Լրահոս
2022-11-04
-
ԱռողջապահականՏուժածներից մեկի վիճակը ծանր է․ ԱՆ-ը՝ Արմավիրի մարզում վթարից տուժածների մասինԱրմավիրի մարզում երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Արմավիրի բժշկական կենտրոնում գտնվող 5 տուժածներն ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: «Երևան տեղափոխված 2 տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը գնահատվում է ծանր: Մյուսը նյարդավիրաբուժական բաժանմունքում է: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են կայուն»,- ասված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:Ավելին12:3804.11.22 -
ԱրցախՌուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետական նախարարԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր Արտակ Արտյոմի Բեգլարյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին: Պետական նախարար է նշանակվել Ռուբեն Կառլենի Վարդանյանը: Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝ 1) առողջապահության նախարար. 2) արդարադատության նախարար. 3) արտաքին գործերի նախարար. 4) գյուղատնտեսության նախարար. 5) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար. 6) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար. 7) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար. 8) քաղաքաշինության նախարար. 9) ֆինանսների և էկոնոմիկայի նախարար: Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Արցախի Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարին վերապահված են նաև Արցախի Հանրապետության պետական կառավարման հետևյալ մարմինների ղեկավարների գործունեության համակարգման գործառույթներ՝ պետական վերահսկողական ծառայության պետի, կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի, նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի, պետական եկամուտների կոմիտեի նախագահի, պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահի, ջրային կոմիտեի նախագահի:Ավելին12:3604.11.22 -
ԻրավականԷրիկ Ալեքսանյանի կալանքի դեմ բողոքը կքննվի գրավոր ընթացակարգովՓաստաբան Գայանե Պապոյանն իր ֆեյսբուքյան էջւմ գրել է. «Տեղեկացնում եմ, որ ԷՐԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ նկատմամբ կալանք խափանման միջոց կիրառելու որոշման դեմ ներկայացված բողոքը մակագրվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին։ Դատարանը որոշել է բողոքի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով։ Նոյեմբերի 11-ին կհրապարակվի դատարանի որոշումը»։Ավելին12:3304.11.22 -
ՀայաստանՀայլուր 12։30 Մայր ու որդի են զոհվել Արմավիրում ողբերգական վթարի պատճառովԱվելին12:3004.11.22 -
Իրավական4 անձի մահվան պատճառ դարձած ՃՏՊ-ի վարույթի շրջանակներում ձերբակալվել է «ԳԱԶել»-ի վարորդըՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Արմավիրի մարզում տեղի ունեցած՝ 4 անձի մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 18.50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից դեպի Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհին միմյանց են բախվել 61-ամյա տղամարդու կողմից վարած երթուղային «Գազել» և 46-ամյա տղամարդու կողմից վարած «Զիլ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով Արմավիրի բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել «Գազել» մակնիշի ավտոմեքենայի 8 ուղևոր, իսկ 4 ուղևոր մահացել է։ Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել է «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:2804.11.22 -
ՔաղաքականՔրիստինե Վարդանյանն ու Ասպրամ Կրպեյանը հանրահավաքին ընդառաջ իրազեկման ակցիա են անում ԵրևանումՓաստաբան Վարազադատ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կասկադում պատահաբար հանդիպեցի Քրիստինե Վարդանյանին և Aspram Krpeyanին, որոնք վաղվա հանրահավաքի վերաբերյալ իրազեկման ակցիա էին անում, իսկ այս փուչիկները խորհրդանշում են էն բայրաքթարները, որոնք ամեն պահի կարող են պայթել օրինակ` նույն կասկադի գլխին (չնայած Ջերմուկն էլ Երևան ա էլի): Ներքին վստահություն ունեմ, որ մինչև կասկադում ռումբ ընկնելը մենք էլի պատրաստ ենք լինելու կռվելու, բայց այս անգամ` արդար պատերազմում»:Ավելին12:2504.11.22 -
Շոու բիզնեսՔլոե Քարդաշյանի 4-ամյա դուստրը շքեղ ադամանդե վզնոց է նվեր ստացելՔլոե Քարդաշյանի դուստրը՝ Թրուն, ադամանդե շքեղ վզնոց է նվեր ստացել: Այն նվիրել է փոքրիկի հայրը, կանադացի բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնը՝ Թրուի ծննդյան տարեդարձի առթիվ։ Այս մասին Քարդաշյանների շոուի նոր դրվագում հայտնել է Քլոե Քարդաշյանը։ Պրոֆեսիոնալ մարզիկի՝ աղջկան նվիրած ադամանդե վզնոցի արժեքը չի հաղորդվում։ Հեռուստաաստղը նվերը ցուցադրել է ռեալիթի թողարկման նկարահանումների ժամանակ։ «Այս զարդը Թրուն այսօր առավոտյան ստացել է իր հորից: Ես կարողացա միայն բացականչել «Օօօ՛, Աստված իմ», – ասել է Քլոեն: Հայտնի է, որ Թրուն այդ վզնոցը կրել է Քարդաշյանի կողմից իր ծննդյան օրվա առիթով կազմակերպված երեկույթին: Երեխայի հագին եղել է Dior ապրանքանիշի շքեղ վարդագույն զգեստ։Ավելին12:2204.11.22 -
ՍպորտԵղիշե Մելիքյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին և ներողություն խնդրել չհաղթելու համարԵրևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայկական ակումբի` Կոնֆերենցիաների լիգայում գրանցած արդյունքից չի ամաչում: «Բոլորով մտածելակերպ ենք փոխել, ինչի համար շնորհավորում եմ բոլորիս: Այս ամենը մեկս մյուսին հավատալով ենք արել: Տեսա, որ երկրպագուները մինչև վերջ մեզ հետ էին և ներողություն եմ խնդրում, որ չհաղթեցինք: Ուզում եմ մեզ հասկանաք, բայց պարտությանն էլ արդարացում չկա: Չեմ ամաչում իմ թիմից: Հպարտ եմ, որ նվիրված են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Մելիքյանը: Վերջինիս խոսքով` գալիք մրցաշրջանում «Փյունիկ»-ն ավելի պատրաստ պետք է մոտենա եվրոպական մրցաշարերին: Ըստ մասնագետի՝ երևանյան ակումբը վերջին երկու խաղերում պարտության արժանի չէր: «Պետք է վերլուծենք խաղը: Բայց շատ լավ հիշում եմ, որ Շվեյցարիայի չեմպիոնը եկել էր մեզ մոտ ու խաղում էր երկրորդ համարով: Առաջին 15 րոպեներին մենք ունեինք առավելություն, ճնշում էինք գործադրում, խաղում էինք ագրեսիվ»,-ասել է նա:Ավելին12:1504.11.22 -
Գործարկվելու է Գայ բնակավայրի շչակըՆոյեմբերի 4-ին՝ ժամը 13:00-ին, Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով վարժանք: ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ գործարկվելու է բնակավայրի շչակը:Ավելին12:0704.11.22 -
ՔաղաքականՍտեփանակերտի հանրահավաքից հետո Ադրբեջանը ուշքի չի գալիս ու տեղեկատվական վայնասունը չի կտրվում. Արտակ ԶաքարյանՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Ինչու՞ հանրահավաք Ստեփանակերտի հանրահավաքից հետո, առ այսօր Ադրբեջանը ուշքի չի գալիս ու տեղեկատվական վայնասունը չի կտրվում: Որովհետև, ամբողջ աշխարհի համար բացահայտվեց թուրք-ադրբեջանական մի մեծ կեղծիք: Աշխարհը տեսավ, որ Արցախում ապրող և պայքարը շարունակող հայության մեծ բազմություն կա, որ Արցախյան հարցը ադրբեջանական ձևով փակելն ու Հայաստանին ծնկաչոք խեղդելն այդքան էլ հեշտ գործ չի, որ, Արցախում բնակվող հայությունն անկոտրուն է և չի նահանջելու իր ինքնորոշման արդարացի պահանջից: Ստեփանակերտի հանրահավաքն օգնեց Ռուսաստանին` Սոչիում քննարկել, որ Արցախի կարգավիճակի հարցը փակված չէ և պետք է թողնել ապագային: Հանրահավաքը նույնիսկ կապիտուլյանտ Նիկոլին շանս տվեց, Սոչիում ՌԴ խաղաղապահների առաքելության ժամկետը երկարաձգելու հարց բարձրացնել: Ստեփանակերտյան հանրահավաքը Իրանին լրացուցիչ հիմքեր տվեց Ադրբեջանին սաստելու և Հայաստանի հետ կապերը խորացնելու համար: Կեցցե՜ն արցախահայությունը, ովքեր նորից կանգնած են քաղաքական պայքարի հարթակում: Վաղը, նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Երևանում ևս պետք է տեղի ունենա ոչ սովորական հանրահավաք: Որովհետև հայ ժողովուրդն աստիճանաբար սթափվում է հետպատերազմյան շոկից և նորից տեր է կանգնելու իր Հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքին: Երևանում տեղի ունենալիք հանրահավաքը պետք է դիտարկել որպես Ստեփանակերտի հանրահավաքի շարունակություն, բարոյական ու քաղաքական աջակցություն: Եթե կապիտուլյանտ իշխանությունները մի փոքր խելք և հայրենասիրություն ունենան, ապա արտաքին հարաբերություններում կարող են օգտվել այդ հանրահավաքի ուղղերձներից: Հայաստանը` հայության մայրաքաղաքում ասելու է, որ Արցախը երբեք չի կարող լինեն Ադրբեջանի կազմում, որ հայ ժողովրդի տասնամյակների պայքարն ու բազում զոհերն ապարդյուն չեն եղել, որ Հայաստանի ապագան չի կարող որոշվել օտարներին հարմար եղանակով, և հայ ժողովրդի թիկունքի հետևում, որ Հայաստանում ապրում են երկրի արժանապատիվ տերերը, ոչ թե ճակատագրի հեգնանքին հարմարվող զանգվածներ: Ուրեմն, հարգելի հայրենակից, վաղը ժամը 15:00-ին Ֆրանսիայի հրապարակում բռունցքվելով, մեր միասնական ուղղերձը հղենք աշխարհին` հանուն մեր երկրի ու նրա սերունդների: Իսկ շաբաթօրյակն ու ծատատունկը մեկ շաբաթ էլ կարող են սպասել»։Ավելին12:0304.11.22 -
ԱշխարհԲայդենի լուսանկարը վախեցրել է ամերիկացիներինThe Hill-ի ամերիկյան հրատարակության ընթերցողներին վախեցրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի լուսանկարը, փոխանցում է Ռիա Նովոստին: «Նայեք նրա ձեռքին, նա անընդհատ կաթիլայինի տակ է»,-ասել է օգտատերերից մեկը: «Հետաքրքիր է՝ կոնկրետ ինչի՞ վրա է նստած»,-հարցրել է մեկ ուրիշը: «Այն, ինչ հետաքրքիր է այս լուսանկարում, նրա ձեռքի վրա ներարկման հետքերն են, նաև այն, որ Սպիտակ տունը մեզ չի ասել, թե ինչի համար են դրանք», – ասել է երրորդը: «Եթե լուսանկարը ցույց է տալիս, որ Բայդենը ինչ-որ թմրանյութ է ընդունում կամ բուժում է անցնում, ապա ամերիկյան հանրությունը պետք է իմանա դա, փոխարենը Սպիտակ տունը լռում է», – ավելացրել է հաջորդ օգտատերը: «Երկրի համար սարսափելի է դառնում, երբ մենք հստակ չգիտենք նրա (նախագահի-Խմբ.) հոգեկան և ֆիզիկական վիճակը»,- եզրափակել են ընթերցողները։ Լուսանկարն արվել է նոյեմբերի 1-ին Ֆլորիդայում ելույթի ժամանակ։ Բայդենը, ով այս տարի դառնում է 80 տարեկան, դարձել է Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենատարեց նախագահը։ Նա պարբերաբար հայտնվում է զվարճալի իրավիճակների մեջ, դրա պատճառը ամերիկացի առաջնորդի հակառակորդները համարում են տարիքն ու հնարավոր առողջական խնդիրները։Ավելին12:0004.11.22 -
ՔաղաքականԲանակցությունների սեղանին Հայաստանը պետք է հանդես գա հայկական օրակարգով. «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է․ «Ֆրանսիայի հրապարակում նոյեմբերի 5-ին` ժամը 15:00-ին, խորհրդարանական ընդդիմությունը հրավիրում է միասնության հանրահավաքի՝ շեշտելով, որ միասնությունը ոչ թե որեւէ անձի կամ ուժի, այլ Հայաստանի եւ Արցախի պաշտպանության գաղափարի շուրջ է: Այս մասին զրուցել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ։ —Պարոն Սաղաթելյան, փաստորեն, հանրահավաքով եւս մեկ անգամ արձանագրելո՞ւ եք, որ դեմ եք հիմնախնդրի լուծման արեւմտյան տարբերակին, որով նախատեսվում է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում: — Ամեն ինչ շատ պարզ է, նաեւ վերջին Ազգային ժողովի հայտարարություններին մասնակցելու մեր նպատակն էր, որ հստակ արձանագրվեր՝ ցանկացած փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, մեր կողմից պատռվելու է: Ամեն կերպ դրա դեմ պայքարելու ենք: Ընդ որում՝ լինի ամերիկյան տարբերակ, ռուսական, չինական, հնդկական, թե արեւմտյան, կապ չունի: Որեւէ տարբերակ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, մեզ համար անընդունելի է: Էլի եմ ասում՝ մինչեւ վերջ պայքարելու ենք դրա դեմ: Նիկոլ Փաշինյանը չունի այդ իրավունքը եւ մանդատը` միայնակ որոշելու հինգհազարամյա ժողովրդի ճակատագիրը: Բազմաթիվ անգամ ասել ենք՝ սա միայն Արցախի հարցը չէ, այլ Հայաստանի, հայկական պետականության գոյության հարց է: Այն, ինչ անում է այս խեղկատակը մեր երկրի, ժողովրդի գլխին, տանելու է կործանման, որը պետք է պարզապես կանխել եւ կասեցնել: — Հանրային ընդվզման նոր ալիքով հնարավոր լինելո՞ւ է կանխել եւ կասեցնել այս կործանարար ընթացքը: — Միակ ճանապարհը` երկիրը նոր կապիտուլիացիայից կանխելու, ստեղծված իրավիճակից դուրս գալու համաժողովրդական, համահայկական ընդվզումն է օրվա իշխանությունների եւ նրանց վարած քաղաքականության դեմ: Այս առումով մեր պայքարը որեւէ կերպ կանգ չի առել, եւ վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու ենք դրա համար: Լինի Մոսկվայում, Վաշինգտոնում, Բրյուսելում, թե` մեկ այլ տեղ, մեր դիրքորոշումը շատ հստակ է: Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ մենք ամեն տեղ մի բան չենք ասում, մյուսին հակասում: Մեզ համար կարմիր գիծ է եւ քննարկման ենթակա չէ, չի՛ կարող լինել որեւէ լուծում, որով Արցախը կմնա Ադրբեջանի կազմում: —Հիմա իշխանական շրջանակներն առաջ են տանում այն թեզը, թե Հայաստանը, բանակցություններում չշոշափելով Արցախի հարցը, ճանապարհ է բացում Ադրբեջանի եւ Արցախի ուղիղ երկ- խոսության համար: Ի՞նչ կասեք այս մասին: — Սա արդեն ձեռառնել է նշանակում: Ամեն ինչ այնքան ակնհայտ է եւ պարզ, որ նույնիսկ մանեւրելու տեղ չկա: Միայն Նիկոլ Փաշինյանը, իր թիմը եւ իրեն սպասարկողները կարող են ժուլիկություն անել եւ փորձել ժողովրդին համոզել հակառակը: Սրանք այնքան են խաբել, որ իրենց ամեն մի հայտարարությունը մեր հասարակության ու ժողովրդի համար վիրավորանք է: Ինչքա՞ն կարելի է ամեն անգամ զիջել, պայմանավորվել ու արդարանալ, ինչ-որ հիմ- նավորումներ բերելով, թե` այդպես չէ, դուք մեզ սխալ եք հասկացել: — Իսկ ինչպե՞ս հասկանալ այն, որ իշխանությունը մի կողմից` հակառուսական տրամադրություններ էր գեներացնում, իսկ մյուս կողմից` Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ռուսական կողմի առաջարկներն ընդունելի են եւ ստորագրում է Սոչիում ընդունված հայտարարության տակ: — Սա նշանակում է աշխարհաքաղաքական ճողվածք, այսինքն՝ գնալ Բրյուսել ասել մի բան, Մոսկվայում` մեկ այլ բան, Վաշինգտոնում` մի ուրիշ բան, եւ գավառական ժուլիկությամբ երկիրը սարքել աշխարհաքաղաքական կենտրոնների մրցակցության եւ հակասությունների մանրադրամ: Գիշերը ՀԺ-ով այլ բան է գրում, կեսօրին Թվիթերով այլ բան է ասում, իսկ երեկոյան, վստահ եմ, զուգահեռ այլ կենտրոնների այլ բան է ասելու եւ գնալու է փակ սենյակներում լրիվ ուրիշ բան ասի: —Ակնհայտ է, որ Արեւմուտքն այդքան հեշտությամբ իր առաջարկած տարբերակից ձեռք չի քաշի: Ըստ Ձեզ` դրանո՞վ է պայմանավորված վերջին օրերին Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի, արեւմտյան այլ բարձրաստիճան ներկայացուցիչների ինտենսիվ այցերը Հայաստան: — Ամեն մեկն այս իրավիճակում իր «փայն» է ուզում Հայաստանից, մինչդեռ բանակցությունների սեղանին Հայաստանը պետք է հանդես գա հայկական օրակարգով: Հաճախ մեզ հարց են տալիս՝ մոսկովյան տարբերակի՞ն եք կողմնակից, թե՞ վաշինգտոնյան... Մենք հայկական տարբերակ ենք ուզում, որը կպաշտպանի հայկական շահերը եւ մեր պետականության 5 գոյությունը չի վնասի: Նիկոլի առաջարկածը եւ իբր միջազգային աջակցության ծրագիրն Արցախի հանձնում է, որը բերելու է հայկական պետականության կորստի: Ովքեր ասում են՝ Արցախը տանք, Հայաստանը պահենք, նրանք հայ ժողովրդի դավաճաններն են: Դրանով Հայաստանը չենք պահելու, հիշեք՝ թուրքը հասավ Ջերմուկ այն ժամանակ, երբ տվեցինք Բերձորը, Աղավնոն, Սուսը եւ մյուս համայնքները: — Բայց իշխանությունն իմիտացիա է ստեղծում, որ բոլոր ռեսուրսները ներդրել են եւ ամեն ինչ անում են մեր բանակի եւ արտաքին քաղաքականության համար... — Եթե ամեն ինչ անում են, եւ լինում է այն, ինչ կա, ուրեմն՝ ոչինչ չեն անում, ի վիճակի չեն եւ րոպե առաջ պետք է հեռանան: Գիշեր-ցերեկ խոսում են տնտեսական աճից , բայց հայ զինվորը դեռ վրանների տակ է: Ասում են՝զենք չունենք, բահ, ցեմենտ ու տրակտոր էլ չունե՞ն, որ խրամատ փորեն: Հետեւողականորեն, ծրագրավորված դավաճանության եւ անգործության արդյունքում երկիրը կտոր-կտոր հանձնում են, էլ ուրիշ բացատրություն չկա: Ուզում եմ շատ հստակ արձանագրել` մենք դեմ չենք խաղաղությանը, դեմ չենք բանակցություններ վարելուն` այդ թվում նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Բայց այդ խաղաղությունը չպետք է լինի հայ ժողովրդի հայրենազրկման եւ Արցախը կորցնելու գնով: Հետեւաբար այն տպավորությունը, թե ընդդիմությունը չի ուզում բանակցել, ուզում է պատերազմ, անհիմն է: Մենք ուզում ենք իրական եւ արժանապատիվ խաղաղություն ու դրա համար պատրաստ ենք պայքարելու: Այդ հնարավորությունն ու ռեսուրսները կան: Թշնամու զորքերը պետք է դուրս շպրտվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից: Դու չես կարող խոսել խաղաղության մասին, երբ մեր խրամատներում այս պահին կան հայ զինվորների դիակներ, այդ թվում` նաեւ բուժքրոջ դիակ: Բայց այս պայմաններում գնում են Ալիեւի ու էրդողանի հետ սիլի-բիլի են անում, ժպտալով խոսում են ինչ-որ խաղաղության մասին: Դրա համար էլ մեզ որեւէ մեկը չի հարգում, եւ այսօր Հայաստանն այս իրավիճակում է: —Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Քըլըչն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ չբացառելով «Ֆուտբոլային դիվանագիտություն 2» տարբերակը եւ ընդգծել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում եւս դրական ընթացք կա, եւ այն առանց սադրանքների պետք է անցնի: Ի՞նչ կասեք այս մասին: — Երբ նոր սկսվում էին Թուրքիայի հետ բանակցությունները, մեզ ասում էին՝ մի կապեք այն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ: Մինչդեռ Ադրբեջանը չի կարող Թուրքիայից առանձին քաղաքականություն վարել, որովհետեւ իրենց նպատակը մեկ է: Անընդհատ արդարանում էին, թե տարանջատում են արել, Թուրքիայի հետ առանձին հարաբերություններ են փորձում պարզել, հիմա են հասկացել, թե ինչ էինք ասում: Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը սպառնալիք է ՀՀ պետականության համար, եւ իրենց բոլոր քայլերը բխում է դրանից: Իրենք խաղաղության անվան տակ փորձում են Արցախում իրականացնել նոր ցեղասպանություն եւ էթնիկ զտում: Մենք պետք է ունենանք իշխանություն, ով պատրաստ է պաշտպանելու երկրի սահմանները, այսինքն՝ տարածքային ամբողջակասնությունը, պայքարելու ինքնորոշման եւ ինքնիշխանության համար: Հիմա այս իշխանությունը ձեւ է բռնել, թե պայքարում են ՀՀ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության համար ուկեղտոտքարոզչությունենիրականացնում: Մինչդեռ 127 քառ. կմ թշնամին տարածք է գրավել այս մեկուկես ամսվա ընթացքում: Սա Երեւանի կեսից ավելին է: Ու այսքանից հետո` ինչ-որ ինքնիշխանությունից են խոսում: Հայաստանի ինքնիշխանության սպառնալիքն այսօր ՀՀ իշխանությունն է: — Այդուհանդերձ, 44-օրյա պատերազմից հետո` օրինակ, Թուրքիայի հետ չերկխոսելու այլընտրանքը ո՞րն է: — Մենք երբեք չենք ասում Թուրքիայի հետ չպետք է խոսենք: Ասում ենք, որ պետք է խոսենք ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ գլխավորապես նաեւ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ու մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Մենք երբեք խոսելուն դեմ չենք , բայց այդ խոսակցության եւ սեղանին դրված տարբերակներում պետք է քննարկման առարկա լինեն հայ ժողովրդի, Հայաստանի եւ Արցախի կենսական շահերը: — Ինչպե՞ս... — Շատ հստակ, կան կարմիր գծեր, որոնք երբեք հատել հնարավոր չէ: Այն անճարությունը, որ ասում են՝ դե ի՞նչ անենք, բանակ չունենք, զենք չունենք, պետք է մի կողմ դնել: Դու որեւէ բան չես արել այդ ամենն ունենալու համար: Ավելին` հետպատերազմյան երկրում վեց ամիս գլխավոր շտաբի պետ չես ունեցել, երկու տարվա մեջ նորմալ փորած խրամատ չունես: Սա նշանակում է, որ ոչ թե հնարավորություն ու ռեսուրս չկա, այլ ցանկություն չկա: Այսպես են իրականացնում թշնամու ծրագիրը: Այդ «ինչպես»-ի պատասխանը բազմաթիվ անգամ ասել ենք, թե որն է: Պետք է ճիշտ արտաքին քաղաքականություն, բանակի վերականգնում եւ ժողովրդի համախմբում, որ այս իրավիճակից դուրս գանք: Սրանք անում են ամեն ինչ ճիշտ հակառակը, հետեւաբար չի կարող սրանցով լինել այդ հնարավորությունը»:Ավելին11:5204.11.22 -
ԱշխարհՖուտբոլիստ ագռավի կադրերը զվարճացրել են սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՄերձմոսկովյան Մոժայսկի բնակիչներից մեկը ուշագրավ կադրեր է նկարահանել, թե ինչպես է քաղաքի կաթսայատներից մեկի տանիքում ագռավը ֆուտբոլ խաղում: «Վորոնել Մեսսին Մոժայսկում. Մի անգամ երեխաները գնդակը նետել էին կաթսայատան տանիք։ Հիմա ամեն օր մի ագռավ թռչում է այնտեղ մարզվելու։ Նա, հավանաբար, ցանկանում է միանալ մեր հավաքականին»,- գրել է տեսանյութի հեղինակը։ «Այո, նա է պետք մեր թիմին, ոչ մի Անդրեյ Արշավիններ հարկավոր չեն»,- մեկնաբանություններում գրել են օգտատերերը: Քննարկման մասնակիցներից մեկը նշել է, որ շատ պրոֆեսիոնալ մարզիկներ լավ կանեն` վարպետության դասեր սովորեն այս թռչունից։Ավելին11:4504.11.22 -
Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են Opel-ն ու VAZ 2106-ը․ կա վիրավորԵրեկ՝ նոյեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 46-ամյա Կարեն Հ․-ի վարած Opel մակնիշի և 37-ամյա Ներսես Փ.-ի վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/04/1225826/Ավելին11:3704.11.22 -
ՄշակույթՊարզվել է՝ կտավը, որը հարյուր տարի կրկնօրինակ է համարվել, նկարել է հայտնի նկարիչըՀաագայի Բրեդիուսի թանգարանը հայտնաբերել է, որ իր հավաքածուի «Խաչի վեհացումը» 100-ամյա կտավը նկարել է հոլանդացի նկարիչ Ռեմբրանդտ Հարմենս վան Ռեյնը, հայտնում է Նիդերլանդների հեռարձակման կորպորացիան (NOS): Հաագայի թանգարանի տնօրեն Աբրահամ Բրեդուիսը ձեռք է բերել յուղաներկ նկարը գրեթե մեկ դար առաջ՝ կարծելով, որ դա Ռեմբրանդտի նկար է: Սակայն 1969 թվականին եզրակացություն արվեց, որ հոլանդացի վարպետը հեղինակը չէ։ Այդ ժամանակվանից այն համարվում է նմանատիպ ստեղծագործության նմանակողի կողմից գրված պատճեն, որը ցուցադրվում է Մյունխենում։ Բացահայտումն արել է Բոյմանս-վան Բեյնինգենի թանգարանի հին արվեստի նախկին գլխավոր համադրող Ջերոն Գիլթայը: Նա պատահաբար հանդիպել է «Խաչի վեհացմանը»՝ աշխատելով ստեղծագործությունների մասին գրքի վրա, որոնք համարվում էին մեծ նկարչի գործ: Շուտով նա համոզվել է, որ սա վարպետի իսկական աշխատանք է։ Դրանից հետո Բրեդիուսի թանգարանը Ռայքսթանգարանի հետ միասին սկսել է վերականգնումը։ Ուսումնասիրությունը հաստատել է, որ նկարն արել է Ռեմբրանդտը 1642-1645 թվականներին։Ավելին11:3004.11.22 -
ՔաղաքականԱյս մարդիկ կեղծում են պետության պատմությունը․ ինչո՞ւ չպետք է կեղծեն իրենց կուսակցական ընտրությունները․ Վահե ՀովհաննիսյանՄիայն առաջին հայացքից կարող է ՔՊ վարչության կազմի ընտրության կեղծումը համարվել ներկուսակցական հարց։ Սա շատ լուրջ թեմա է, որը խոսում է շատ վտանգավոր հեռանկարի մասին։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը: Նա նաեւ նշել է. «Բոլոր հեղափոխական թիմերը վերջում սովորաբար վերածվում են խունտաների, պարզապես ամեն պետություն դրա դիմաց տարբեր գին է վճարում։ Այս մարդիկ կեղծում են պետության պատմությունը, կեղծել են պատերազմի ընթացքը և պատերազմի արդյունքները։ Ինչո՞ւ չպետք է կեղծեն իրենց կուսակցական ընտրությունները։ Ըստ մամուլի, իշխող կուսակցության ներսում գործել է ընտրությունների արդյունքները կեղծող ամբողջական խումբ։ Իսկ ու՞ր է երաշխիքը, որ վաղը նման մի խումբ էլ չի զբաղվելու այլոց, ներքին և արտաքին ընդդիմախոսների ճակատագրերը որոշելու հարցով։ Պետական ինստիտուտների այսօրվա կազմաքանդվածության պայմաններում սա շատ հեշտ ու գայթակղիչ գործ է։ Սա նշանակում է նաև, որ այլևս որևէ համապետական ընտրություն կեղծվելու է անխնա ու անթաքույց։ Մեկ վայրկյան անգամ չկասկածեք։ Մեծ հավակնություններով մի ՔՊ-ական կեղծված համագումարում հայտարարում է, թե «Մենք պետք է դառնանք անթերի իշխանություն»։ Երկրի գլխին այսքան աղետ բերելուց հետո, եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, անթերի դառնալ հնարավոր է միայն պետությունը վերջնական փլուզման բերելով։ Նորից եմ ուզում կրկնել. սա ներկուսակցական կեղծարարություն չէ։ Սա շատ խորքային ռսիկերի մասին է խոսում, և սրա միակ կանխարգելման ձևը առողջ ընդդիմությունն է։ Այսօրվա մոնումենտալ ընդդիմության փոխարեն անհրաժեշտ են առողջ, կենսունակ ժամանակակից ընդդիմադիր ձևաչափեր, որոնք կպատկանեն հասարակությանը, ոչ թե՝ անհատների, կդառնան իրական այլընտրանք գործող իշխանությանը, կդառնան ուժեղ մագնիս՝ հասարակության բոլոր առողջ ուժերի և անհատների համար։ Առաջարկում են նոյեմբերի 5-ի՝ Արցախի աջակցության հանրահավաքից հետո, սկսել իրական քննարկումներ՝ ընդդիմադիր ձևաչափերի վերափոխման և որակական փոփոխությունների ուղղությամբ։ Ռիսկերը շատ մեծ են, շատ ավելի, քան պատկերացնում ենք։Ավելին11:2304.11.22 -
ՀասարակականԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում ժամանակավորապես լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Բաշինջաղյան 2-րդ նրբ․ 6, 10, 12 շենքերի բնակիչ-բաժանորդներ, Արեշ 7փ. 1-52; 9փ. 1-40; 20փ. 1-53; 26փ. 1-13; 32փ. 1-57; 40փ. 1-30 առանձնատներ, Նորք Մարաշ՝ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, Նորք 13փ. 99-155; 15փ. 1-49; 17փ. 50-105 առանձնատներ, Նորք 5, 7, 9, 11, 13 փողոցների առանձնատներ, Նորք 17 փողոց 2-րդ նրբանցք 2-22ա առանձնատներ, Գ․ Հովսեփյան և Դավիթ Բեկի փողոցներին հարող տարածքների առանձնատներ, թիվ 57 և 61 դպրոցներ, թիվ 124 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Առինջ գյուղ՝ Դուրյան թաղամասի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 8, 13 շենքեր, Խորենացի փ. 8, 29, 30 շենքեր, թիվ 21 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Խաղաղ Դոնի փ. 23 շենք 1-8 մուտքեր, 11:00-17:00 Սունդուկյան փ. 5/2, 7, 7Ա, 7/1 շենքեր, Հր.Քոչարի փ. 8, 10 շենքեր և 4/50- 6/58 առանձնատներ, Գյուլբենկյան փ. 27 շենք, Ա.Խաչատրյան փ. 3, 20 շենքեր, Վ․Փափազյան փ. 21, 23, 23/1, 23/2 շենքեր, Էմինի փ. 5, 6, 7, 16 շենքեր, Ազատության պող. 12/1, 12/2, 12/3, 12/4 շենքեր, Էմինի փ. 1ա-21 առանձնատներ, Քեռու փ. 77-99 առանձնատներ, Համբարձումյան փ. 10, 12, 45/2, 47 շենքեր և 37-67Ա առանձնատներ, Ռուսթավելի փ. 1-59 առանձնատներ, Ֆրիկի փ. 1-19 առանձնատներ, Թափառաշրջիկների փ. 1, 2, 12 առանձնատներ, Սուրբ Հովհաննեսի փ. 1-9 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Չարբախ թաղամասի առանձնատներ, Ներքին Չարբախ 1, 5, 7 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզի` 10:00-12:00 Ծաղկալանջ, Գեղակերտ և Հովտամեջ գյուղեր, 11:00-12:00 Ակնալիճ գյուղ, 11:00-17:00 Քարակերտ գյուղ, Արարատի մարզի՝ 10:00-14:00 Արալեզ և Նոր Կյանք գյուղեր մասնակի, Տափերական գյուղ մասնակի, 11:00-16:00 Արտաշատ քաղաք` Արարատյան փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շահումյան գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 10։00-15։00 Հրազդան քաղաք՝ Մաքրավան և Աղբյուրակ թաղամասեր, «Պլատինա» ջրամբար, Սպանդանոց, Մաքրման կայան, Երկրաբանական արշավախումբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-13։00 Արգել գյուղ մասնակի, դպրոց, հարակից առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-15։00 Ողջաբերդ, Գեղադիր և Հացավան գյուղեր, 11։00-16։00 Հրազդան քաղաք՝ Տնակներ թաղամաս, Միկրոշրջան թաղ. 120-132, 201, 252, 217-219, 221-223, 241-243, 230-238, 254-256, 262-265 շենքեր, գազալցակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Կաթնաղբյուր, Կոտայք Զառ և Սևաբերդ գյուղեր մասնակի, Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Արամուս գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզի՝ 11։00–13:00 Ծովինար բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։30-14։30 Գետիկ և Մարտունի գյուղեր և «Էրիկ» ՓՀԵԿ, 15։30-17։00 Վարսեր համայնք մասնակի, Ավտոսպասարկում, Հեռուստակենտրոն, «Հայջրմուղկոյուղի» ընկերության պոմպակայան, «Հ. Սեդրակյան», «Լեվ Լեն», «Գազ Ամա», «Արա Արեգ», «Ա.Սալազարյան», «Է. Մխիթարյան», «Շ.Բոզոյան», «Հ.Պողոսյան» ԱՁ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 14։00–17:00 Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Ծովասար, Լիճք և Վերին Գետաշեն բնակավայրերն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տավուշի մարզի` 11:30-15:30 Նոյեմբերյան քաղաք` Կամոյի, Գարեգինի, Զորավար Անդրանիկի, Մայիսյան, Երևանյան, Խանջյան, Տիեզերագնացների, Անտառագործների, Նալբանդյան, Շիրազի, Գագարինի, 26 Կոմիսարների, Նոյեմբերի 29-ի փողոցներ, Ամերիկյան թաղամաս, Դովեղ, Բերդավան, Զորական գյուղեր, գազի լցակայաններ, բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզի՝ 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան՝ Աշոցք գյուղի կենտրոնական մաս: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին11:2204.11.22 -
ՄիջազգայինՍի Ծինպինը Շոլցին առաջարկել է ուժեղացնել համագործակցությունը գլոբալ անկայունության ֆոնինՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը նոյեմբերի 4-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ կայացած հանդիպման ընթացքում իր գերմանացի պաշտոնակցին առաջարկել Է ուժեղացնել համագործակցությունն աշխարհում փոփոխությունների եւ անկարգությունների ֆոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՛ «ՉԺՀ-ն եւ Գերմանիան առաջատար տերություններ են, որոնք ազդեցություն ունեն (միջազգային ասպարեզում),- ասել Է Չինաստանի ղեկավարը:- Տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին, երբ քաոս Է դիտվում, մեր երկրները պետք Է համագործակցեն ձեռք-ձեռքի տված»: Ինչպես ճշտել Է Սի Ծինպինը, չինական կողմը կարծում Է, որ այդ կերպ Պեկինը եւ Բեռլինը «կկարողանան Էլ ավելի մեծ ավանդ ներդնել խաղաղության պահպանման եւ ամբողջ մոլորակի վրա զարգացման խթանման հարցում: «Անհրաժեշտ Է սոսկ հարգել միմյանց, վերացնել տարաձայնությունները, փոխգործակցել եւ փորձի փոխանակում կատարել, համագործակցել փոխշահավետ հիման վրա: Եվ այդ ժամանակ Չինաստանի եւ Գերմանիայի միջեւ հարաբերությունների զարգացման վեկտորը չի փոխվի»,- հավելել Է նա: «Ես հավատում եմ, որ ձեր այցը կամրապնդի մեր փոխըմբռնումը եւ փոխադարձ վստահությունը, թույլ կտա խորացնել մեր երկրների միջեւ պրագմատիկ փոխգործակցությունը բոլոր ոլորտներում»,- ամփոփել Է Սի Ծինպինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին11:1504.11.22 -
ՔաղաքականՆոյեմբերի 5-ի հանրահավաքը միասնական լինելու մասին է, Արցախ աշխարհի ու Հայաստանի մասին է․ Վարդևանյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է․ «Արցախում հանրահավաքը փաստեց, որ կան հարցեր որտեղ բազմաթիվ տսրաձայնություններ դրվում են մի կողմ և լինում են միասնական: Հայաստանի հազարավոր արժանապատիվ քաղաքացիներ ցույց են տվել, որ Արցախը մեր Հայրենիքն է, Արցախը վիրավոր է, բայց կա ու մնալու է հայկական: Այս պնդման համար հազարավոր հերոսներ իրենց կյանքն են տվել, հազարավորներն իրենց առողջությունը...: Ինքնին այս փաստերը ուղենիշ պետք է լինեն ցանկացած իշխանության համար, պետք է լինեն կարմիր գիծ, բայց իրականությունն այլ է: Նոյեմբերի 5-ի հանրահավաքը միասնական լինելու մասին է, Արցախ աշխարհի մասին է, մեր Հայաստանի մասին է: Սիրելի Հայրենակիցներ, Դուք Ձեր օբյեկտիվ, հիմնավոր ու մի շարք այլ պատճառներ բազմաթիվ, բազմաթիվ անգամներ դրել եք մի կողմ և մասնակցել եք հանրահավաքներին: Մասնակցել եք ոչ թե անձի կամ անձանց համար` մասնակցել եք գաղափարի, արժեքների պահպանման համար: Նոյեմբերի 5-ի, ժամը 15:00-ի հանրահավաքը հենց այդ գաղափարի մասին է և այն աշխարհին ցույց տալու մասին է»։Ավելին11:1304.11.22