Լրահոս

2022-11-04
  • Img default alt hy
    Արցախ
    ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
    Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ «Պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու շրջանների և Լաչինի միջանցքի երեք երթուղիներով։ Ուղեկցվել է Ադրբեջանի Հանրապետության չորս ավտոշարասյուն Շուշի-Լաչին և Շուշի-Զարիսլու երթուղիների երկայնքով։ ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:
    20:40
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է նոյեմբերի 5-ին Երևանում կայանալիք հանրահավաքի մասին
    Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նոյեմբերի 5-ին Երևանում կայանալիք հանրահավաքի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում զգուշացնում է իր քաղաքացիներին , որ ցույցերը անկանխատեսելի կարող են լինել, իսկ մասնակիցները՝ փոխելով ուղղությունը, կարող են ստեղծել երթևեկության նոր խցանումներ ու խոչընդոտներ: «Անգամ խաղաղ նպատակով նախատեսված ցույցերը կարող են վերածվել առճակատման և, հնարավոր է, նաև բռնության»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ: ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին հորդորել է հեռու մնալ հանրահավաքի վայրից,խուսափել մարդկանց կուտակումներից, ցուցարարներից։
    20:36
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գնդեվազի բնակչի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
    Նոյեմբերի 1-ին ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները քաղաքի Երևանյան խճուղում հայտնաբերել և, թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով, ձերբակալել են Գնդեվազ բնակավայրի 58-ամյա մի բնակչի։ Ոստիկանության բաժնում տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 60 գրամ դեղնականաչավուն զանգված։ Ըստ ձերբակալված 58-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածը մարիխուանա է՝ իր օգտագործման համար։ Կատարվում է քննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    20:30
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Հերմինե Ղահրամանյանի պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Սյունիքի մարզ, ք. Կապան) արտադրական գործունեության կասեցումը։ Տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների լրացուցիչ ստուգմամբ պարզվել է, որ արտադրամասում վերացրել են նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները:
    20:20
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ապօրինի պահվող փամփուշտներ ու թմրանյութ. Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումները
    Նոյեմբերի 1-ին Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները երեք դեպք են բացահայտել։ Նրանք Օհանավան և Օշական համայնքներում ստուգողական գործողություններ են իրականացրել՝ Օհանավանի մի տնից հայտնաբերելով «Կալաշնիկովի» ինքնաձիգի 52 փամփուշտ, Օշականի մի տնից՝ 29 փամփուշտ՝ դարձյալ «Կալաշնիկովի» ինքնաձիգի։ Բացի այդ, նրանք նույն օրը Աշտարակի Երևանյան փողոցում ձերբակալել ու բաժին են տարել Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում բնակվող 20-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված՝ մի քանի գրամ քաշով, և դանակ։ Դեպքերի վերաբերյալ բաժնում կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար: Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    20:10
    04.11.22
    Ավելին
  • Առողջապահական
    Հոսպիտալացվածների 95 տոկոսը երեխաներ են. սուր շնչառական վիրուսներն ակտիվացել են Հայաստանում
    Մեր երկրում սուր շնչառական հիվանդություններով ու սեզոնային գրիպով հոսպիտալացվածները հիմնականում երեխաներ են: Հիվանդանոցում է գտնվում նաև H1N1 հարուցիչով մեկ քաղաքացի: Առողջապահության նախարարի խոսքով նրա վիճակը բավարար է: Մասնագետները սեզոնային գրիպի ու վիրուսների դեմ պայքարի արդյունավետ միջոց են համարում գրիպի դեմ պատվաստումը: Ռիսկային խմբում են մինչև 1,5 տարեկան երեխաներն ու 65-ից բարձր տարիքի քաղաքացիները:
    20:00
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դուրս եկեք ֆրանսիական հրապարակ և մերժեք բոլոր նրանց, ովքեր Արցախը համարում են ադրբեջան. Սենոր Հասրաթյան
    Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Վաղը՝ նոյեմբերի 5-ին՝ ժամը 15.00-ին դուրս եկեք ֆրանսիական հրապարակ և մերժեք բոլոր նրանց, ովքեր Արցախը համարում են ադրբեջան... Դուրս եկեք և սեփական պատմությունն ուրացողներին հիշեցրեք, որ երբ Արցախը հիշատակվում էր ուրարտական սեպագրերում և հունական աղբյուրներում, ադրբեջան կոչվող միավոր չկար և չէր կարող լինել... Դուրս եկեք և վերահաստատեք, որ Մեծ Հայքի Արցախ նահանգի Հաբանդ գավառում, երբ 4-րդ դարում հայոց քահանայապետ Գրիգոր Լուսավորիչը հիմնադրում էր Ամարասի եկեղեցին, իսկ ավելի ուշ Հայոց երկրամասում իշխում էին Առանշահիկները, ադրբեջան կոչվող պետություն, անգամ, պատմության արգանդում չկար... Դուրս եկեք և փրկեք դարեր անց վերածնված և արդեն 30 տարուց ավելի անկախության ճանապարհ անցնող հայկական երկրորդ պետականության բեկորները... ԴՈւՐՍ ԵԿԵՔ և մերժե՜ք Արցախը մերժողին, քանի դեռ ամեն ինչ չէ կորսված...
    19:50
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ճակատ ճակատի բախվել են ՎԱԶ 2107-ն ու ՎԱԶ 2101-ը, կան զոհեր
    Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Ճամբարակ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի՝ Նորակերտ գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են ՎԱԶ 2107 և ՎԱԶ 2101 մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/04/1225868/
    19:46
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի՞նչ ա Աննա Հակոբյանի գլխում կատարվում, որ տենց տեքստեր ա գրում քանի շաբաթ ա․ Անժելա Էլիբեգովա
    Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ոնց կարա հայ կինն ու մայրը տենց բաներ գրի երեխա կորցրած մոր մասին՞: Ոնց՞: Ինչ ա Աննա Հակոբյանի գլխում կատարվում, որ տենց տեքստեր ա գրում քանի շաբաթ ա՞: Լավ, էթիկա չունի, էմպատիա չունի, մարդկայնություն չունի, կարմիր գծեր չունի, գոնե ծնողական բնազդ պիտի ունենա՞: Պիտի հասկանա, որ էդ չարությունը հետ ա գալու՞:
    19:43
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    COVID-19-ի դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 631,8 միլիոնը
    կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 3-ի առավոտվա դրությամբ կազմել Է 631,8 միլիոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդությունների հետեւանքներից մահացածների թիվը հասել Է 6,59 մլն մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 30 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան եւ Գերմանիան: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը նոյեմբերի 3-ի առավոտվա դրությամբ կազմել Է 846,9: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 3275, Հնդկաստանում՝ 376, Բրազիլիայում՝ 3185, Ֆրանսիայում՝ 2396, Գերմանիայում՝ 1828, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    19:40
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ազատումներ և ԽԾԲ «Հայանտառ» ՊՈԱԿ-ում․ «Հետք»
    Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սևակ Մարկոսյանի նշանակումից հետո աշխատակիցներին ստիպում են ազատման դիմումներ գրել։ Այդ մասին «Հետքին» ահազանգել են աշխատակիցները։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Լիաննա Մանվելյանը «Հետքին» պատմեց, որ տնօրենի նոր պաշտոնակատարի նշանակումից հետո իրենց ողջ բաժնին, որը բաղկացած է բաժնի պետից և 4 գլխավոր մասնագետից, կանչել են պաշտոնակատարի սենյակ և հորդորել ինքնակամ ազատման դիմումներ գրել։ Պատճառաբանությունը աշխատանքում թերացումներն են։Լիաննա Մանվելյանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ում աշխատանքի է ընդունվել այս տարվա հունվարին։ Եթե երկարամյա աշխատակիցներին կարող էին նման մեղադրանքներ առաջադրել և այդ հիմքով ազատել աշխատանքից, ապա, իր խոսքով, ինքը նոր է սկսել աշխատել ՊՈԱԿ-ում և ներգրավված չի եղել ո'չ նախկինում ունեցած դատական, ո'չ էլ բաժնի այլ գործընթացներում, որոնցում իբրև թե թերություններ են հայտնաբերվել։ Հետևաբար, ըստ Լ․ Մանվելյանի, նման կերպ ստիպել աշխատանքից ազատվել՝ նշանակում է, որ ղեկավարությունը պարզապես ցանկանում է ազատվել աշխատակցից՝ յուրայիններին այդ հաստիքներում նշանակելու համար։ «Հենց տնօրենի փոփոխություն տեղի ունեցավ, մեր նոր տնօրենը որոշեց, որ ՊՈԱԿ-ում պետք է սկսի կադրային ջարդ անել։ Սկսեց բոլոր աշխատակիցներին առանձին կանչել և ազատման դիմումներ գրել տալ, որովհետև չէր ուզում ազատումների տակ մտնել, որ հետո դատարանով մարդիկ չվերականգնվեին։ Մեկն էլ մենք էինք»,- ասել է Լիաննա Մարկոսյանը։ Իրավաբանական բաժնի աշխատակիցը հիշում է, որ ամեն ինչ սկսվեց 2021թ․-ի դեկտեմբերին, երբ փոխվեց Շրջակա միջավայրի նախարարը, նշանակվեց Հակոբ Սիմիդյանը։ Նա հունվարին Անտառային կոմիտեի նախագահ նշանակեց յուրային՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցող Վլադիմիր Կիրակոսյանին։ Այդ ժամանակվանից սկսվեցին Անտառային կոմիտե-«Հայանտառ» ՊՈԱԿ հակասությունները, որովհետև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Պավել Ցուգունյանը նախորդ նախարարի (Ռոմանոս Պետրոսյանի) նշանակած անձն էր։ Վլադիմիր Կիրակոսյանը փետրվարին իր տեղակալ էր նշանակել Սևակ Մարկոսյանին, այնուհետև հունիսի 29-ին նշանակեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար։ Սևակ Մարկոսյանն էլ սկսեց կադրային ջարդը։ «Անտառային կոմիտեի նախագահը կանչեց մեր բաժնի պետին և նյութական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքով դիմում գրել տվեց։ Բայց այդ ամեն ինչը դեռ պետք է ապացուցվեր։ Բայց քանի որ մեր բաժնի պետը շատ մարդկային, բնույթով բարի և սրտի վիրահատություն տարած մարդ էր, դիմում գրեց և գնաց։ Մնացինք բաժնի չորս աշխատակիցներս։ 3-4 անգամ մեզ նորից կանչեցին և անընդհատ հորդորում էին դիմում գրել, մենք ասացինք՝ ոչ»,- պատմել է Լիաննա Մանվելյանը։ Այս պահի դրությամբ Իրավաբանական բաժնից աշխատանքից ազատվել է բաժնի պետ Կարեն Գյուլումյանը, գլխավոր մասնագետ Սամվել Վարոսյանը։ Կարեն Գյուլումյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իրեն մեղադրել են բաժնի թերացումների համար, թեպետ ինքը Իրավաբանական բաժինը ղեկավարել է 2011-2014թթ․, այնուհետև այս տարվա հունվարի 3-ից նշանակվել է բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար։«Պարզ է, որ թերություններ կլինեին, աշխատող մարդկանց մոտ են լինում թերություններ, բայց դրանք կարելի էր շտկել, ամբողջ բաժնում նախկինում 1-2 հոգի էր աշխատում, այդ ահռելի աշխատանքը քիչ թվով մարդիկ էին անում, և կարող էին նաև թերացումներ լինել։ Վերջերս են Իրավաբանական բաժնում հաստիքներն ավելացրել»,- պատմել է Կարեն Գյուլումյանը։ Կարեն Գյուլումյանը 18 տարի աշխատել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ում և նոր տնօրինության վերաբերմունքի հետ չի հաշտվել, գրել է ազատման դիմումը և հեռացել։ Նրան նույնիսկ թույլ չեն տվել օգտվել արձակուրդի իր իրավունքից։ Մեր հարցին, թե ինչու է ինքնակամ ազատման դիմում գրել, գուցե պետք է սպասեր՝ ազատեին, հետո բողոքարկեր ազատման հրամանը, Կ․ Գյուլումյան ասաց, որ «Հայանտառը» մի ընտանիքի նման էր, և ինքն էլ իրեն այդ ընտանիքի անդամ է համարել, նման գործընթացներ սկսելը նպատակահարմար չի գտել։ Ինչպես պատմեցին աշխատակիցները, հատուկ հաստիք է բացվել տնօրենի իրավախորհրդատուի համար, և այդ հաստիքում նշանակվել է Դավիթ Հովսեփյանը, որն էլ իրականացրել է իրավաբանական բաժնի աշխատանքների մոնիտորինգը։ Վերջինս իր համակուրսեցուն՝ Հարություն Սարիբեկյանին նախ համակարգչային ադմինիստրատորի պաշտոնին է նշանակել, այնուհետև՝ Կարեն Գյուլումյանի ազատումից հետո, միանգամից՝ Իրավաբանական բաժնի պետի պաշտոնում։ Նույն բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Վարոսյանը ևս 5 անգամ դիմում գրելու առաջարկ է ստացել տնօրինությունից։ Սամվելը ՊՈԱԿ-ում վերջին երեք տարին է աշխատել՝ «Հայանտառի» 3 տնօրենների օրոք։ «Նոր իրավախորհրդատուն իբրև թե պետք է մեր թերությունների մասով եզրակացություն տար, ես էլ պահանջել էի իմ մասով ասել, թե ինչ թերություններ եմ ունեցել։ Բայց այդ եզրակացությունն առ այսօր չկա, թեւ պետք է տրված լիներ հուլիսին։ Սովորական տրամաբանական հարց է առաջանում՝ եթե մենք թերացել ենք ինչ-որ գործում, ինչու՞ կարգապահական պատասխանատվության ոչ մեկս չենք ենթարկվել, միանգամից ասում են՝ դիմում գրեք։ Ես ասել եմ՝ եթե ունեմ թերացումներ, կարող եք նյութական, նույնիսկ քրեական պատասխանատվության գործ սկսել իմ դեմ։ Ես կատարող-աշխատող եմ եղել, ինձնից վերև մի քանի գլուխ մարդ է եղել, իմ գրածից հետո առնվազն երկու վերադաս նայել է իմ արած աշխատանքը»,- մանրամասնել է Սամվել Վարոսյանը։ Վարոսյանի խոսքով՝ աշխատանքային 3 տարվա գործունեության ընթացքում 20 հայցադիմում է պատրաստել և ներկայացրել դատարան, գրեթե բոլոր գործերով վերջնական դատական ակտերը հօգուտ «Հայանտառի» են եղել։ Իսկ այն գործերը, որոնք բացասական ելք են ունեցել, ի սկզբանե «Հայանտառի» ղեկավարությունն իմացել է, որ հնարավոր չէր հօգուտ «Հայանտառի» դատական ակտ ունենալ, սակայն որոշել է դատական ընթացակարգով անցնել, ինչն ամրագրել է ստորագրությամբ։ «Իսկ իրենք (նկատի ունի նոր ղեկավարությունը-հեղ․), օրինակ, վերջին 4 ամսվա մեջ ի՞նչ հայցադիմում են ներկայացրել դատարան։ «Հայանտառ»-ում խնդիրները վերացե՞լ են»,- հարցրել է Սամվել Վարոսյանը։ Այդուհանդերձ, Վարոսյանն ազատման դիմում է գրել՝ համարելով, որ եթե ղեկավարությունը չի ուզում իր հետ աշխատել, ինքն էլ առանձնապես խանդավառված չի եղել նման ղեկավարության հետ աշխատելու հարցում։ Խնդրել է իրեն հասանելիք մեկշաբաթյա արձակուրդը տրամադրել, որի ընթացքում կփորձի նոր աշխատանք գտնել։ Սակայն նոր տնօրինությունը Սամվելին ոչ արձակուրդ, ոչ էլ ժամանակ է տվել նոր աշխատանք գտնելու համար։ Հուլիսի 29-ին Սամվել Վարոսյանն ազատման դիմում է գրել։ Միաժամանակ գործատուի հետ համաձայնագիր են ստորագրել փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի լուծման վերաբերյալ։ Սակայն ազատման հրամանի հիմքում դրվել է իր դիմումը, որը, ըստ Սամվելի, եղել է իր կողմից առաջարկ, որի հիման վրա կազմվել է պայմանագրի լուծման համաձայնագիրը։ Սամվելը սա ոչ իրավաչափ է համարում և դիմել է դատարան, քանի որ իր աշխատանքային հարաբերություններն, ըստ էության, չեն լուծվել իր դիմումի հիման վրա։ Նա պահանջում է անվավեր ճանաչել ազատման հրամանը, ուժը կորցրած ճանաչել նաև կողմերի միջև կնքված համաձայնագիրը, վերականգնել իրեն աշխատանքում, վճարել պարապուրդի ժամանակահատվածի համար, աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում հատուցում բռնագանձել աշխատավարձի վեցապատիկի չափով։ «Ինձ համար էական նշանակություն ունի իմ այդ հրամանի իրավաչափությունը։ Ի՞նչ անեմ, գնամ շնորհակալություն հայտնե՞մ, որ իմ հրամանի մեջ չեն գրել, որ ոգելից խմիչք օգտագործելու պատճառով են ինձ ազատել աշխատանքից, ի՞նչ տարբերություն ասել է Սամվել Վարոսյանը։ Իր խոսքով՝ բոլոր երեք տնօրենների ժամանակ եղել և մինչ օրս էլ մնացել է անկուսակցական, մինչդեռ թե՛ Անտառային կոմիտեի, թե՛ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայիս ղեկավարությունը կուսակցական է։ Հակված է կարծելու, որ կուսակցական չլինելու պատճառով է նոր ղեկավարությունն ուզում ազատվել իրենից եւ մյուս աշխատակիցներից։ Իրավաբանական բաժնի աշխատակից Լիաննա Մանվելյանը հրաժարվել է ինքնակամ դիմում գրելուց։ Նրա նկատմամբ հետապնդումներ են սկսվել։
    19:30
    04.11.22
    Ավելին
  • Հայաստան
    Այն, ինչ մենք տեսնում կամ լսում ենք, այդ բոլորն անհանգստացնող ասելը քիչ է. Բագրատ Սրբազան. «News.am»
    Սա միասնության, համախմբման համահավաք է և արձագանքն է Արցախում մեր քույրերի, եղբարյների այս վերջին օրերին աննախադեպ մեծ հավաքին, որով իրենք վերահաստատում են իրենց ազատ, անկախ ապրելու իրվունքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով նրան, որ ինքը Գարեգին Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ, մասնակցելու է նոյեմբերի 5-ի հանրահավաքին:
    19:20
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ իշխանությունը եւ նրան սատարող երկրները անհանգստացած են հանրահավաքից. Գեղամ Մանուկյան․ «News.am»
    Ենթադրելի է, որ Հայաստանի իշխանությունները եւ նրանց սատարող երկրներն անհանգստացած են նոյեմբերի 5-ին կայանալիք հանրահավաքից եւ դրա ծավալներից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նշենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր իր քաղաքացիներին հանրահավաքի հետ կապված զգուշացումներ է արել, նշելով, որ անգամ խաղաղ հավաքները կարող են բախումների վերածվել եւ անգամ բռնություններով ուղեկցվել։ «Խորհուրդ կտամ ովքեր, որ առավոտից գիշեր կոկորդները պատռում էին Հայաստանի ինքնիշխանության, այլ երկրների՝ մեր երկրի ներքին գործերին չխառնվելու հարցում, Զատուլինին առավոտից գիշեր հայհոյում են, նրանք էլ թող պարզաբանեն՝ ինչպես պատահեց, որ Միացյալ նահանգները ներքաղաքական իրադարձության հետ կապված զգուշացում է անում՝ փորձելով արգելակել Միացյալ նահանգների այն քաղաքացիների մասնակցությունը, որոնք իրենց հայացքներով համոզված են, որ այս իշխանությունը Արցախը հանձնում է Ադրբեջանին եւ այս իշխանության գործողությունները դավաճանական են»,- ընդգծեց Մանուկյանը։
    19:18
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՌԴ նախագահը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին պարգևատրել է Պատվո շքանշանով
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պատվո շքանշանով է պարգևատրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ «Արմենպրես»-ի հաղորմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
    19:10
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    28-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է կայանված Nissan XTrail-ին
    Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Արցախի Հանարապետությունում հաշվառված 28-ամյա Մուշ Ա-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցում բախվել է կայանված Nissan XTrail մակնիշի ավտոմեքնային, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե սյանը, ապա բազալտե եզրաքարին, անցել հետիոտնի համար նախատեսված մայթով և մոտ 1.5 մետր բարձրությունից ընկել ու գլխիվայր հայտնվել գերեզմանոցում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/04/1225860/
    19:04
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Գեղարքունիքի Նորակերտ գյուղի մոտ ավտովթար է տեղի ունեցել
    Նոյեմբերի 4-ին, ժամը 17։43-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորակերտ գյուղի ցուցանակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ և զոհեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ-2107» և «VAZ-2101» մակնիշների ավտոմեքենաները: Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ և մեկ տուժած:
    19:00
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Հայաստանում առաջին անգամ հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավան
    Երեւանյան հեռանկարներ միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավան: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են փառատոնի գրասենյակից, համերգը տեղի կունենա նոյեմբերի 12-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Դիրիժորն է Բրայըն Քասլզ-Անիըն: Մասնակցելու է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ: Ծրագրում կլինեն արիաներ՝ հայտնի օպերաներից
    18:50
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ու՞մ են պետք քո բյուջետային ավելացումները, եթե արդյունքում պետությանդ տարածքները օկուպացվել կամ հանձնվել են. Զաքարյան
    Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Ազգային Ժողովում ՀՀ 2023թ. պետբյուջեի նախագծի ներկայացման ժամանակ, Նիկոլը տարբեր ոլորտներին առընչվող բազմաթիվ ֆանտաստիկ ու տխրահռչակ հայտարարություններ է արել: Դրանցից մեկով ասել է, որ 2023թ. պաշտպանական ծախսերը 2018թ. համեմատ աճել է 113%-ով, կամ 270մլրդ դրամով: Ամբողջ աբսուրդը կայանում է նրանում, որ հատկացվող ֆինանսական միջոցները իբրև թե ավելացել է 113%-ով, բայց երկրի պաշտպանունակության մակարդակը՝ 2018թ. համեմատ նվազել է աննկարագրելի չափով: 2018թ-ին Հայաստանն ու Արցախը բավարար պաշտպանունակ էին, իսկ այսօր հույսներս դրել ենք ՌԴ խաղաղարար առաքելության ու ԵՄ 40 դիտորդների վրա: Սա է ձեր իշխանության պատկերն, ու էլ նորից չեմ հիշեցնում ահռելի մարդկային ու տարածքային կորուստների մասին: Նիկոլի այս հայտարարությունը կոչվում է երեսպաշտական սուտ, կամ պետական միջոցների անարդյունավետ օգտագործում, կամ լավագույն դեպքում՝ չկատարված (ձախողված) բյուջեներ: Ու՞մ են պետք քո բյուջետային ավելացումները, եթե արդյունքում պետությանդ տարածքները օկուպացվել կամ հանձնվել են, զինանձնակազմի ծառայության պայմանները վատթարացել են, պաշտպանական կառույցներն անմխիթար վիճակում են և այլն: Ու՞մ են պետք բյուջետային ավելացումներդ, եթե ինքդ ես հայտարարում, որ զենք չես կարողանում գնել: Ու՞մ է պետք անիմաստ գլուխ գովելդ, եթե լաց ես լինում, որ ՀԱՊԿ-ը կամ դաշնակիցները քեզ չեն պաշտպանում: Վերջին շրջանում բախտներս բերել է, որ տարածաշրջանում Իրանի ու Ռուսաստանի կենսական շահերն են գործել, թե չէ, քո այդ ավելացած բյուջեով Սյունիքն էլ էիր մատաղ անելու: Մի խոսքով, ԱԺ-ում ինչ ուզում ես, կարող ես հայտարարել, բայց դրանից իրականությունը չի փոխվում: Դո՞ւք պետք է հեռանաք, որովհետև փաստ է, որ աշխարհի փողերն էլ տան ձեզ, միևնույն է ազգակործան կապիտուլյանտից բացի, այլ բան ձեզանից դուրս չի գալու: Մի նորմալ, խելքը գլխին ԶՈւ ռեֆորմ չեք կարողանում մշակել թղթի վրա, մինչև հիմա ազգային անվտանգության ռազմավարություն չունեք, ու՞ր մնաց թե պետության պաշտպանունակություն ու անվտանգություն ապահովեք: Հիշի՛ր, անվտանգության, պաշտպանունակության, արտաքին քաղաքականության, պետական կառավարման, բարոյական-արժեքային հարցերում երբեք չհամեմատվես 2018թ-ի հետ: Խայտառակ վիճակում եք, ու ձայնդ որքան բարձր է հնչում, խայտառակությունդ այնքան ցայտուն է երևում»:
    18:42
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իջևանում ապօրինի ծառահատում է արվել
    Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները նոյեմբերի 3-ին Այգեհովիտ բնակավայրից, ստուգման նպատակով, բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 46-ամյա այգեհովիտցու վարած «ԳԱԶ-66»-ը: Մեքենան բարձված էր մոտ 5 խմ փայտանյութով, որի վերաբերյալ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտնել է, որ մոտ 3 խմ փայտանյութը պատրաստել է՝ հատելով թաց, կանգուն չորս ծառ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:
    18:40
    04.11.22
    Ավելին