Լրահոս
Հասարակական
22:40
04.11.22
9 929

Երեք զոհ՝ մեկ գյուղից, Քարակերտը ցնցված է. ողբերգական վթարի մասնակիցները մանրամասներ են հայտնում

Արմավիրում 4 մարդու կյանք խլած վթարի մասնակից «Գազելում» է եղել 20-ամյա Գայանեն: Գլխի պատռվածքներ և ուսի վնասվածք ստացած աղջիկը նստած է եղել վարորդի անմիջապես հետևում գտնվող նստարանին, հրաշքով է ողջ մնացել, ասել են բժիշկները, որ Գայանեի գլուխը կարել են 5 տեղից: Նա ուսանողուհի է, Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող միկրոավտոբուսով տուն վերադառնալիս է եղել, ինքն էլ չի հասկացել, թե ինչպես է մարդատար միկրոավտոբուսը բախվել մեկ այլ մեքենայի: