Լրահոս
Աշխարհ
21:00
04.11.22
96

Մոլդովայում խուզարկություններ են անցկացվում զանգվածային անկարգությունների նախապատրաստման գործով

Img default alt hy

Մոլդովայի ոստիկանության և դատախազության աշխատակիցները ուրբաթ օրը՝ նոյեմբերի 4-ին, խուզարկություններ են անցկացնում զանգվածային անկարգությունների նախապատրաստման գործով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ոստիկանության մամուլի ծառայությունը: Նախօրյակին Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան հայտարարել Է, որ երկրի համար առավել մեծ սպառնալիքը ներքին ապակայունացման փորձերն են:

«Ներկայում Հետաքննությունների ազգային տեսչության և քրեական հետապնդման գլխավոր վարչության աշխատակիցները կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ու հատուկ գործերի դատախազության հետ համատեղ խուզարկություններ են անցկացնում քրեական գործի մի քանի ֆիգուրանտների մոտ, որն ուղղված Է զանգվածային անկարգությունների նախապատրաստմանը»,-նշվում Է ոստիկանության Telegram-ալիքում: Իրավապահ մարմինները խոստանում են մանրամասները հաղորդել գործողության ավարտից հետո:

«Շոր» կուսակցության կողմնակիցների բողոքի անժամկետ ակցիան Քիշնևում անցկացվում Է սեպտեմբերի 18-ից: Բողոքողների վրդովմունքն են առաջացնում գազի և մյուս Էներգապաշարների ու սննդամթերքի գների աննախադեպ աճը, ինչպես նաև բարձր գնաճը և կենսամակարդակի անկումը:

Բողոքողներն իշխանություններին մեղադրում են ճգնաժամից գլուխ հանելու անկարողության մեջ, նշում են վերջին 20 տարվա ընթացքում ռեկորդային գնաճը, որը սեպտեմբերին տարեկան հաշվարկով կազմել Է 33,97 տոկոս: Երկրի ղեկավարությանը քննադատում են Ռուսաստանի հետ գազի ավելի շահավետ գների շուրջ բանակցություններ վարել չցանկանալու մեջ, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչների վրա քաղաքական ճնշման համար: Բողոքի հերթական ակցիան նշանակված Է նոյեմբերի 6-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: