Լրահոս
2022-11-05
-
ԱշխարհՈրոնվում են երեք անհետ կորած երեխաներըԿրասնոյարսկի երկրամասի Աչինսկ քաղաքի ոստիկանությունը որոնում է երեք տղաների, ովքեր ուրբաթ օրը դուրս են եկել տնից և դեռ չեն վերադարձել, հայտնում է Կրասնոյարսկի երկրամասի ՆԳՆ գլխավոր տնօրինության Telegram ալիքը։ «Այսօր երեկոյան Ռուսաստանի ՆԳՆ հերթապահ մասը Աչինսկի բնակչից հաղորդագրություն է ստացել այն մասին, որ իր 11-ամյա որդին երեկ երեկոյան դուրս է եկել Ժողովուրդների բարեկամության փողոցում գտնվող իր տնից և մինչ օրս չի վերադարձել։ Ոստիկանությունն անմիջապես որոնողական աշխատանքներ է կազմակերպել, որոնց ընթացքում պարզվել է, որ անհետ կորածի երկու ընկերները՝ 9 և 11 տարեկան եղբայրները, նույնպես տանը չեն»,-նշվում է հաղորդագրությունում։ Ենթադրաբար երեխաները միասին են եղել:Ավելին12:4005.11.22 -
ՔաղաքականՄեր ուղերձը՝ աշխարհին. Արմինե Օհանյան«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. Այսօր ընդդիմությունը, երկար ընդմիջումից հետո, կրկին հանրահավաք է հրավիրել: Մի կողմից՝ արցախյան վերջին հանրահավաքի տպավորիչ կադրերն ու հայաստանցիներին թասիբի գցող մարդաշատությունն է, մյուս կողմից` այն ոգեւորությունը, որն այդ օրը պատել էր ակտիվ հասարակությանը: Եվ դրան ի հակակշիռ՝ իշխանամետների, իշխանական պնակալեզների եւ հանրային ցասումից սարսափող մեծ խումբ թափթփուկների վախը, հեգնանքը, հակաքարոզչությունը: Սա է մեր իրականությունը, որտեղ կան հայրենասեր եւ դավաճան, իր կյանքը հանուն Հայաստան պետության զոհելու պատրաստ մարդ եւ գերիների ու անհայտ կորածների ծնողներից խաբեությամբ փող կորզող ստահակ: Բարիկադների մի կողմում Արցախի կորստից խելագարվող եւ մեր պետականության վրա դողացող մարդիկ են, մյուս կողմում՝ իրենց անաշխատ պարգեւավճարները մեր երիտասարդների կյանքից վեր դասող շահամոլները: Մեկը մտածում է, թե ինչ է ստորագրելու Եվրոպային ու Ռուսաստանին հավատարմության երդումներ տվող վարչապետը, եւ սարսափում է Ադրբեջանի հետ կնքվելիք պայմանագրի հետեւանքներից, մյուսը մտածում է, թե ինքն ինչ կշահի, եթե ադրբեջանցիները սկսեն հազարներով Հայաստան ժամանել եւ իր հյուրատան ծառայություններից օգտվել: Իսկ հանրահավաքն ընդամենը ահազանգ է, աշխարհին ուղղված ուղերձ, որ Հայաստանը միայն նիկոլփաշինյաններն ու վահագնալեքսանյանները չեն, ովքեր պատրաստ են Գորիս-Կապան ճանապարհը, Սեւ լիճն ու Ներքին Հանդի հողերը թշնամուն նվիրելուց հետո Այգեպարն ու Մովսեսն էլ հանձնել, Ջերմուկից ու Մեղրիից էլ ինչ-որ մաս զիջել, միայն թե իշխանության մնան: Այս հանրահավաքով հայ մարդն իր վճռականությունն ու պայքարի կամքն է ցուցադրելու: Ասելու է, որ մենք թեեւ վիրավոր ենք ու խոցված, բայց մեր արժանապատվությունը ոչ մեկին չենք զիջելու:Ավելին12:3205.11.22 -
ՀայաստանՀայլուր 12։30 Լարվածություն՝ հայ-ադրբեջանական սահմանին. կրակոցների ձայները գյուղեր չեն հասելԱվելին12:3005.11.22 -
Շոու բիզնեսԳարիկ Խարլամովը հեռանում է Comedy Club-ից, ո՞վ կփոխարինի նրանՀանրաճանաչ կատակերգու Գարիկ Խարլամովը հեռանում է Comedy Club-ից: Instagram սոցիալական ցանցի իր էջում նա մեկնաբանել է իր հեռանալը: «Վերջ, տղանե՛ր, հիանալի էր Պաշկա Վոլյայի հետ երկար տարիներ աշխատելը, բայց ժամանակն է ճանապարհը զիջել երիտասարդներին: Բեբո՛ւր (Անդրեյ Բեբուրիշվիլի), բարի ընթացք քեզ: Իսկ ես վերջապես կքնեմ»,- գրել է նա։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ շոուի հաջորդ համարում Comedy Club-ի հաղորդավար Պավել Վոլյան հանդիսատեսին կներկայացնի նոր գործընկերոջը՝ Անդրեյ Բեբուրիշվիլիին, ով այս դերում փոխարինել է Խարլամովին։Ավելին12:2905.11.22 -
ԻրավականԵրեխաների ու կանանց նկատմամբ դանակի գործադրմամբ բռնության սպառնալիքներ հնչեցրած անձը կալանավորվել էՆախկինում տարբեր հանցանքների համար բազմիցս դատապարտված Վ.Գ.-ն, կալանավայրից որոշ ժամանակ առաջ ազատվելուց հետո, պարբերաբար հարևանների հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ և դանակի գործադրմամբ սպառնացել երեխաներին ու կանանց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի N շենքի մի խումբ բնակիչների դիմումը, դիտարկելով որպես առերևույթ հանցանքի մասին ֆիզիկական անձի անմիջական հաղորդում, Լոռու մարզի դատախազությունն այն ուղարկել է մարզային քննչական վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հանձնարարությամբ։ Քննիչի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ: 2022 թվականի հոկտեմբերի 25-ին Վ.Գ.-ին ձերբակալելու մասին որոշում է կայացվել: Հոկտեմբերի 26-ին Վ.Գ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ՁՊՎ: Քրեական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից Վ.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Հաշվի առնելով, որ մեղադրյալն ազատության մեջ մնալու պարագայում կարող է դիմել փախուստի և կատարել նոր հանցանք՝ վարույթն իրականացնող մարմինը 2022 թվականի հոկտեմբերի 27-ին մեղադրյալի նկատմամբ 2 ամիս ժամկետով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան. միջնորդությունը բավարարվել է, մեղադրյալը կալանավորվել է:Ավելին12:2205.11.22 -
ԱշխարհԱյծը երեխայի հետ զբոսնել է մանկասայլակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹԿանադայի Ալբերտա նահանգի բնակչուհին պատմել է, որ իրենց ընտանի այծը երեխայի հետ զբոսնել է մանկասայլակով։ Միջադեպը ֆիքսվել է տեսանյութում, որը գրավել է The Mirror-ի ուշադրությունը։ 30-ամյա Ժյուլ Ուորները և նրա սիրելին՝ Շեյ Յանգը, տարբեր կենդանիներ են պահում։ Զույգն ունի 11 այծ, 60 հավ, 10 սագ և երկու նապաստակ։ Բացի դրանից, կանադացիները մեղվի փեթակ ունեն: Մի օր Ուորները զբոսնել է որդու՝ Հենրիի հետ և մտռլ այծերի հորանի մեջ: 18 ամսական նիգերիական գաճաճ այծը՝ Դալիլան, վազելով մոտեցել է մանկասայլակին, գլուխը մտցրել է մանկասայլակի բռնակի տակ և հետևի ոտքերի վրա կանգնած սկսելով հրել նրան, ինչից տղայի մայրը ծիծաղել է։ Կենդանին այս կերպ հասցրել է մոտ 15 մետր քայլել։ Ուորները նկարահանել է միջադեպը։ Կադրերում երևում է, թե ինչպես է կենդանին հրում մանկասայլակը, իսկ Հենրին ծիծաղում է։ Կինը կատակով առաջարկել է այծին սովորեցնել ավելի երկար քայլել մանկասայլակի հետ, որպեսզի նա փոխարինի իրեն։ «Դա շատ հաճելի էր և զվարճալի: Նա շատ ընկերական է Հենրիի հետ։ Նա սիրում է գլուխը դնել մանկասայլակի մեջ՝ նրան նայելու համար, իսկ Հենրին սիրում է դիպչել նրա գլխին»,- ասել է Ուորները։ Նա հավելել է, որ տղայի հորը շատ է դուր եկել տեսագրությունը։ Տղամարդը հաճախ տանից դուրս է գալիս աշխատանքի և միշտ ուրախանում է, երբ նրան տեսանյութ է ուղարկում որդու և կենդանիների հետ։Ավելին12:1505.11.22 -
ՀասարակականԵրևանում վրաերթի է ենթարկվել 16-ամյա տղաԱյսօր՝ նոյեմբերի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում 52-ամյա Նորայր Սեպոյանը իր վարած Daewoo Matiz մակնիշի ավտոմեքենայով Ռոստովյան, Գարեգին Նժդեհ և Արցախի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 16-ամյա տղա հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային էլ առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող Med Line բժշկական կենտրոնի բժիշկները, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են երեխայի ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին12:1305.11.22 -
ԱրցախԱրտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդականԵրեկ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով ազատվեցի ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ էստաֆետը փոխանցելով Ռուբեն Վարդանյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արտակ Բեգլարյանը: «Կուզեի մի քանի կետ ընդգծել այդ առթիվ. 1. Շնորհակալ եմ Նախագահ Հարությունյանին՝ պետությանն ու ժողովրդին ծառայելու այս հնարավորության համար: Շնորհակալ եմ նաև պետական նախարարի աշխատակազմին և իմ բոլոր գործընկերներին՝ համատեղ ծառայության համար: 2. Ես պետնախարարի լիազորությունները ստանձնեցի ծանր պայմաններում՝ աղետալի պատերազմից ամիսներ անց՝ գիտակցելով պատասխանատվությանս չափը ժողովրդի, Նախագահի, գործընկերներիս ու հաջորդ սերունդների առջև: 3. Ճգնաժամային պայմաններում իմ լիազորությունների ու կարողությունների շրջանակներում կատարել եմ հնարավորինս՝ խնդիրների օպերատիվ ու համակարգային լուծման ուղղությամբ: Թե որքանով եմ հաջողել ու ձախողել, թող գնահատեն ժողովուրդը, Նախագահը և գործընկերներս, սակայն կարծում եմ, որ նման ծանր պայմաններում Նախագահի գլխավորությամբ բավականին կարևոր ու ծավալուն աշխատանք է կատարվել կառավարության կողմից: Արածիս և չարածիս վերաբերյալ իմ հակիրճ գնահատականները ներկայացրել եմ ասուլիսով՝ 4. Պաշտոնավարման ընթացքում ես առաջնորդվել եմ ԱՀ Սահմանադրությամբ ու օրենսդրությամբ, իմ խղճով, արժեքներով, սկզբունքներով և ազգային ու պետական շահերով: Թեև ես ինքս ամբողջությամբ գոհ չեմ իմ գործունեության արդյունքներից, սակայն խիղճս մաքուր է և սիրտս հանգիստ, որ նվիրվել եմ անմնացորդ կերպով և ներդրել եմ իմ առավելագույն ներուժը: 5. Ներողություն եմ հայցում իմ բոլոր հայրենակիցներից՝ իմ բացթողումների և հարուցած հիասթափությունների համար: Հավատացե՛ք, որ դրանց պատճառները չեն եղել իմ անտարբերությունն ու ծուլությունը, այլ՝ ռեսուրսների, կարողությունների ու լիազորությունների սահմանափակությունները: 6. Ուրախ եմ, որ Նախագահն ու Ռուբեն Վարդանյանը այս որոշումը կայացրեցին, և պարոն Վարդանյանը լայն լիազորություններով առաքելություն է ստանձնել Արցախի առջև ծառացած ներքին ու արտաքին հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Վստահ եմ, որ հնարավորությունների նոր դաշտ է բացվում մեր առջև, և մեր ապագան պետք է ինքներս կերտենք՝ համայն հայության մասնակցությամբ ու աջակցությամբ: 7. Որոշել եմ շարունակել իմ ծառայությունը պետությանն ու ժողովրդին՝ ընդունելով Ռուբեն Վարդանյանի առաջարկը թիմային աշխատանքի վերաբերյալ: Ուստի, ես կծառայեմ որպես պետական նախարարի խորհրդական, որն, ի դեպ, Նախագահի ու պարոն Վարդանյանի հետ քննարկված հնարավոր ամենացածր պաշտոնն է, սակայն ամենաօպտիմալ տարբերակն է այս փուլում իմ ներուժի արդյունավետ իրացման համար, որովհետև ինձ համար ոչ թե կարգավիճակն է կարևոր, այլ՝ արժեքներն ու արդյունքները: Ի լրումն սահուն անցում ապահովելուն ուղղված աշխատանքների՝ նաև կստանձնեմ կոնկրետ լիազորություններ ու գործառույթներ՝ և՛ հրատապ, և՛ ռազմավարական խնդիրների լուծման հարցում: ԱՐՑԱԽԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՀԱՅԿԱԿԱՆ, ԱՎԵԼԻ ԶԱՐԳԱՑԱԾ ՈՒ ԱՄՈՒՐ: Ի ԳՈ՛ՐԾ...»:Ավելին12:1005.11.22 -
Երևանում և Արզնիում հայտնաբերվել են օձերՆոյեմբերի 2-5-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Արզնի գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 շահմար, 1 սահնօձ, 2 գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք:Ավելին12:0705.11.22 -
ՏարածաշրջանԹուրքիայում երկրաշարժի պատճառով զոհեր կան4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում: Երկու մարդ մահացել է, մի քանիսը վիրավորվել: Երկրաշարժին հաջորդել է 80 հետցնցում՝ մինչև 2,7 մագնիտուդ ուժգնությամբ։ Դրանք զգացվել են նաև նահանգի մոտակա շրջաններում: Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման մարմինը: Երկրակեղևի ցնցումների պատճառով ավերվել է 500-ամյա Սելահաթթին օղլու մզկիթի մինարեթը, վնասվել ևս 20 շինություն։Ավելին12:0305.11.22 -
ԱշխարհՏղամարդը խոստման պատճառով 26 տարի բերանում ձիթապտղի կորիզ է պահելՀնդկաստանի Արևմտյան Բենգալիայի նահանգի Աշոկնագար Կալյանգարխ քաղաքի բնակիչը 26 տարի բերանում ձիթապտղի կորիզ է պահել քրոջը տված խոստման պատճառով: Այս մասին հայտնում է News 18-ը։ 1996 թվականին Ջայդև Բիսվասը, որն այժմ 68 տարեկան է, վերջին անգամ փորձել է չուտնիի սոուսը, որը պատրաստել է հարևանի աղջիկը՝ Ագնիսվինա Դևին։ Տղամարդը նրան համարում էր իր քույրը և սիրում էր որպես հարազատ։ Դևին հետաքրքրությունից դրդված հարցրել է, թե որքան ժամանակ կարող է ձիթապտուղը պահել իր բերանում: Հնդիկը պատասխանել է, որ կորիզը պահելու է բերանում այնքան ժամանակ, քանի դեռ չի խնդրել հանել այն։ Նա պահել էր խոստումը և երկար տարիներ չէր հանում բերանից կորիզը։ Սկզբում Բիսվասին թվում էր, թե նա վնասում է բերանի լորձաթաղանթը, բայց քանի որ քրոջը դուր էր գալիս այս խաղը, նա հաշտվել էր: 2012 թվականին Դևին մահացել է, և նրա հիշատակին տղամարդը դեռ քայլում է բերանում ձիթապտղի կորիզով։ Բիսվասն այն բերանից չի հանում նույնիսկ այն ժամանակ, երբ նա ուտում է, քնում և լվանում ատամները:Ավելին12:0005.11.22 -
ԱշխարհԻ՞նչ է հայտնի Կոստրոմայի սրճարանում բռնկված հրդեհի մասինՀրդեհը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին Նիկիցսկայա փողոցի «Պոլիգոն» սրճարանում։ 15 մարդ դարձել է արտակարգ դեպքի զոհ, ևս հինգը վիրավորվել են։ ՏԱՍՍ-ը ներկայացրել է միջադեպի մասին գլխավոր նյութերը. Նիկիցսկայա փողոցում գտնվող «Պոլիգոն» սրճարանում բռնկված հրդեհի մասին լուրը ստացվել է Մոսկվայի ժամանակով 02:37-ին. Հրդեհի մակերեսը կազմել է 3,5 հազար քառ. մ, շենքի տանիքը փլուզվել է. Սրճարանում բաց այրումը վերացվել է. Միջադեպի հետեւանքով զոհվել է 15 մարդ։ Եվս հինգը թեթև վնասվածքներ է ստացել և հոսպիտալացման կարիք չի ունեցել։ Սրճարանից տարհանվել է 250 մարդ, իսկ հարևան բնակելի շենքից ծխի պատճառով տարհանվել է 15 մարդ։ Նահանգապետ Սերգեյ Սիտնիկովի խոսքով՝ տան վարձակալներին ժամանակավորապես տեղավորել են մարդատար ավտոբուսներում։ Ավելի ուշ մարդիկ վերադարձել են իրենց բնակարանները, նրանց տունը չի տուժել։ Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է 50 մարդ և 20 միավոր տեխնիկա, այդ թվում՝ 43 մարդ և 17 տեխնիկա ՌԴ ԱԻՆ-ից։ Հրդեհից հետո սրճարանի բոլոր տարածքները հետազոտվել են, փլատակների մաքրման աշխատանքներ են իրականացվում։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները և ՏԱՍՍ-ի դատախազությունը հայտնել են, որ արտակարգ իրավիճակի հավանական պատճառը պիրոտեխնիկայի օգտագործումն է։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները մանրամասնել են, որ սրճարանի այցելուն սենյակում օգտագործել է հրթիռային կայան, ինչից հետո բռնկվել են առաստաղի դեկորատիվ տարրերը։ Նրանք նաև հավելել են, որ հրդեհի ազդանշանը սրճարանում աշխատել է նորմալ ռեժիմով։ Իրավապահ մարմինները հայտնել են, որ հրթիռ արձակողը հետախուզման մեջ է հայտնվել։ Նրանք նաև հայտնել են, որ մինչ սրճարանում հրդեհ բռնկվելը զանգվածային ծեծկռտուք է եղել, մի քանի մարդ տուժել է, սակայն այս միջադեպը արտակարգ դեպքի հետ կապ չունի։ Հետաքննություն Արտակարգ դրության կապակցությամբ քննիչները քրեական գործ են հարուցել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 109 հոդվածի 3-րդ մասով(«Անզգուշությամբ մահ պատճառելը երկու կամ ավելի անձանց») նախատեսված հանցագործության հատկանիշներով։ Դեպքի վայր է մեկնել ՌԴ Քննչական կոմիտեի Կոստրոմայի շրջանի քննչական կոմիտեի ղեկավարը, քրեական գործի քննության ընթացքը նրա անձնական հսկողության ներքո է։ Ստուգում է նաև Կոստրոմայի շրջանի դատախազությունը։ Բաժինը կգնահատի սրճարաններում հրդեհային անվտանգության օրենսդրության պահանջների, ինչպես նաև լիազորված վերահսկիչ և վերահսկող մարմինների գործողությունները, ներառյալ հրդեհների կանխարգելման կանխարգելիչ միջոցառումների ընդունումը, զանգվածային կացություն ունեցող օբյեկտի շահագործման անվտանգությունը ապահովելը:Ավելին11:5205.11.22 -
ՔաղաքականՆախկին ղեկավարների որդիները ծառայել են. Փաշինյանը խաբել է․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Չնայած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների եւ նրանց բարեկամների թվում շատ են այնպիսի անձինք, որոնք բանակում չեն ծառայել, այդուհանդերձ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր որդու՝ Աշոտ Փաշինյանի՝ բանակում ծառայելը դրոշակ էր դարձրել: Մասնավորապես, 2018 թվականի նոյեմբերի 28-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե ինքը ՀՀ միակ ղեկավարն է, ում որդին ծառայում է բանակում, եւ այն էլ՝ Արցախում։ Նա նաեւ հավելել է. «Նույնիսկ Ղարաբաղի ղեկավարների երեխաները Ղարաբաղում չեն ծառայել եւ ընդհանրապես բանակում չեն ծառայել»: Սակայն, ինչպես հաճախ է պատահում, սա Փաշինյանի հերթական սուտ եւ մանիպուլացնող հայտարարություններից է եղել: Իսկ ո՞րն է իրականությունը. Արցախի այդ ժամանակվա նախագահ Բակո Սահակյանի որդին ծառայել է բանակում, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի որդին եւս։ Բանակում ծառայել են նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի որդին՝ Դավիթ Տեր-Պետրոսյանը, եւ Ռոբերտ Քոչարյանի երկու որդիները՝ Սեդրակն ու Լեւոնը: Սերժ Սարգսյանը որդի չունի: Փաստորեն, անգամ բանակում ծառայելու թեման է ժամանակին շահարկվել Փաշինյանի կողմից, եւ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»:Ավելին11:4505.11.22 -
ՔաղաքականԱրցախը մեր զավակն է ու զավակին ծնողն իրավունք չունի հանձնել սպանդանոց․ Անդրանիկ ԹևանյանԱնդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երկու կարևոր գործ ունեմ անելու այսօր։ Տղայիս տանելու եմ ֆուտբոլի պարապմունքի ու հետո միասին ժամը 15։00–ին գնանք Ֆրանսիայի հրապարակ՝ հանրահավաքի։ Ֆուտբոլն էլ, հանրահավաքն էլ ապագային են միտված։ Մենք մեր երեխաներին անվտանգ ու հեռանկար ունեցող երկիր պետք է ժառանգենք։ Մենք պարտավոր ենք արձագանքել արցախցի այս փոքրիկ աղջնակին։ Արցախը մեր զավակն է ու զավակին ծնողն իրավունք չունի հանձնել որբանոց, ավելի ճիշտ՝ սպանդանոց՝ հրեշաբար «հիմնավորելով», որ միայն այդ դեպքում ծնողը կարող է խաղաղ ու լավ ապրել։Ավելին11:3905.11.22 -
Կրթություն և գիտությունՓիառ, միֆ, հեքիաթ. առանց ջրելու կրթության և գիտության ծառը պտուղներ չի տա․ «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Գրեթե յուրաքանչյուր հարմար առիթի Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե աշխատաշուկայում ռեկորդներ են սահմանվում, նոր աշխատատեղեր են ստեղծվում և բարձրացվում են աշխատավարձերը։ Այս համատեքստում հետաքրքրական է, որ նա վերջին շրջանում հատուկ կենտրոնանում է ուսուցիչների աշխատավարձի թեմայի վրա։ Անգամ հայտարարում է, թե ուսուցիչը պետք է մինչև 800 հազար, նույնիսկ 1,2 մլն դրամ գումար ստանա։ Կարող է թվալ, թե կառավարությունն ինչ հրաշալի գործ է կատարում, որ ուսուցիչների աշխատավարձն աննախադեպ բարձրացնելու ճանապարհով է գնում, բայց իրականում խոսքն ավելի շատ փիառի, քան աշխատավարձի իրական բարձրացման մասին է։ Նախ՝ աշխատավարձի բարձացման համար ուսուցիչները պետք է ատեստավորման մասնակցեն, սակայն նրանց ընդամենը 10 տոկոսն է մասնակցել, բայց նույնիսկ մասնակցությունը դեռ բավարար չէ, քանի որ անհրաժեշտ է համապատասխան բալեր հավաքել անցնելու համար։ Ստացվում է, որ իշխանությունները բարձրացնում են 10 տոկոսից էլ քիչ ուսուցիչների աշխատավարձը, ընդ որում՝ ակնհայտ է, որ նշյալ 800 հազար դրամը պարզապես միֆ է, հեքիաթ։ Իսկ ինչո՞ւ 90 տոկոսը չի մասնակցում ատեստավորմանը: Բանն այն է, որ եթե նրանք չեն անցնում այն, ապա կանգնում են հեռացման կամ իրենց մասնագիտական գործունեության դադարեցման վտանգի տակ։ Մյուս կողմից էլ՝ ատեստավորման անցկացման համար բարդ ու խրթին թեստեր են կազմվում, որպեսզի այդ գործընթացը չգրավի ուսուցիչներին։ Կարճ ասած՝ այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ աշխատավարձի իրական ու համատարած բարձրացում չլինի։ Մասնագետները նաև նշում են, որ այդ թեստերի լրացումը կրթության արդյունավետության ու մակարդակի հետ ընդհանրապես կապ չունի, ուսուցիչը կարող է անգամ դոկտոր-պրոֆեսոր լինել և թեստը առանց որևէ սխալի լրացնել, բայց չկարողանա իր գիտելիքները պատշաճ ու հասկանալի ձևով մատուցել աշակերտներին։ Այդպիսով կրթության որակի հարցը երկրորդական պլան է մղվում։ Իսկ որակի բարձրացման համար նախ պետք է կրթության և գիտության մեջ լուրջ ներդրում կատարել, որպեսզի հնարավոր լինի արդյունք ստանալ։ Օրինակ՝ անհրաժեշտ է բարձրացնել ուսուցիչների մասնագիտացումը, նրանց հետ աշխատանքներ տանել, սովորեցնել ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունները, իսկ հետո պահանջել, որ անցնեն ոչ թեստային համապատասխան ատեստավորում, որտեղ կներառվեն ոչ միայն նրանց գիտելիքները, այլև դասավանդման արդյունքները։ Նույնը վերաբերում է գիտնականների աշխատավարձի բարձրացման թեմային։ Եթե իշխանությունները մի փոքր, ոչ շոշափելի չափով բարձրացնում են գիտնականների աշխատավարձը, ապա այդ աշխատավարձի մակարդակին հասնելու կամ պահելու համար այնպիսի բարդ ու անտանելի պահանջներ են ներկայացնում, որ գիտնականը կարող է նախընտրել փոխել իր գործունեության ոլորտը, քանի որ այլ աշխատանքում ավելի քիչ ջանքերով հնարավոր է ավելի շատ վաստակել։ Մանավանդ երիտասարդների համար այդ դեպքում գիտությունը դառնում է ոչ գրավիչ։ Օրինակ՝ նրանք ավելի շատ կարող են նախընտրել ներգրավվել պարեկային ծառայության շարքերում, քան մուտք գործել գիտության ոլորտ։ Բացի այդ, երբ երիտասարդները տեսնում են, որ պատահականության բերումով պաշտոնյա դարձածներից շատերը, որոնք համապատասխան փորձ ու գիտելիքներ չունեն, ահռելի չափերի պարգևավճարներ են ստանում, նրանց աչքում գիտությունն ու կրթությունը կորցնում են իրենց արժեքը։ Եվ այս իրողությունը մեծապես ազդում է հայկական գիտության մակարդակի վրա։ Այնինչ, եթե իրապես ցանկություն լիներ գիտությունը զարգացնելու, ապա նախ՝ ներդրում կարվեր գիտության ոլորտում, կբարձրացնեին գիտնականների մասնագիտական և մրցակցային որակները, իսկ հետո կչափեին ներդրումների արդյունքները։ Այլապես այնպես է ստացվում, որ, պատկերավոր ասած, իշխանությունները չեն ցանկանում այսօր հողի մեջ սերմեր ցանել, որպեսզի որոշ ժամանակ անց բերք ստանան, այլ առանց ցանքսի կրթության ու գիտության ոլորտում ցանկանում են միանգամից բերքահավաք կատարել, ինչն անհնար է։ Ամբողջ աշխարհում այսօր կրթությունը, գիտությունը և տեխնոլոգիական ձեռքբերումները առաջնահերթ նշանակություն են ստացել, պետությունների միջև անգամ մրցակցություն է ընթանում առաջնության դափնիին հասնելու համար։ Ապագա չունի այն պետությունը, որտեղ ուսուցիչն ու գիտնականը ամենահարգված մասնագետներից չեն։ Իսկ աշխարհաքաղաքական բարդ վիճակում գտնվող Հայաստանի դեպքում այս խնդիրն ուղղակի առաջնային նշանակություն ունի։ Եթե չենք ուզում, որ Հայաստանը տարածաշրջանում ընդհանրապես լուսանցք մղվի, պետք է ոչ թե մակերեսային, այլ լրջորեն զբաղվել այս հարցով»:Ավելին11:3705.11.22 -
Քաղաքական«Առևտուր կլինի, գնալ-գալ կլինի». Թուրքիան ուզում է, Հայաստանը հույս ունի«Հայերի շունչը կբացվի, երբ դեպի «ծով ելք ունենան»,- կարծում է Թուրքիայի նախագահի ավագ խորհրդականը: Իբրահիմ Քալընը թուրքական լրատվամիջոցին հարցազրույց է տվել ու սկսել է թվարկել, թե որքան լավ են ապրելու Հայաստանի, Թուրքիայի, սփյուռքի հայերը, երբ հայ-թուրքական սահմանը բացվի:Ավելին11:3005.11.22 -
ՔաղաքականՀամբարձում Մաթևոսյանի գլխին սև ամպեր են կուտակվել. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հերթական համագումարի ժամանակ, երբ ՔՊ-ականները քվեարկությամբ վարչության անդամներ են ընտրել, կուսակցության ներսում ներքին հրահանգ է եղել անել հնարավորը, որ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը վարչության կազմում չընդգրկվի, եւ հակառակը՝ ամեն ինչ անել, որ ՔՊ վարչության անդամությունում իր պատվավոր տեղը Համբարձում Մաթեւոսյանն ունենա: «ՔՊ-ական «լիդերների» հրահանգները տեղ հասել են, բայց, փաստորեն, խայտառակ ձեւով կազմակերպված, վատ հաշվարկված ընտրության վերահաշվարկից հետո պարզ է դարձել՝ Մաթեւոսյանին վարչության անդամություն ընգրկողները վատ են աշխատել: Այս պատմությունն իրականում մեծ աղմուկ է առաջացրել, ավելին՝ կուսակցության ներսում «մենամարտեր» են սկսվել: Չի բացառվում, որ առաջիկայում ՔՊ-ականներն այս թեմայի վերաբերյալ Փաշինյանի հետ քննարկում ունենան, ինչ-որ մարդկանցից հաշիվ պահանջեն»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասաց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը: Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն առաջինն էր գրել, որ ՔՊ-ի՝ խայտառակ կերպով ձեւավորված վարչության կազմում փոփոխություններ են տեղի ունեցել, ու վերահաշվարկից հետո Մաթեւոսյանն ու Կոնջորյանը վարչության անդամությունից դուրս են մնացել: Տեղեկությունն արդեն երեկ հենց իրենք՝ ՔՊ-ականները հաստատեցին: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ Մաթեւոսյանի գլխին իրականում սեւ ամպեր են կուտակված, ու կառավարությունը մտադիր է հրաժեշտ տալ նրան: Չի բացառվում՝ Փաշինյանն առաջիկայում նրան հրաժարական տալու դիմում գրել տա: Տեղեկության մասով, իհարկե, մենք փորձեցինք նաեւ պարոն փոխվարչապետի տեսակետը լսել, բայց նրա աշխատակազմից որեւէ մեկի հեռախոսահամարը մեր բազմաթիվ զանգերին այդպես էլ չարձագանքեց: Հետաքրքիր է, թե Մաթեւոսյանի աշխատակազմն ինչով է զբաղված, երբ տարրական հեռախոսազանգերին անգամ չի պատասխանում»:Ավելին11:2205.11.22 -
ՀասարակականԱստված կանչի՝ մեզ չհանդիպես․ զոհվածի ծնողը՝ Աննա Հակոբյանին․ «Հրապարակ»«Հրապարակ»-ը գրում է․ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, վերջին շրջանում պատերազմի, զոհվածների մասին ակտիվ գրառումներ է անում, որոնք հիմնականում բացասաբար են ընդունվում հանրության եւ հատկապես՝ զոհվածների հարազատների կողմից։ Վերջին գրառման մեջ ասվում է․ «Իմ տղաներ, մեզ մոտ՝ երկրի վրա, մարդիկ մի քիչ շփոթված են, ձեզ փնտրում են գերեզմաններում, մահացածների մեջ: Ձեզանից մի քանիսի ծնողները վշտից խելագարվել են, ձեր գերեզմանները պաշտպանում են մեզանից, խրամատավորվել են Եռաբլուրում»։ Մեզ հետ զրույցում Տարոն Անդրեասյանի մայրը՝ Թամարա Անդրեասյանն ասաց, որ Աննա Հակոբյանի գրառումն ամբողջովին արտացոլում է իրենց ապրումները։ «Ես մտքերս չեմ կարող արտահայտել ճիշտ, ինձ ճիշտ հասկացեք, բայց շատ գոհ ենք, շատ շնորհակալ ենք, շատ զգացված ենք, շատ նուրբ գրված էր»,- ասում է տիկին Թամարան։ «Մեր սրտով է գրել, մեր էրեխեն այդպես գնացել է»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է այն արտահայտությանը, որ զոհվածների ծնողները վշտից խելագարվել են եւ պաշտպանում են զավակների շիրիմներն իրենցից, Թամարա Անդրեասյանն ասաց․ «Դուք ուզում եք քաղաքականացնել։ Մենք երկու տարի է, երեւի գիտեք, որ ոչ մի լրագրողի հետ կոնտակտի մեջ չենք մտնում, մեկնաբանություն չենք տալիս ոչ մի կերպ, մենք չենք ուզում, որ մեր տղայի արածը քաղաքականացվի, իսկ Ձեր հարցերը տանում են դրան, չեմ ուզում դրան պատասխանել»։ 44-օրյա պատերազմի հերոս Շանթ Նավոյանի մայրը՝ Էլեն Նավոյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ պատերազմից հետո երկու տարիների ընթացքում նկատել է՝ նման գրառումներն ու հրապարակումներն ինչ-որ բանից շեղելու նպատակ են հետապնդում։ «Չեմ հավատում իր անկեղծությանը, միանշանակ՝ չեմ հավատում, անգամ չեմ հասկանում, թե ժամանակ առ ժամանակ նման ձեւով այդ ամենին անդրադառնալն ինչ է տալու։ Հետո՝ վերջին երկու տարիների ընթացքը ցույց է տալիս, որ երբ որ նմանատիպ ինչ-որ հայտարարություն արվում է, որեւէ իրադարձությունից առաջ կամ հետո է արվում՝ շատ ավելի լուրջ։ Կարծես թե փորձում են նման ձեւով մարդկանց ուշադրությունը շեղել, կենտրոնացնել այլ բանի վրա»,- ասաց Էլեն Նավոյանը։ Նահատակված հերոսի մայրը նշեց, որ ինքն այդ տպավորությունն է ստացել։ «Մարդիկ տարվել են նմանատիպ հիմար բաներով, ոնց որ այս ամբողջ ընթացքում։ Թվում է, թե արածը մի մեծ բան չէ, բայց ինչքա՜ն են բոլորը դրա վրա շեղված, եւ ավելի լուրջ բաներին պարզապես ուշադրություն չենք դարձնում»,- շեշտեց Նավոյանը։ Ինչ վերաբերում է այս ճանապարհով որդեկորույս ծնողներին սփոփելուն, Շանթ Նավոյանի մայրը շեշտում է, որ սփոփելու այլ ձեւեր կան, քան այդ կարգավիճակում գտնվող ծնողներին խորհուրդ տալը՝ չսգալ, կամ էլ հարյուր տարվա մեռելներին չբերել առաջ ու նմանատիպ այլ մտքեր արտահայտել։ 44-օրյայի կամավորական հերոս Արման Օհանջանյանի մայրն էլ, անդրադառնալով Աննա Հակոբյանի արտահայտությանը, որ ամեն մահացած բան պետք է թաղել, ինչպես մայրը թաղել է իր 19-ամյա որդուն, վրդովված ասաց․ «Նախ, անասուն, մեր էրեխեքը չեն մահացել՝ անմահացել են ու սրբերի դասին են դասվել։ Եվ երկրորդը՝ դու հասկանո՞ւմ ես՝ ինչ ես ասում, ամեն ինչ արեցին, մեր էրեխեքի գլուխը կերան, ու այսօր ինքն ի՞նչ է ուզում մեր զոհվածների ծնողներից։ Նախ՝ ինքն ուզում է իր գրառումներով մեզ շեղի, շեղի իր կողմը, որ իր տափուկ ամուսինն էլ շարունակի անել այն, ինչ անում է։ Բացի այդ, ինքն ուզում է մեր պայքարող ծնողների այս տեսակին հունից հանի, որ մենք մեր հավասարակշռությունը կորցնենք, թուլանանք, չգիտեմ ինչ սադրանքների է մեզ դրդում։ Ես այդպես եմ հասկացել, դա իմ կարծիքն է, ու չեմ մտածում, որ սխալվում եմ։ Իր վերջին հրապարակման տակ, որտեղ գրել է, որ զոհվածների ծնողներից ոմանք խելագարվել են․․․ թող ինքը խելագարվի, մենք չենք խելագարվի, մենք ավելի սթափ ենք լինելու, որովհետեւ մենք գիտենք՝ ում ենք կորցրել, ու գիտենք՝ ինչի համար ենք կորցրել, ոչ թե իր պես, որ ասում է՝ հանուն ոչնչի։ Ոչ, ես գիտեմ՝ ինչի համար եմ կորցրել, ու չեմ սխալվում, ու ես գիտեմ, որ լինելու է այն, ինչ իմ տղեն է ասել, որ լավ է լինելու։ Ես չեմ հավատում՝ հայը կործանվի վերջնական, չեմ հավատում, անպայման մի հայ է մնալու ու նորից Հայաստան-Արցախ է վերակերտելու, Արցախը հաստատ լինելու է՝ դա ապացուցվեց վերջին միասնական միտինգով, ու ասում եմ՝ արցախցու թասիբը թող բոլորն ունենան»։ Ելիզավետա Բուդաղյանը նշեց, որ նման գրառումներով Աննա Հակոբյանն ուշադրությունն իր վրա է շեղում, եւ չգիտի՝ նա այդպիսով էներգիա՞ է ստանում, թե՞ ավելի մեծ, կործանարար, գլոբալ սխալից է շեղում, որպեսզի իրենք չնկատեն, սակայն Հակոբյանին դա չի հաջողվի։ «Աստված կանչի, որ հանկարծ մեզ չհանդիպես, Աստված կանչի, որ լույսը բացվի, ու դու չտեսնես այն, ինչ մենք ենք տեսել, որովհետեւ կարող է մի օր պատահականության սկզբունքով հայտնվես իմ տեղում, բայց ոչ թե՝ որովհետեւ քո տղան կզոհվի, այլ քո տղուն մորթեն, քո տղուն սպանեն։ Ես վատ բան եմ ասում, ինձ կներեք, ես մայր եմ, չեմ ուզում ոչ ոքի սա, բայց այս պարագայում ես իրեն դա ցանկանում եմ։ Երեխաները մեղք են, բայց եթե իրենցն են, բան չունեմ ասելու ու վրեժի համար եմ ապրում։ Կոնկրետ ես ապրում եմ իմ աղջկա, իմ թոռան ու իրենցից վրեժ լուծելու համար, որ տեսնեմ ու մասնակից լինեմ այդ վրեժի լուծմանը»,- հայտարարեց Ելիզավետա Բուդաղյանը։Ավելին11:1905.11.22 -
ՏնտեսականՀայաստանում 1 տարվա գնաճը կազմել է 9.5%Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. Հոկտեմբերը 2021թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 9.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`0.3%: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2022թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.6% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.4% հավելաճ): Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.3%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է մայրաքաղաքում:Ավելին11:1505.11.22