Լրահոս
Քաղաքական
21:50
04.11.22
167

Հասանովի մեսիջները՝ սահմանից. Ադրբեջանը նոր պատերազմով է սպառնում՝ ԵՄ անզեն դիտորդների աչքի առաջ

Տասնօրյա դադարից հետո Ադրբեջանը նորից մեղադրել է Հայաստանին 24 ժամում երկու անգամ ադրբեջանական դիրքերը գնդակոծելու համար: Մեր պաշտպանական գերատեսչությունը հերքել է այդ լուրերը: Փորձագետները նկատում են, որ Բաքուն հող է նախապատրաստում սահմանային նոր սադրանքների համար: Այդ ֆոնին այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարը այցելել է Հայաստանի հետ սահմանակից ադրբեջանական դիրքեր: