Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:45
04.11.22
103

ԵՄ-ն պետք է ամրապնդի հարաբերությունները Կենտրոնական Ասիայի երկրների հետ. Բորել

Img default alt hy

Եվրամիությունը պետք Է ամրապնդի հարաբերությունները Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ, որը դառնում Է ռազմավարական տեսակետից կարևոր տարածաշրջան: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 4-ին այդ մասին Բեռլինում հայտարարել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Կենտրոնական Ասիայի երկրներն ավելի ու ավելի մեծ նշանակություն են ստանում ռազմավարական տեսակետից՝ ավելի ու ավելի կարևոր դառնալով ներկայիս պայմաններում: Նրանք քննարկում են իրենց արտաքին քաղաքականության բազմազանացումը, նրանք այլևս Խորհրդային Միության հանրապետություններ չեն: Մենք պետք Է ամրապնդենք մեր հարաբերությունները նրանց հետ»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: