Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:20
04.11.22
179

Հայաստան-Ադրբեջան սահմանը գծելու ու զատելու «արագացված գործընթաց». հանդիպումներ՝ Բրյուսելում

Հրադադարը խախտելու մեղադրանքների ֆոնին փոխադարձ անվստահության պայթյունավտանգ մթնոլորտում Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են օր առաջ ավարտին հասցնել սահմանազատման ու սահմանագծման գործը: Համենայնդեպս, դա ենք հասկանում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և նրա ադրբեջանցի պաշտոնակից Շահին Մուստաֆաևի՝ հինգշաբթի Բրյուսելում կայացած հանդիպման մասին պաշտոնական ժլատ հաղորդագրությունից: