Լրահոս
Քաղաքական
22:50
04.11.22
245

«Չաշխատած մկնիկը» և «գաղութի կռիսները»․ «թափանցիկ ընտրակեղծիքներ»՝ ՔՊ-ում

Ի՞նչ է տեղի ունեցել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամների ընտրության ժամանակ: ՔՊ-ական Գևորգ Պապոյանը վստահեցրել է, թե կեղծիքներ չեն եղել: Բայց չի հայտնել, թե ում դիմումի հիման վրա է երեկ ձայների վերահաշվարկ տեղի ունեցել: Արդյունքում արդեն ընտրված փոխվարչապետ Համբարձում Մաթոսյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի փոխարեն վարչության անդամներ են դարձել ՔՊ-ականներ Արսեն Թորոսյանն ու Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը: