Լրահոս
Աշխարհ
16:37
04.11.22
143

Պակիստանի նախկին վարչապետը երկու ոտքից վիրավորվել է մահափորձից հետո

Img default alt hy

Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը երկու ոտքից վիրավորվել Է նրա «Պակիստան Թեհրիք ի Ինսաֆ» կուսակցության բողոքի երթի վրա կատարված հարձակումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հիվանդանոցի վարչակազմը, որտեղ հոսպիտալացվել Է քաղաքական գործիչը:

«Գնդակը դիպել Է աջ ոտքին և ձախ ոտքի ոսկորին»,-վարչակազմի հայտարարությունը մեջբերում Է Geo հեռուստաալիքը: Բժիշկների տվյալներով, «Պակիստան Թեհրիք ի Ինսաֆ»-ի ղեկավարն անգիտակից վիճակում Է եղել, երբ նրան տեղափոխել են հիվանդանոց, նրա ոտքերին եղել Է վնասվածքների 16 հետք:

Իմրան Խանի վրա մահափորձը կատարվել Է նոյեմբերի 4-ին, նրա կուսակցության բողոքի երթի ժամանակ, որը պահանջում Է նոր ընտրություններ:

Պակիստանի նախկին վարչապետը ոտքից վիրավորվել Է նրա մեքենայի գնդակոծումից հետո, քաղաքական գործչի կյանքին վտանգ չի սպառնում: Ձերբակալված կասկածյալը հայտարարել Է, որ ինքը պլանավորել Էր սպանել Իմրան Խանին և հայտարարել, որ գործել Է միայնակ:

Նոր ընտրությունների պահանջով «Պակիստան Թեհրիք ի Ինսաֆ» ընդդիմադիր կուսակցության երթը Պակիստանում սկսվել Է անցած շաբաթ, բողոքողները պլանավորում են մինչև նոյեմբերի 11-ը հասնել երկրի մայրաքաղաք Իսլամաբադ:

Ավելի վաղ Պակիստանի կառավարությունը դիմել Էր երկրի գերագույն դատարան՝ խնդրելով կանգնեցնել «Պակիստան Թեհրիք ի Ինսաֆ»-ի նոր երթը, սակայն դատարանը մերժել Է երթն արգելելու մասին հրաման հրապարակելու խնդրանքը:

Դատարան դիմելուց առաջ կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ իշխանությունները կխստացնեն քաղաքականությունը բողոքի ակցիայի դուրս եկածների նկատմամբ: Իր հերթին Իսլամաբադի վարչակազմը հայտարարել Է, որ «Պակիստան Թեհրիք ի Ինսաֆ»-ին թույլ չի տա հավաքներ անցկացնել քաղաքում և ուժեղացրել Է Իսլամաբադի «կարմիր գոտու» պահպանությունը, շրջան, որտեղ գտնվում են գլխավոր կառավարական շենքերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: