Լրահոս

2022-11-05
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ես ներկա եմ գտնվելու հանրահավաքին`ի պաշտպանություն մեր Արցախի․ Չալաբյան
    Մեկ շաբաթ առաջ մենք Արցախում էինք, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը պատրաստվում էր Միասնության հանրահավաքին, և Արցախում ամենուր զգացվում էր պայքարի նոր փուլի վճռական շունչը: Արցախում ապրող մարդիկ գիտակցում էին, որ այլևս ստիպված են լինելու հույսը դնել իրենք իրենց վրա, որ դա ուժերի գերլարում է պահանջելու, բայց և միաժամանակ լիահույս էին, որ եթե նույնիսկ Հայաստանի այսօրվա իշխանությունը երես թեքի իրենցից, արժանապատիվ հայ մարդիկ Հայաստանից և ողջ աշխարհից կկանգնեն իրենց թիկունքին, և միասնական ուժերով կպաշտպանեն հայոց Արցախը, այդ մասին գրել է «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով այսօրվա հանրահավաքին։ «Այսօր Երևանում հանրահավաք է՝ ի պաշտպանություն Արցախի, և անսալով Արցախի մեր եղբայրների և քույրերի կոչին, ես ներկա եմ գտնվելու այդ հանրահավաքին, և իմ մեկ ձայնն եմ միացնելու բազմաթիվ ձայներին՝ ի պաշտպանություն մեր Արցախի, և ընդդեմ նրան հանձնելու պիղծ դավադրությանը: Հուսով եմ նաև, որ իմ բազմաթիվ ընկերներ ու համախոհներ, նույն սրտի կանչով, այսօր դուրս կգան փողոց, և իրենց վճռական ձայնը կարտահայտեն՝ ի պաշտպանություն ազատ Արցախի և ինքնիշխան Հայաստանի: Դրանով հանդերձ, ես համարում եմ, որ Արցախի ազատության և Հայաստանի ինքնիշխանության համար պայքարի նոր փուլը այլևս չի կարող սահմանափակվել հանրահավաքներով և երթերով: Մեր դեմ կանգնած է վճռական և դաժան թշնամի, որը նպատակ է դրել ոչ միայն ոչնչացնել Արցախը, այլև ծնկի բերել և ի վերջո վերացնել Հայաստանը՝ որպես հայության ազգային պետություն: Այս թշնամու և նրա մարդատյաց նկրտումների դեմ պայքարը պետք է լինի բազմաթիվ ճակատներով, ամեն օր և ամեն ժամ, և մեզնից յուրաքանչյուրն անելիք ունի այստեղ: Կլինի դա Արցախի բնակավայրերի ամրապնդումը, նոր սպառազինությունների մշակումը, մեր զինված ուժերին նյութա-տեխնիկական աջակցությունը, մարտական պատրաստության կուրսերի անցումը և անդամագրումը աշխարհազորին՝ յուրաքանչյուրս պետք է առնվազն մեկ հավելյալ խնդիր վերցնի իր վրա՝ պաշտպանելու երկիրը նոր ռազմական վտանգից: Կլինի դա ողջ աշխարհով մեկ հանրային կարծիքի վրա ազդեցությունը, յուրաքանչյուրի բնակության երկրում իշխանության հետ հետևողական աշխատանքը, այդ երկրներում թշնամական ազդեցությանը կոշտ դիմակայումը և նախաձեռնությունների ձախողումը, նոր դաշնակիցներ և գործընկերներ ձեռքբերումը՝ յուրաքանչյուրս առնվազն մի հավելյալ խնդիր պետք է վերցնի իր վրա՝ բազմապատկելու Հայաստանի միջազգային աջակցությունը և թուլացնելու մեր թշնամիներին: Կլինի դա Հայաստանի ներսում կոշտ հակազդեցությունը ցանկացած կապտուլացիոն փաստաթղթին, որը կփորձի Արցախը հանձնել Ադրբեջանին կամ էլ Հայաստանի որևէ ինքնիշխան տարածք զիջել նրան, կլինի դա անընդհատ հիշեցումը գործող վարչակարգին, որ նա Արցախի հանձման որևէ մանդատ չի ստացել հայ ժողովրդից, և կամ այդ վարչակարգին իրական, կենսունակ այլընտրանքի ձևավորումը, յուրաքանչյուրս առնվազն մեկ հավելյալ խնդիր պետք է վերցնի իր վրա՝ կանխելու թուլամորթների ձեռամբ մեր երկրի կապիտուլացիան, և նոր շանս տալու բոլորիս ոտքի կանգնելու և առաջ գնալու: Մեր բեռը ծանր է լինելու, քանի որ յուրաքանչյուրս ստիպված է լինելու կրել ոչ միայն իր և իր ընտանիքի, այլև ողջ պետության հոգսը: Սակայն եթե մենք չկարողանանք պահպանել և առաջ տանել մեր պետությունը, կկորցնենք ամեն ինչ: Ուստի դուրս գալով այսօր հրապարակ, ես հանձնառություն եմ վերցնում առաջիկա տարիներին և տասնամյակներին իմ վրա անտրունջ կրել նաև մեր պետության հոգսը, այնքան ժամանակ, մինչև նրա ինքնիշխանությանն այլևս վտանգ չսպառնա, իսկ Արցախը վերամիավորվի Հայաստանին, և մենք մեր երեխաներին միասնական, հզոր և երջանիկ հայրենիք ժառանգենք: Նույնը ձեզնից եմ խնդրում», - գրել է Չալաբյանը։
    11:13
    05.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը կդադարեցվի․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ տեխնոլոգիաներով եւ անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծմամբ պայմանավորված։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունն առաջարկում է փոփոխություն կատարել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում։ Հաջորդ տարվա հունվարի 1-ից դադարեցվելու է ՀՀ կառավարության՝ 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագրերի տրամադրումը, փոխանակումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Հայաստանի Հանրապետությունը մտադիր է ամբողջությամբ անցում կատարել կենսաչափական տվյալներ պարունակող անձը հաստատող փաստաթղթերի տրամադրմանը, որի շրջանակներում ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել ներդնել կենսաչափական փաստաթղթերի տրամադրման համակարգ։ Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի կառավարման խորհուրդ։ Անգամ ընտրվել են միջազգային խորհրդատուներ, որոնք արդեն իսկ սկսել են ուսումնասիրությունները, եւ առաջիկայում ՀՀ կարիքներին համահունչ առաջարկություններ կներկայացնեն։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մինչեւ այս տարեվերջ կներդրվեն «խելացի» եւ «շարժական կապի» էլեկտրոնային նույնականացման համակարգերը, որոնք ոչ միայն գործող էլեկտրոնային քարտեր ունեցող անձանց համար, այլ նաեւ մինչեւ նոր համակարգի ներդրումը էլեկտրոնային ստորագրության ծառայության կարիք ունեցող անձանց համար կապահովեն հարմարավետ ծառայություն»:
    11:07
    05.11.22
    Ավելին
  • Հայաստան
    «Տնից դուրս ես գալիս ու չգիտես՝ տուն կհասնե՞ս, թե՞ չէ». մահացու վթարների թվերն ու հասցեները
    Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն՝ 100 հազար բնակչի հաշվով ամեն տարի Հայաստանում ճանապարհային պատահարներից մահանում է 11 մարդ, նրանց 3 տոկոսը մինչև 14 տարեկան է։ Ինչո՞ւ է Հայաստանում տարեցտարի ավելի վտանգավոր դառնում երթևեկությունը: Փորձել է պարզել «Հայլուրի» թղթակից Աննա Հովհաննիսյանը:
    11:00
    05.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կոստրոմայում սրճարանում բռնկված հրդեհից յոթ մարդ է զոհվել
    Կոստրոմայի «Պոլիգոն» սրճարանում բռնկված հրդեհի հետևանքով յոթ մարդ է մահացել, չորսը՝ վիրավորվել։ Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել են Կոստրոմայի շրջանի դատախազության մամուլի ծառայությունում։ «Յոթ զոհ, չորս վիրավոր»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Ավելի վաղ արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել էր հինգ զոհի և չորս վիրավորի մասին։ Զրուցակցի խոսքով՝ սրճարանում փլուզում է տեղի ունեցել, ամբողջ տանիքը՝ 3,5 հազար քմ. մ., փլուզվել է: Արտակարգ իրավիճակների նախարարության Կոստրոմայի շրջանի գլխավոր վարչությունից հայտնել են, որ հրշեջները մարել են կրակը: Արտակարգ դրության հետ կապված դատախազությունը հետաքննություն է անցկացնում։ Դեպքի վայր է մեկնել նաև մարզի նահանգապետ Սերգեյ Սիտնիկովը՝ վերահսկելու աշխատանքների ընթացքը: Նա լսել է օպերատիվ ծառայությունների հաշվետվությունները, հանձնարարականներ տվել տուժածներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ, հայտնում է մարզի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Նիկիտսկի փողոցում գտնվող «Պոլիգոն» սրճարանում բռնկված հրդեհի մասին լուրը ստացվել է նոյեմբերի 5-ին Մոսկվայի ժամանակով ժամը 02:37-ին, հրդեհի տարածքը կազմել է 3,5 հազար քառ.մ: Հրդեհի մարմանը ներգրավվել է 50 մարդ և 20 միավոր տեխնիկա։ Այրվող սրճարանի հարեւանությամբ գտնվող տնից տարհանվել է 15 բնակիչ։ Ցրտից պաշտպանելու համար մարդկանց տեղավորել են մարդատար ավտոբուսներում։
    10:52
    05.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Ավտովթար՝ Երևանում․ բախվել են Opel-ն ու Peugeot-ն
    Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Արամ Խաչատրյան փողոցում բախվել են 21-ամյա Սարգիս Զաքարյանի վարած Opel մակնիշի և 22-ամյա Սամվել Միքայելյանի վարած Peugeot մակնիշի ավտոմեքենաները։
    10:48
    05.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ստուգվելու է պաշտոնյաների ունեցվածքը. հանձնաժողովն անցել է գործի․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուշագրավ որոշում է կայացրել, որը խառնաշփոթ է ստեղծել պետական պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է վերլուծել պետական պաշտոն զբաղեցնող անձանց եւ նրանց ընտանիքների անդամների՝ 2021 թվականի տարեկան հայտարարագրերը, ինչպես նաեւ 2022 թվականի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը: Մեր տեղեկություններով՝ անգամ հանձնաժողովը սահմանել է ցանկը՝ ՀՀ նախագահ, ՀՀ վարչապետ, Ազգային ժողովի նախագահ, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ, ոստիկանության պետ, գլխավոր դատախազ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, տեղակալներ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ եւ այսպես շարունակ: Այս պահի դրությամբ ցանկում ներառվել են 95 պետական պաշտոն զբաղեցնող անձինք, եւ չի բացառվում՝ ցանկը ավելանա։ Եվ, ահա, այս նոր որոշումն էլ որոշակի անհանգստություն է առաջացրել պետական պաշտոն զբաղեցնող անձանց շրջանակում: Բանն այն է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը համապատասխան վերլուծության ընթացքում ուժային կառույցների օպերատիվ-հետախուզական գործունեության բաժին դիմում է ներկայացնելու, որ կոնկրետ պետական պաշտոն զբաղեցնող անձանց գույքի մասով իրենց տեղեկություն տրամադրեն, ինչը ենթադրում է, որ այս որոշման արդյունքում չի բացառվում, որ ուժային կառույցները մտնեն պետական պաշտոն զբաղեցնող անձանց պատկանող սեփականություններ. ստուգվելու է կենցաղին առնչվող մանրամասներ, մեկ բառով ասած՝ նրանց տները, ունեցվածքը»:
    10:45
    05.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանություններն Արցախ այցելելը փորձում են գաղտնի պահել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 30-ին Արցախում նշվեց Արցախի ՆԳ նախարարության արտակագ իրավիճակների ծառայության հիմնադրման 30-ամյակը։ Արցախի ԱԻ պետական ծառայության պաշտոնական կայքում նշված է, որ տոնական միջոցառմանը մասնակցել են «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Հայաստանից»: Հատկապես ովքեր՝ չի ասվում: Մենք տեղեկացանք, որ Հայաստանից այդ միջոցառմանը մասնակցել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, սակայն այդ մասին ոչինչ չեն հաղորդել, այն դեպքում, երբ ՔՊ-ականները նույնիսկ տնից աշխատանքի եւ աշխատանքից տուն գնալն են լուսաբանում։ Նոյեմբերի 2-ին ԱԻՆ մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Փամբուխչյանը մասնակցել է Արցախում տեղի ունեցած միջոցառմանը, իսկ հարցին, թե ինչու այդ մասին չեն հաղորդել, պատասխանեց, թե շուտով հայտարարություն կտարածեն։ Նոյեմբերի 4-ի դրությամբ՝ միջոցառումից 5 օր է անցել․ ո՛չ ԱԻՆ-ի ֆեյսբուքյան էջում, ո՛չ պաշտոնական կայքում եւ ո՛չ էլ նախարար Փամբուխչյանի պաշտոնական էջում այդ այցի մասին որեւէ հիշատակում չկա։ Արձանագրենք, որ այս իշխանությունների վախն Ադրբեջանից այնքան մեծ է, որ ոչ միայն չեն այցելում Արցախ, այլեւ այցելելիս էլ փորձում են գաղտնի պահել»:
    10:37
    05.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Աճի մասին խոսելն անհամեստության և գործից անտեղյակության հետևանք է․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երևում է, այս կառավարության որոշ նախարարների նույնիսկ իշխանության ներսում են դժվար հանդուրժում: Օրինակ` քպական պատգամավորներից մեկը էկոնոմիկայի նախարարի մասին ասել էր, թե իրեն «հաճելի չէ այս կարգի նախարարի հետ»: Սոցցանցերում օգտատերերը ակտիվորեն արձագանքել էին այս «բանավեճին»՝ մասնավորաբար նշելով՝ «բա մեր ջանը քարի՞ց է», կամ՝ «բա մեզ ինչքան հաճելի չէ ձեր ողջ իշխանության հետ», և այլն: Այդուամենայնիվ, նախարար Վահան Քերոբյանը հասցրել էր մի քանի նոր միտք ավելացնել «փողոցներում խցանումները տնտեսական աճի վկայություն են» կարգի «գլուխգործոցներին»: Օրինակ՝ նա ասել էր, որ «եթե բարձր տնտեսական աճ կա, աղքատությունը պետք է մեծանա», կամ՝ «միջին քաղաքացին 14,1 տոկոսով ավելի լավ է ապրում... բայց ես չեմ ժխտում, որ տարվա վերջում մենք կարող է տեսնենք աղքատության ավելի բարձր ցուցանիշ», և այլն: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նշում է, թե այս իշխանության պաշտոնյաները պարզապես հակված են հասարակությանը շպրտել կեղծ, սուտ խոսքեր: «Աղքատության պաշտոնական ցուցանիշը գերազանցում է 40 տոկոսը, դա պաշտոնական թիվն է: Իսկ իրականում մարդկանց ճնշող հատվածը, մեծ մասն աղքատ վիճակում է, նման պարագայում աճի մասին խոսելը անհամեստության և գործից անտեղյակության հետևանք է: Նախարարը կլինի, կիսանախարարը կամ մեկ ուրիշը, հոչի՞ ասի` ես այս աշխատանքի հետ ոչ մի առնչություն չունեմ, զարգացման ամբողջ իմաստների հետ ոչ մի առնչություն չունեմ: Ինքը և իր նմանները նշանակվել են պաշտոնների և պարզապես հակված են հասարակությանը շպրտել կեղծ, սուտ խոսքեր: Մենք որպես քաղաքացի հենց միայն առաջին անհրաժեշտության ապրանքների սպառման առումով գտնվում ենք շատ խոցելի վիճակում: Նման իրավիճակում որքան էլ ասես «հալվա, հալվա», բերանդ չի քաղցրանա: Ասում են` աճ կա, զարգացում կա: Բայց ինչպե՞ս կարող է զարգացման պարագայում աղքատության աճ լինել»,«Փաստի» հետ զրույցում ասում է տնտեսագետն ու հավելում, որ ՏԱՑ-ը կեղծ ցուցանիշ է, որը երբևիցե ցույց չի տալիս տվյալ երկրի կառավարման արդյունավետությունը, առավել ևս՝ հասարակության բարեկեցությունը»:
    10:30
    05.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանն ինչքանով է ենթարկվում Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումների ռեժիմին. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Ռուս-ուկրաինական պատերազմից հետո, երբ Արեւմուտքը տնտեսական սանկցիաներ սահմանեց Ռուսաստանի նկատմամբ, սկսեցին ուշադիր հետեւել, թե Հայաստանն ինչքանով է ենթարկվում այդ սահմանափակումների ռեժիմին։ Գլխավոր թիրախը հայկական բանկային համակարգն էր, իսկ գլխավոր վերահսկողը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանը, ով, ըստ լուրերի, պարբերաբար այցելում էր Կենտրոնական բանկ, հանդիպում բանկիրների ու ԿԲ նախագահի հետ եւ զգուշացնում, որ սանկցիաների դեմ չաշխատեն, ռազմավարական դաշնակցին տակից չօգնեն, միանան հակառուսական պատժամիջոցներին։ Դրա հետեւանքով էլ բանկերն այդպես մեծացրին գործարքների միջնորդավճարները, սկսեցին խոչընդոտներ հարուցել Ռուսաստանից եկողների եւ նրանց բանկային փոխանցումների առաջ։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը մեր այս հարցի մեջ «դեղին» երանգ տեսավ եւ ասաց․ «Ինչ վերաբերում է ԱՄՆ դեսպանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ այլ երկրների դեսպանների հետ հանդիպումներին, ինձ թվում է՝ պարիտետային սկզբունքը պահպանվում է։ Դրանք հանդիպումներ են, որոնք տեղի են ունենում տարին մեկ կամ երկու անգամ։ Այսինքն, ես կարծում եմ, որ Ռուսաստանի դեսպանի հետ ավելի շատ եմ հանդիպել, քան՝ Ամերիկայի դեսպանի»։
    10:22
    05.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հանրային հեռուստաընկերությանը 4,5 միլիարդ դրամ գումար է փոխանցվել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռարձակողների խորհուրդը Հանրային հեռուստաընկերությանը 2 միլիարդ 299 մլն դրամ գումար է փոխանցել։ Փոխանցման պայմանագիրը կնքվել է Հանրային հեռարձակողների խորհրդի նախագահ Արա Շիրինյանի եւ Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի միջեւ։ Պայմանագրից տեղեկանում ենք, որ այդ գումարով Հ1-ը պետք է կազմակերպի «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի շրջանակներում համերգային շոու եւ այլ ծառայություններ իրականացնի։ Պայմանագրում առկա չէ մատուցվող ծառայությունների տեխնիկական բնութագիրը, այսինքն՝ հայտնի չէ, թե Հ1-ն այս խոշոր գումարով ինչպիսի շոու պետք է անի։ Նշենք, որ եւս 2 մլրդ 248 մլն դրամն էլ Հանրային հեռուստաընկերությանը հատկացվեց կառավարության երեկվա նիստում ընդունված որոշմամբ։ Ստացվում է, որ այս պահի դրությամբ Հ1-ին, երգի մրցույթն անցկացնելու համար, պետական բյուջեից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 4․5 միլիարդ դրամ»:
    10:15
    05.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ն ծայրից ծայր կեղծիքի վրա է. Կարեն Քոչարյան․ «News.am»
    Այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններում կեղծիքներ են բացահայտվել մի քանի բանի մասին է վկայում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: «Նախ, իշխող քաղաքական ուժը ի սկզբանե կեղծիքի վրա է, ինչ խոստացել են, առաջին օրվանից խաբել են: Խաբել են, խաբում են, հիմա սկսել են իրենք իրենց խաբել: Երկրորդը, իրենք դարձել են դասական իշխանական կուսակցություն, կա կլանայնություն, եւ տարբեր կլանների մեջ բավականին լուրջ պայքար է գնում տարբեր ռեսուրսների համար՝ վարչական, ֆինանսական եւ այլն»,-ասաց նա: Կարեն Քոչարյանը հավելեց, որ իր համար դա նորություն չէ. «Այնպես չէ, որ այս ընտրության արդյունքներով ես պետք է համոզվեի, որ իրենք կարող են անել կեղծիքներ: Մի քաղաքական ուժ, որ իշխանության գալու օրվանից մինչ օրս խաբել է, սկսած նրանից, որ 44 օր խաբում էին, թե հաղթում ենք, վերջացրած իրենց իսկ ընտրողներին հայտարարելով, թե բոլորին ծեփելու ենք պատերին, ամեն ինչը խաբել են: Այս քաղաքական ուժը ծայրից ծայր կեղծիքի վրա է: Իրենք կարող են կեղծել եւ ՏԻՄ ընտրություններում, եւ համապետական ընտրություններում, մի վայրկյան անգամ չեմ կասկածում»,-ասաց քաղտեխնոլոգը: Անդրադառնալով նրան, որ ՔՊ վարչության նախագահ առաջին անգամ ընտրվել է Նիկոլ Փաշինյանը, արդյոք դա վկայում է նրա մասին, որ չի վստահում իր կուսակիցներին, Կարեն Քոչարյանն ասաց. «Խնդիրն այն չէ, որ Նիկոլ Փաշինյանը Սուրեն Պապիկյանին կամ մեկ ուրիին չի վստահում, խնդիրն այն է, որ ինքն էլ ոչ մեկին չի վստահում»: Հիշեցնենք, որ օրերս տեղեկություններ տարածվեցին, որ ՔՊ համագումարում կուսակցության վարչության ընտրությունները կեղծվել են: Դրանից հետո ՔՊ վարչության ընտրության արդյունքների վերահաշբվարկ արվեց, որի արդյունքում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը դուրս մնացին վարչությունից, իսկ վարչության անդամ դարձան Արսեն Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը։
    10:07
    05.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Լեհաստան, Նիդերլանդներ և Լիտվա
    Նոյեմբերի 8-10-ն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն, Նիդերլանդների Թագավորություն և Լիտվայի Հանրապետություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԽ գրասենյակից, այցի շրջանակում Գրիգորյանն ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ:
    10:03
    05.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տեր եմ քեզ, ի՛մ Արցախ․ «Հայաստան» դաշինք
    Տեր եմ քեզ, իմ Արցախ
    10:00
    05.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    «Հրապարակ» Իշխանությունների վախն Ադրբեջանից այնքան մեծ է, որ ոչ միայն չեն այցելում Արցախ, այլեւ այցելելիս էլ փորձում են գաղտնի պահել։ «Փաստ» Առաջիկայում արցախյան քաղաքական տիրույթում գլխավոր դերակատարը դառնալու է Ռուբեն Վարդանյանը։ «Հրապարակ» Այս հանրահավաքով հայ մարդն իր վճռականությունն ու պայքարի կամքն է ցուցադրելու: Ասելու է, որ մենք թեեւ վիրավոր ենք ու խոցված, բայց մեր արժանապատվությունը ոչ մեկին չենք զիջելու: «Հրապարակ» ԱՄՆ դեսպանը պարբերաբար այցելում էր Կենտրոնական բանկ, հանդիպում բանկիրների ու ԿԲ նախագահի հետ եւ զգուշացնում, որ սանկցիաների դեմ չաշխատեն, ռազմավարական դաշնակցին տակից չօգնեն, միանան հակառուսական պատժամիջոցներին։ «Հրապարակ» ՔՊ վարչության ընտրությունների վերահաշվարկի արդյունքներից պարզ է դառնում, որ զեղծարարների խումբը չի խորշել գողանալ անգամ առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի ձայները։ Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ:
    09:45
    05.11.22
    Ավելին
  • Հասարակական
    Հարթավայրն անտառ կդառնա. «Վիվա MTS»-ն ու «Իմ անտառ Հայաստանը» 20 հազար ծառ կտնկեն՝ միայն այս աշնանը
    Լոռու մարզի հարթավայրերի մի մասը անտառներ կդառնան Վիվա ՄՏՍ-ի ու «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության նոր համագործակցության շնորհիվ:
    09:30
    05.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Լուկաշենկոն ազդարարել Է ՌԴ-ի հետ համատեղ արբանյակային խմբավորում ստեղծելու մասին
    Բելառուսը եւ Ռուսաստանը աշխատում են համատեղ արբանյակային խմբավորում ստեղծելու վրա, այդ թվում՝ օգտագործվելու Է ռազմական նպատակներով: Այդ մասին հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք ոչ միայն պատրաստ ենք տիեզերք ուղարկել որեւիցե մեկին, ուղարկել մեր տիեզերագնացին: Մենք նրան կուղարկենք մոտ ժամանակներս: Մենք արտադրում ենք տիեզերական ապարատներ: Մենք Ռուսաստանի հետ պայմանավորվել ենք տիեզերքում ստեղծել տիեզերական ապարատների համատեղ խմբավորում»,-«Բելտա» պետական գործակալությունը նոյեմբերի 4-ին մեջբերում Է Բելառուսի նախագահի խոսքը՝ որով նա հանդես Է եկել Բելառուսի ազգային կենսատեխնոլոգիական կորպորացիայի աշխատակիցների հետ հանդիպմանը: «Դա միայն ռազմական նպատակներով չԷ: Ռուսաստանը վիթխարի երկիր Է: Եվ մենք կարողացել ենք խորամուխ լինել այդ ծրագրում եւ ռուսաստանցիների հետ միասին կստեղծենք արբանյակների այդ խմբավորումը: Մենք այսօր ունենք արբանյակ, որը 500-600 կիլոմետր բարձրությունից տեսնում Է 35 սանտիմետրանոց օբյեկտը: Ուստի մենք այստեղ հսկայական քայլեր ենք անում»,-հավելել Է Լուկաշենկոն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    00:00
    05.11.22
    Ավելին
2022-11-04
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հնդկաստանում կապիկը կախվածություն է ձեռք բերել ալկոհոլից և սկսել է թալանել ալկոհոլ վաճառող խանութները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Հնդկաստանի Ռայ-Բարելի քաղաքում գտնվող Ուտար-Պրադեշ նահանգի կապիկը կախվածություն է ձեռք բերել ալկոհոլից և սկսել է թալանել ալկոհոլ վաճառող խանութները: Այս մասին հայտնում է IndiaTimes-ը։ Վաճառակետերից մեկի սեփականատերը բողոքել է, որ հարբեցող կապիկը կորցրել է իրեն։ Կենդանին ագրեսիվ է դառնում, եթե փորձում են կանխել նրան ալկոհոլի շշերը վերցնելուց: Որոշ դեպքերում պրիմատը նույնիսկ խմիչքներ էր վերցնում հաճախորդներից։ Իր կախվածության պատճառով կապիկը հայտնի է դարձել քաղաքում։ Ականատեսների կողմից արված տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է կենդանին բացում գարեջրի տուփը և ագահորեն խմում մարդկանց աչքի առաջ։ Տեղի պաշտոնյա Ռաջենդրա Պրատափ Սինգհը պատմել է, որ կապիկին փորձում են որսալ անտառային ռեսուրսների դեպարտամենտի աջակցությամբ։
    23:53
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում Ford Transit-ը բախվել է Nissan XTrail-ին, անցել մայթով և հայտնվել գերեզմանոցում
    Նոյեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Արցախի Հանարապետությունում հաշվառված 28-ամյա Մուշ Ա-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցում բախվել է կայանված Nissan XTrail մակնիշի ավտոմեքենային, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե սյանը, ապա բազալտե եզրաքարին, անցել հետիոտնի համար նախատեսված մայթով և մոտ 1.5 մետր բարձրությունից ընկել ու գլխիվայր հայտնվել գերեզմանոցում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։
    23:51
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կամերունում գետաձին հարձակվել է զբոսաշրջիկների նավակի վրա, ոչ ոք չի փրկվել
    Կամերունում գետաձին հարձակվել է զբոսաշրջիկների նավակի վրա: Դեպքը տեղի է ունեցել Լոգոն գետի հյուսիսային հատվածում: Չինական «Սինհուա» գործակալության տվյալներով` 5 զբոսաշրջիկ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել: Կամերունի վայրի կենդանիների պահպանության միության ներկայացուցիչների խոսքերով` գետաձին շրջել է նավակը, որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հինգ մարդու մարմին է հայտնաբերվել։ Եվս երկուսը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են։ Ավելի ուշ Actu Cameroun-ը, վկայակոչելով տեղի բնակիչներին, հայտնել է, որ զբոսաշրջիկներից ոչ ոք չի փրկվել: Կամերունի վայրի կենդանիների պահպանության միության ներկայացուցիչները նշել են, որ այս երկրում գետաձիերը հաճախ են հարձակվում մարդկանց վրա։ Նրանք հատկապես ագրեսիվ են դառնում անձրևների սեզոնին։
    23:50
    04.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արփի լճի տարածքում «շրջիկ» արջ է հայտնվել․ «Aravot.am»
    «Արփի լիճ ազգային պարկի» տնօրեն Մուշեղ Մուրադյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ պարկի տարածքում այս տարվա աշնանը երկու արջի են ֆիքսել․ մեկն այսպես ասածի «շրջիկ» է։ Այն, ըստ Մուշեղ Մուրադյանի, շրջում է ուղեկալներում, գնում է Վրաստան, այնուհետ վերադառնում « Արփի լիճ ազգային պարկի» տարածք, երբեմն նաև Թուրքիա է այցելում։ Այն գորշ արջ է, որը հայտնվել է տարածքում ու սկսել է սնվել վարսակով։ Մուշեղ Մուրադյանի ասելով, այդ տեղանքի բնակավայրերի ցանքատարածություններում վարսակը գերակշիռ մաս է կազմում, իսկ վարսակն արջի համար հյութալի է, ախորժալի։
    23:40
    04.11.22
    Ավելին