոնի ղեկավարը:
    23:20
    04.11.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Էրդողանը չի ուզում հակառակվել Պուտինին և չի բացում ՆԱՏՕ-ի դուռը՝ Շվեդիայի ու Ֆինլանդիայի համար
    Թուրքիան ձգձգում է Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ անդամագրվելու համաձայնագրի վավերացումը հակառակ Հյուսիսատլանտյան դաշինքի շտապողականությանը, որը ցանկանում է այդ կերպ մեսիջ ուղարկել Մոսկվա: Կես տարում երկրորդ անգամ Անկարա մեկնած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի պնդումներին, թե ժամանակն է Սկանդինավյան երկրներին ներգրավել դաշինքում, Թուրքիայի արտգործնախարարը հակադարձել է, որ Հելսինկին և Ստոկհոլմը թերի են կատարել հուշագրի կետերը:
    23:10
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավստրիայի 63-ամյա քաղացաքին Renault Duster-ով կիսակողաշրջված վիճակում հայտնվել է առվակում
    Այսօր` նոյեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Ավստրիայի քաղաքացի՝ 63-ամյա Արա Ուգուրլուօգլուն իր վարած Renault Duster մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, դեպի Ծովագյուղ ընթանալիս ,դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել առվակում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/04/1225885/
    23:02
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Անիի ոստիկանները բացահայտել են Լուսաղբյուրում կատարված գողությունը
    Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Անիի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչ, 58-ամյա մի տղամարդ հոկտեմբերի լույս 17-ի գիշերը գողություն է արել համագյուղացու տնից: Ձեռնարկված միջոցառումերով տեղեկությունը հաստատվեց: Պարզվեց, որ նա բացել էր տանը կից պահեստարան-տնակի կախովի փականը և գողացել տարբեր սարքավորումներ։ Նախնական հաշվարկով՝ տուժողին պատճառել էր 400 հազար դրամի վնաս: Կասկածվողը հրավիրվել է բաժին ու խոստովանել, որ թթվածին արտադրող սարքը հիմա էլ իրենց տանն է, իսկ մյուս սարքերը վաճառել է անծանոթ մեկին: Թթվածին արտադրող սարքն առգրավվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    23:00
    04.11.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Չաշխատած մկնիկը» և «գաղութի կռիսները»․ «թափանցիկ ընտրակեղծիքներ»՝ ՔՊ-ում
    Ի՞նչ է տեղի ունեցել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամների ընտրության ժամանակ: ՔՊ-ական Գևորգ Պապոյանը վստահեցրել է, թե կեղծիքներ չեն եղել: Բայց չի հայտնել, թե ում դիմումի հիման վրա է երեկ ձայների վերահաշվարկ տեղի ունեցել: Արդյունքում արդեն ընտրված փոխվարչապետ Համբարձում Մաթոսյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի փոխարեն վարչության անդամներ են դարձել ՔՊ-ականներ Արսեն Թորոսյանն ու Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:
    22:50
    04.11.22
    Ավելին
  • Հասարակական
    Երեք զոհ՝ մեկ գյուղից, Քարակերտը ցնցված է. ողբերգական վթարի մասնակիցները մանրամասներ են հայտնում
    Արմավիրում 4 մարդու կյանք խլած վթարի մասնակից «Գազելում» է եղել 20-ամյա Գայանեն: Գլխի պատռվածքներ և ուսի վնասվածք ստացած աղջիկը նստած է եղել վարորդի անմիջապես հետևում գտնվող նստարանին, հրաշքով է ողջ մնացել, ասել են բժիշկները, որ Գայանեի գլուխը կարել են 5 տեղից: Նա ուսանողուհի է, Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող միկրոավտոբուսով տուն վերադառնալիս է եղել, ինքն էլ չի հասկացել, թե ինչպես է մարդատար միկրոավտոբուսը բախվել մեկ այլ մեքենայի:
    22:40
    04.11.22
    Ավելին
  • Քաղաքական
    Նոյեմբերի 5-ը՝ «Արցախի կողքին կանգնելու օր». Հանրահավաք, որ «բայրաքթարներ չտեսնենք Երևանի երկնքում»
    Հայաստանում ու Արցախում պայթած թուրքական բայրաքթարները խորհրդանշող կարմիր փուչիկներ են ընդդիմադիր պատգամավորները այսօր բաժանել Երևանում: Այդ ակցիայով «Հայաստան» դաշինքի անդամները քաղաքացիներին իրազեկել են վաղվա հանրահավաքի մասին: Մի կարմիր փուչիկ էլ Հայաստանի նախագահին է տվել Քրիստինե Վարդանյանը:
    22:30
    04.11.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Հայաստան-Ադրբեջան սահմանը գծելու ու զատելու «արագացված գործընթաց». հանդիպումներ՝ Բրյուսելում
    Հրադադարը խախտելու մեղադրանքների ֆոնին փոխադարձ անվստահության պայթյունավտանգ մթնոլորտում Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են օր առաջ ավարտին հասցնել սահմանազատման ու սահմանագծման գործը: Համենայնդեպս, դա ենք հասկանում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և նրա ադրբեջանցի պաշտոնակից Շահին Մուստաֆաևի՝ հինգշաբթի Բրյուսելում կայացած հանդիպման մասին պաշտոնական ժլատ հաղորդագրությունից:
    22:20
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Բախվել են Toyota Camry-ն ու ՎԱԶ 21014-ը
    Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Toyota Camry և ՎԱԶ 21014 մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/04/1225882/
    22:10
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ
    Նոյեմբերի 4-ին՝ Ժամը 19:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:
    22:02
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Նորակերտ գյուղում տեղի ունեցած վթարից տուժած ևս մեկ քաղաքացու կյանքը փրկել չի հաջողվել
    Նոյեմբերի 4-ին, ժամը 17։43-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորակերտ գյուղի ցուցանակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ և զոհեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «VAZ-2107» (վարորդ՝ Է․ Մ․) և «VAZ-2101» (վարորդ՝ Հ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2101» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Ք․-ի (ծնված 1970 թ.) և Է․ Մ․-ի դիերը ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով։ «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Մ․-ն հոսպիտալացվել է Վարդենիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Հ․ Մ․-ին․ տուժածը հոսպիտալացվել է Վարդենիս քաղաքի ԲԿ, որտեղ էլ մահացել է:
    22:00
    04.11.22
    Ավելին
  • Քաղաքական
    Հասանովի մեսիջները՝ սահմանից. Ադրբեջանը նոր պատերազմով է սպառնում՝ ԵՄ անզեն դիտորդների աչքի առաջ
    Տասնօրյա դադարից հետո Ադրբեջանը նորից մեղադրել է Հայաստանին 24 ժամում երկու անգամ ադրբեջանական դիրքերը գնդակոծելու համար: Մեր պաշտպանական գերատեսչությունը հերքել է այդ լուրերը: Փորձագետները նկատում են, որ Բաքուն հող է նախապատրաստում սահմանային նոր սադրանքների համար: Այդ ֆոնին այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարը այցելել է Հայաստանի հետ սահմանակից ադրբեջանական դիրքեր:
    21:50
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    G7-ի երկրները համակարգելու են օգնությունը Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վերանորոգման հարցում
    G7-ի երկրների արտաքին գործերի նախարարները նոյեմբերի 4-ին հայտնել են էներգետիկ ենթակառուցվածքների և ջրամատակարարման վերականգնման հարցում Ուկրաինային օգնելու համակարգող մեխանիզմ ստեղծելու որոշման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: «Այսօր մենք ստեղծում ենք G7-i համակարգման մեխանիզմ՝ օգնելու Ուկրաինային վերանորոգել, վերականգնել և պաշտպանել հիմնական էներգետիկ ենթակառուցվածքները և ջրամատակարարման օբյեկտները», - ասվում է նախարարների հայտարարության մեջ: ԱԳՆ ղեկավարները նաև նշել են, որ ողջունում են դեկտեմբերի 13-ին Փարիզում ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների կայուն աշխատանքի ապահովմանն ուղղված միջազգային խորհրդաժողովի անցկացումը:
    21:40
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    6-ամյա տղային վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է
    Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների և վետերանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 6-ամյա տղային վրաերթի էր ենթարկել «Մերսեդես» մակնիշի 57-ամյա վարորդը: Նա ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:
    21:30
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Սիկոզ. մաշկի խրոնիկական հիվանդության ախտանշաններն ու բուժումը
    Սիկոզը մաշկի խրոնիկական ստաֆիլոկոկային ախտահարում է, որը դիտվում է գրեթե բացառապես հասուն տղամարդկանց մոտ։ Տեղակայվում է ամենից հաճախ դեմքի մաշկի վրա, բեղերի ու մորուքի աճման շրջանում, քթի ռունգերի ներսային մակերեսին, ավելի հազվադեպ՝ գլխի մազածածկ մասի, հոնքերի, ցայլքի, անութային փոսերի շրջաններում։ Բնութագրվում է թարախաբշտիկների կրկնվող ցանավորումով մաշկային ծածկույթի համեմատաբար սահմանափակ տեղամասերում։ Բորբոքային ինֆիլտրատի զարգացման հետևանքով ախտահարված տեղամասի մաշկը աստիճանաբար ամրանում է և ձեռք է բերում կապտավուն գունավորում։ Ախտահարման օջախը աստիճանաբար մեծանում է` ծայրամասում նորանոր ֆոլիկուլների ախտահարման հետևանքով։ Հիվանդությունն ընթանում է երկարատև՝ ամիսներ ու տարիներ, մերթ սրանալով, մերթ մեղմանալով։ Հիվանդը առողջանում է մեծ դժվարությամբ։ Սուբյեկտիվ խանգարումները կամ բացակայում են, կամ արտահայտվում են ծակոցներով և թեթև քորով։ Հյուսվածաախտաբանորեն սիկոզր բնութագրվում է մազապարկի մուտքի էպիթելի մեջ խոռոչի առաջացմամբ։ Սիկոզի անմիջական պատճառը ստաֆիլոկոկային ինֆեկցիան է։ Իսկ այն հարցը, թե ինչով է բացատրվում հիվանդության տևական, համառ ընթացքը, դեռևս վերջնականորեն չի որոշվել։ Շատ հավանական է, որ սիկոզի զարգացման հիմքում ընկած է ճարպամազային ապարատի բնականոն գործունեության խանգարումը նյարդային և էնդոկրին համակարգերի ֆունկցիոնալ խանգարումների ազդեցության տակ։ Մասնագետներից շատերն էլ սիկոզի առաջացումը կապում են ալերգիկ վիճակի հետ՝ պայմանավորված քթի, կոկորդի, ականջի օջախային ինֆեկցիաներով։ Հիվանդության զարգացմանը կարող է նպաստել նաև դեմքի մաշկի երկարատև աղտոտումը կոպիտ փոշու հատիկներով (ածուխի, մետաղական փոշու), հատկապես բարձր ջերմության պայմաններում աշխատելու ժամանակ: Բուժման ընթացքում՝ վերքի շրջանում առաջացած կեղևների առկայության դեպքում ցուցված են հակաբիոտիկներ, կորաիկոստերոիդային հորմոններ պարունակող քսուքներն ու կրեմները, օքսիկորտ, լոկակորտեն, գեոկորտոն և այլն։ Սուր շրջանում նշանակվում են հակաբիոտիկներ՝ պենիցիլին, օքսացիկլին, մետիցիլին, քլորտետրացիկլին, օլեանդոմիցին, օլետետրին։ Նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների ժամանակ ցուցված է սեդատիվ միջոցների, հիդրոթերապիայի նշանակում։ Երբեմն զգալի բարելավում է տալիս հանգիստը, միջավայրի փոփոխությունը։ Ցուցված է նաև ոչ սպեցիֆիկ խթանիչ թերապիայի օգտագործումր կամ սպեցիֆիկ իմունոթերապիա։ Էկզոգեն գրգռիչ գործոնների առկայության դեպքում անհրաժեշտ է ապահովել դրանց շուտափույթ վերացումը։
    21:20
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի կենդանաբանական այգու բարեկարգման համալիր աշխատանքները շարունակվում են. քաղաքապետ
    Երևանի կենդանաբանական այգում բարեկարգման համալիր աշխատանքներն ընթացքի մեջ են. լուծվել են ոռոգման եւ խմելու ջրի, այգու լուսավորության խնդիրները, տեղադրվել են կողմնորոշող և կենդանիների մասին պատմող տեղեկատվական ցուցանակներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: «Այգին համալրվել է նոր բնակիչներով, տարվում են նաև կանաչապատման աշխատանքներ: Շուտով կներդրվի էլեկտրոնային տոմսային համակարգ, իսկ այգին կհսկվի ժամանակակից սարքերով: Բայց սա ամենը չէ, մոտ ապագայում մեր համաքաղաքացիներին սպասվում են հաճելի անակնկալներ ևս»:
    21:10
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մոլդովայում խուզարկություններ են անցկացվում զանգվածային անկարգությունների նախապատրաստման գործով
    Մոլդովայի ոստիկանության եւ դատախազության աշխատակիցները ուրբաթ օրը՝ նոյեմբերի 4-ին, խուզարկություններ են անցկացնում զանգվածային անկարգությունների նախապատրաստման գործով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ոստիկանության մամուլի ծառայությունը: Նախօրյակին Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան հայտարարել Է, որ երկրի համար առավել մեծ սպառնալիքը ներքին ապակայունացման փորձերն են: «Ներկայում Հետաքննությունների ազգային տեսչության եւ քրեական հետապնդման գլխավոր վարչության աշխատակիցները կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ու հատուկ գործերի դատախազության հետ համատեղ խուզարկություններ են անցկացնում քրեական գործի մի քանի ֆիգուրանտների մոտ, որն ուղղված Է զանգվածային անկարգությունների նախապատրաստմանը»,-նշվում Է ոստիկանության Telegram-ալիքում: Իրավապահ մարմինները խոստանում են մանրամասները հաղորդել գործողության ավարտից հետո: «Շոր» կուսակցության կողմնակիցների բողոքի անժամկետ ակցիան Քիշնեւում անցկացվում Է սեպտեմբերի 18-ից: Բողոքողների վրդովմունքն են առաջացնում գազի եւ մյուս Էներգապաշարների ու սննդամթերքի գների աննախադեպ աճը, ինչպես նաեւ բարձր գնաճը եւ կենսամակարդակի անկումը: Բողոքողներն իշխանություններին մեղադրում են ճգնաժամից գլուխ հանելու անկարողության մեջ, նշում են վերջին 20 տարվա ընթացքում ռեկորդային գնաճը, որը սեպտեմբերին տարեկան հաշվարկով կազմել Է 33,97 տոկոս: Երկրի ղեկավարությանը քննադատում են Ռուսաստանի հետ գազի ավելի շահավետ գների շուրջ բանակցություններ վարել չցանկանալու մեջ, ինչպես նաեւ ընդդիմության ներկայացուցիչների վրա քաղաքական ճնշման համար: Բողոքի հերթական ակցիան նշանակված Է նոյեմբերի 6-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    21:00
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ակցելերացիա. երևույթի տարածումը ժամանակակից աշխարհում
    Ակցելերացիան նախորդ սերունդների համեմատ երեխաների և դեռահասների աճման և սեռական հատկանիշների առաջացման արագացումն է։ Այն առավել լայն տարածում ունի տնտեսապես զարգացած երկրներում։ Երեխաների մոտ այս երևույթը ավելի ցայտուն է դրսևորվել 20-րդ դ. 2-րդ կեսին։ Դեռահասների մոտ այն դիտվում է ավելի շուտ տեղի ունեցող ձևաբանական կայունացում։ Տղաների ոսկրացման գործընթացը 2, իսկ աղջիկներինը` 3 տարի շուտ է ավարտվում, քան 20 րդ դ. 30-ական թթ.։ Սեղմ ժամկետներում է ավարտվում նաև հասակի աճը. աղջիկների մոտ երկար խողովակավոր ոսկրերի ոսկրացումն ավարտվում է 16-17, պատանիների մոտ՝ 18-19 տարեկանում։ Արագացված զարգացման ակնհայտ և անմիջական արդյունք են երեխաների և դեռահասների ֆիզիկական զարգացման բավականին բարձր ցուցանիշները։ Ակցելերացիայի հիմնական պատճառը երեխաների սնունդն է՝ հագեցած կենդանական սպիտակուցներով և ճարպերով, վիտամիններով և այլն։ Համաձայն մեկ այլ տեսակետի՝ ակցելերացիան արևի շատ ինտենսիվ ճառագաթման արդյունք է, որին ենթարկվում են ժամանակակից երեխաները։ Քաղաքակենտրոնացման վարկածի կողմնակիցները ենթադրում են, որ ժամանակակից արագընթաց քաղաքային կյանքը գրգռում է կենտրոնական նյարդային համակարգը և ակտիվացնում նրա խթանող ֆունկցիան։ Ակցելարացիա երևույթը պետք է լինի ոչ միայն կենսաբանների ու բժիշկների, այլ նաև հոգեբանների ու սոցիոլոգների ուսումնասիրության տիրույթում։ Ժամանակակից իրականության մեջ երիտասարդների կենսաբանական և սոցիալական հասունության որոշակի խզում է տեղի ունենում, նրանք սոցիալապես ավելի վաղ են զարգանում։ Ակցելերացիան ուսումնասիրության ենթակա մի շարք հարցադրումներ է դրել գործնական և տեսական բժշկության առջև։ Մասնավորապես անհրաժեշտություն է առաջացել սահմանել աշխատանքային և ֆիզիկական լարվածության, սննդի և այլ չափանիշներ։
    20:50
    04.11.22
    Ավելին