Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:10
04.11.22
198

Էրդողանը չի ուզում հակառակվել Պուտինին և չի բացում ՆԱՏՕ-ի դուռը՝ Շվեդիայի ու Ֆինլանդիայի համար

Թուրքիան ձգձգում է Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ անդամագրվելու համաձայնագրի վավերացումը հակառակ Հյուսիսատլանտյան դաշինքի շտապողականությանը, որը ցանկանում է այդ կերպ մեսիջ ուղարկել Մոսկվա: Կես տարում երկրորդ անգամ Անկարա մեկնած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի պնդումներին, թե ժամանակն է Սկանդինավյան երկրներին ներգրավել դաշինքում, Թուրքիայի արտգործնախարարը հակադարձել է, որ Հելսինկին և Ստոկհոլմը թերի են կատարել հուշագրի կետերը: