Լրահոս
22:02
04.11.22
1 105

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Img default alt hy

Նոյեմբերի 4-ին՝ Ժամը 19:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները  տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: