Լրահոս

2023-01-08
  • Img default alt hy
    Աշխարհ
    52-ամյա պակիստանցին 60-րդ երեխան է ունեցել
    Պակիստանի 52-ամյա բնակիչը, որը երեք կին ունի, հայտնվել է նորությունների վերնագրերում՝ ողջունելով իր 60-րդ երեխային և պնդելով, որ ցանկանում է ավելի շատ երեխաներ ունենալ, գրում է Oddity Central-ը: Բելուջիստանի մայրաքաղաք Քվետայի բնակիչ Սարդար Ջան Մոհամմադ Խան Խիլջին շատ մեծ ընտանիք ունի և լիահույս է, որ այն կշարունակի աճել: Պակիստանցի բժիշկը, որը ղեկավարում է իր սեփական կլինիկան քաղաքում, 60-րդ երեխային՝ որդուն, անվանել է Խուշալ: Տղամարդն ասել է, որ ցանկանում է նոր կին ունենալ և շարունակել երեխաներ ունենալ: «Ես խնդրել եմ իմ բոլոր ընկերներին օգնել ինձ գտնել աղջիկ իմ չորրորդ ամուսնության համար»,- BBC-ին ասել է Սարդար Ջան Մոհամմադ Խան Խիլջին: Չնայած 60 երեխայի հայր լինելուն, նա դեռևս հետ է մնում գանացի ֆերմեր Մզե Մուսա Հասահյանից, որն ունի 102 երեխա և 568 թոռ: Մյուս կողմից, պակիստանցին դեռ երիտասարդ է, ուստի կարող է հասնել գանացուն:
    20:45
    08.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերում առկա են որոշ ապրանքատեսակներ
    Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տեղեկացնում է, որ Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերում առկա են հետևյալ ապրանքատեսակները. ▪️շաքարավազ ▪️ձեթ ▪️մակարոնեղեն «Տեղեկացնում ենք նաև, որ Ասկերան քաղաքում գործող խանութներին ձեթը կառաքվի հունվարի 9-ին։ Ստեփանակերտում և շրջաններում գործող առևտրի կետերին, որտեղ դեռևս առաքում չի կատարվել` նշված ապրանքատեսակների առաքում կիրականացվի այսօր և վաղը։ Հրուշակեղենի արտադրամասերին շաքարավազի առաքումը ևս կիրականացվի այսօրվա և վաղվա ընթացքում։ Սիրելի հայրենակիցներ, խնդրում և հորդորում ենք` իրավիճակին մոտենալ ըմբռնումով, խուճապի չմատնվել և ավելորդ գնումներ չկատարել»։
    20:30
    08.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քայլի Ջեները և Թրևիս Սքոթը բաժանվել են. Us Weekly
    Ամերիկյան հեռուստաաստղ, գործարար Քայլի Ջեները և ռեփեր Թրևիս Սքոթը, որոնք համատեղ երկու երեխա ունեն, որոշել են երկրորդ անգամ բաժանվել՝ 2020 թվականին վերամիավորվելուց հետո։ 25-ամյա Ջեներին ու 31-ամյա ռեփերին մոտ կանգնած աղբյուրը Us Weekly-ին հայտնել է, որ «Քայլին և Թրեվիսը կրկին բաժանվել են». նրանք «պետք է տոները միասին անցկացնեին, սակայն այդպես չի եղել»: Ջեները մեկնել էր Ասպեն՝ Ամանորին միանալու քրոջը՝ Քենդալ Ջեներին և մի քանի մտերիմ ընկերներին: «Դա նախկինում շատ անգամ է պատահել. հայտնի է, որ նրանք բաժանվում են, բայց միշտ մնում են ընկերներ և հիանալի ծնողներ», - ավելացրել է աղբյուրը Us Weekly-ի հետ զրույցում: Split again! Kylie Jenner, 25, and Travis Scott, 31, have reportedly broken up for the second time, which was revealed by a source to Us Weekly; the two stars seen in May 2022 in Las VegasBefore the holidays: Earlier last month in December, the media star and rapper were seen sharing an affectionate moment as she supported the singer during his performance alongside 50 Cent at Wayne and Cynthia Boich's party during Art Basel Miami
    20:15
    08.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռոնալդուի հետ մարզվելուց հետո հասկացա, որ Մեսսին ավելի լավն է․ Աբուբակար
    Կամերունցի հարձակվող Վենսան Աբուբակարը խոսել է Լեո Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ Ըստ ԶԼՄ-ների՝ «Ալ-Նասրը» խզել է ֆուտբոլիստի պայմանագիրը, որպեսզի թիմի տեղ ազատվի աստղային նորեկ Կրիշտիանու Ռոնալդուի համար, փոխանցում է armsport.am-ը: «Ես միշտ կարծում էի, որ Մեսսին ավելի լավն է, քան Ռոնալդուն։ Ռոնալդուի հետ մարզվելուց հետո հասկացա, որ ճիշտ եմ»,- Աբուբակարի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն։ Հունվարի 6-ին Ռոնալդուն բաց է թողել «Ալ-Նասրի»՝ 2023 թվականի առաջին հանդիպումը։ Սաուդյան Արաբիայի առաջնության 12-րդ տուրի խաղում թիմը հաղթել է «Ալ-Տային» (2:0): Պորտուգալացին այս տարվա սկզբին է տեղափոխվել «Ալ Նասր»: Նա պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականը։
    20:00
    08.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Յոշկո Գվարդիոլը նշել է իր երազանքի ակումբը
    Գերմանական «ՌԲ Լայպցիգի» եւ 2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականի 20-ամյա պաշտպան Յոշկո Գվարդիոլը նշել է իր երազանքի ակումբը։ «Հստակ է, որ իմ երազանքի ակումբը «Լիվերպուլն» է։ Դեռ մանկուց դիտել եմ հսկայական քանակությամբ հանդիպումներ «Լիվերպուլի» մասնակցությամբ։ Հորս հետ հետեւում էինք «Լիվերպուլի» ամեն մրցաշրջանը, նշում բոլոր տվյալները։ Այդ ակումբը միշտ կլինի իմ սրտում»,- Գվարդիոլի խոսքը մեջբերում է խորվաթական danas.hr-ն։ Գվարդիոլը 2021-ին է Զագրեբի «Դինամոյից» տեղափոխվել «ՌԲ Լայպցիգ»։ Նրա ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը»։ Յոշկո Գվարդիոլի տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 միլիոն եվրո։
    19:45
    08.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվություններն են տարածում. ԱՀ ԱԱԾ
    Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել. «Հարգելի քաղաքացիներ, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ Արցախի Հանրապետության բնակիչն իբրև հանդիպել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակած «էկոակտիվիստների» հետ։ Նշված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, դեպքի հանգամանքների վերաբերյալ քիչ անց ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հանդես կգա հայտարարությամբ»։
    19:30
    08.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ստեփանակերտ․ շրջափակման 28-րդ օր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Ստեփանակերտ․ շրջափակման 28-րդ օր
    19:22
    08.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Սաուդյան Արաբիա տեղափոխված Ռոնալդուն ապրում է ճոխ պայմաններում. Daily Mail-ը լուսանկարներ է հրապարակել
    Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է բացառիկ կադրեր՝ բացահայտելով, թե ինչ պայմաններում է ապրում Սաուդյան Արաբիա տեղափոխված ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն: Պարբերականը նկատում է, որ մարզիկն ու նրա ընտանիքը շատ ճոխ ընդունելություն են վայելում իրենց «նոր հայրենիքում»: Աստղային հարձակվողը, որն անցած շաբաթ տեղափոխվել է Սաուդյան Արաբիա, բնակվում է երկրի ամենաբարձր շենքերից մեկում՝ 99-հարկանի Kingdom Tower-ում: «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին աստղը, որը պայմանագիր է կնքել սաուդյան «Ալ-Նասր» ակումբի հետ, տեղավորվել է Four Season հյուրանոցի Kingdom Suite թագավորական համարում, որը երկու հարկ է զբաղեցնում: Ենթադրվում է, որ նեկ ամիս այս համարում ապրելը կարժենա 250 000 ֆունտ ստեռլինգ: Ընդհանուր առմամբ, Ռոնալդուի ընտանիքի անդամները, ընկերները և անվտանգության ծառայության աշխատողները զբաղեցրել են հյուրանոցի 17 համար: Համարներն ամրագրվել են մեկ ամսով, մինչև որ մարզիկը հարմար տուն կգտնի և քաղաքացիական կնոջ ու հինգ երեխայի հետ կտեղափոխվի այնտեղ: Ստորև ներկայացնում են Kingdom Suite-ի լուսանկարները. Cristiano Ronaldo and his family are staying at the Four Seasons hotel in Riyadh, Saudi ArabiaThe Portuguese icon joined Saudi Pro League giants Al-Nassr on a deal worth £175m per yearThe 37-year-old star is staying in the hotel's lavish 'Kingdom Suite' - which stretches two floorsChefs are providing an exclusive in-room dining service for Ronaldo and his family at the hotel
    19:15
    08.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Հունվարի 9-ին հանրահավաք է նախատեսվում Արցախում՝ ԿԽՄԿ գրասենյակի դիմաց
    Մենք իրավունք ունենք արժանապատիվ կյանքով ապրել, ուստի կոչ եմ անում հավաքվենք մայրիկներով ու երեխաներով Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի շենքի դիմաց՝ հումանիտար օգնություն տրամադրելու ու առհասարակ հումանիտար աղետը կանխելու նպատակով միջոցներ ձեռնարկելու խնդրանքով: ԿԽՄԿ ֆունկցիաներից մեկը պատերազմից տուժածներին օգնելը նրանց կյանքի ու արժանապատվության պաշտպանությունն է: Այս պահին վտանգված է մեր կյանքն ու արժանապատվությունը: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել արցախցի Արմինե Վարդանյանը, ում ընտանիքը արդեն մեկ ամիս է՝ կիսված է՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում։ «Եթե ուզում եք իմանալ, թե ինչպես ենք և ինչ ենք պատրաստում անել։ Այսօր չեմ գրելու, թե ինչքան դիմացկուն ենք ու դեռ ինչքան պիտի դիմանանք: Մեզ ընտելացրել են յուրաքանչյուր վիճակի՝ պատերազմը նորից չսկսվելու վախը ընդմիշտ թողելով մեր սրտերում: Այսօր ուզում եմ խոսել, ստեղծված ծանր իրավիճակի մասին: Մեր ղեկավարությունը ճանապարհի ապաշրջափակման ժամանակացույցի վերաբերյալ որևէ ինֆո չունի, ավելին՝ բնակչությանը նախապատրաստում է երկարաժամկետ ճգնաժամի: Լավ, միչև ե՞րբ: Խանութները դատարկ են, միայն քաղցրեղենի բաժնում կարելի է նկատել որոշակի ապրանքներ, էլ չեմ խոսում բանջարեղենի խանութների մասին, որոնք վաղուց փակվել են: Երեխաների սննդակարգի պարտադիր մաս են կազմում բանջարեղենն ու մրգերը, բայց ինչի մասին է խոսքը, տարրական կարտոֆիլը, գազարն ու սոխը շատերի տանը բացակայում են: Ալյուրի, ձվի, ձեթի, շաքարավազի, պանրի ու մի քանի տեսակ հատիկեղենի համար ահռելի հերթեր են կուտակվում ու ռեսուրսների անհամաչափ բախշում է տեղի ունենում: Մարդիկ, որոնց զբաղվածությունը քիչ է, ի վիճակի են ժամերով հերթում կագնել կամ խանութի աշխատողը բարեկամ է, կարողանում են օգտվել, իսկ մնացածը մնում են դատարկաձեռն: Չկա որևէ վերահսկողություն, ապրանքների բաշխման որևէ մեխանիզմ: Առկա է մանկական կաթնախառնուրդների, տակդիրների դեֆիցիտ. 5,6,7 չափսերը իսպառ բացակայում են, մնացած չափսերն էլ առավելագույնը 5 հատիկ են սկսել տրամադրել: Դժվարությամբ են գտնվում խիստ անհրաժեշտ հակաբիոտիկներ ու այլ դեղորայքներ, որոշները իսպառ բացակայում են: Էս կենցաղային խնդիրների մեջ մոռացվել է կիսված ընտանիքների թեման: Շուտով լրանում է շրջափակման մեկ ամիսը, այս ընթացքում, գոնե երեխաներին տեղափոխելու հարցը չլուծվեց: Որոշում է կայացվել երկարաձգել ձմեռային արձակուրդները մանկապարտեզներում և նախապատրաստական խմբերում՝ սննդի դեֆիցիտի պատճառով, իբր տներում սնունդը բավարար է: Մյուս կողմից աշխատող ծնողները ևս մի խնդրի առաջ են կանգնում: Ու քանի երեխա կա, որ պետք է ստանա իր պարտադիր դեղերի չափաբաժինը, ախտորոշումն ու բուժումները որոնք միայն ՀՀ ում են իրականցվում: Քանի երեխա է այդպես էլ կարոտ մնացել իր ծնողներին: Այս երեխաների համար այդպես էլ ամանօրյա հրաշք տեղի չունեցավ: Անհայտ է Արցախում ապրող յուրաքանչյուր երեխայի ճակատագիր... Միջազգային կառույցները մեր բողոքները այդպես էլ չլսեցին, երեխաների իրավունքների պաշտպանները այդպես էլ խուլ ու համր ձևացան: Չգիտեմ, գուցե՞ լավ չենք մեր ձայնը տեղ հասցրել... Բայց մի բան հաստատ գիտեմ, չպետք է հանձնվենք: Պատերազմից հետո բոլոր վերադարձողներս գիտակցում էինք հնարավոր ռիսկերի մասին ու այնումենայնիվ ընտրել ենք այս ուղին: Բայց մենք իրավունք ունենք արժանապատիվ կյանքով ապրել, ուստի կոչ եմ անում հավաքվենք մայրիկներով ու երեխաներով Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի շենքի դիմաց՝ հումանիտար օգնություն տրամադրելու ու առհասարակ հումանիտար աղետը կանխելու նպատակով միջոցներ ձեռնարկելու խնդրանքով: ԿԽՄԿ ֆունկցիաներից մեկը պատերազմից տուժածներին օգնելը նրանց կյանքի ու արժանապատվության պաշտպանությունն է: Այս պահին վտանգված է մեր կյանքն ու արժանապատվությունը: Բոլոր նրանք, ովքեր մտածում են՝ միևույն է բան չի փոխվի, չի օգնի, խնդրում եմ շրջանցեն գրառումը: Ձեռքերը ծալած նստելուց հաստատ ավելի օգտակար կլինի: Յուրաքանչյուրիդ ներկայությունը խիստ ցանկալի է»,-գրել է նա:
    19:00
    08.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այսօր Ագարակի երկնքում, ամպերի մեջ պատկերվել է Հայաստանի քարտեզը. Գագիկ Սուրենյան
    Այսօր Ագարակի երկնքում, ամպերի մեջ պատկերվել է Հայաստանի քարտեզը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
    18:45
    08.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Խառը մենամարտերի մարտիկ Նուրմագոմեդովը որոշել է հեռանալ MMA-ից
    Խառը մենամարտերի մարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովը որոշել է հեռանալ MMA-ից։ «Հաբիբը լքում է MMA-ը: Սա վերաբերում է մարզչական կարիերային և MMA-ի հետ կապված մնացած ամեն ինչին: Պատճառը Հաբիբի ցանկությունն է՝ ժամանակ տրամադրել ընտանիքին»,- ասվում է կազմակերպության պաշտոնական էջի գրառման մեջ, փոխանցում է armsport.am-ը: Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ մարզիկը MMA-ից հեռանալու մտադրություն ունի։ Նուրմագոմեդովը UFC-ում հանդես է եկել 2012 թվականից՝ տանելով 13 հաղթանակ 13 մենամարտերում։ Նա համարվում էր առաջնության չեմպիոն թեթև քաշային կարգում։ 2020 թվականի հոկտեմբերի 24-ին, նա հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ MMA-ի կանոններով, նրա ակտիվում կա 29 մենամարտ և 29 հաղթանակ։
    18:30
    08.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մոսկվայի հարավ-արևմուտքում հրդեհը 3 մարդու կյանք է խլել
    Մի քանի մարդու կյանք խլած հրդեհը բռնկվել է կիրակի օրը՝ հունվարի 8-ի կեսօրին, Մոսկվայի Դմիտրի Ուլյանով փողոցում, փոխանցում է vesti.ru-ն: Նախնական տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է 14 հարկանի բնակելի շենքի 9-րդ հարկում գտնվող բնակարանում։ Ինչպես հայտնել են դատախազությունից, երեք մարդ դարձել է արտակարգ պատահարի զոհ, նրանց մարմինները հայտնաբերվել են հրդեհը մարելուց հետո։ Պարզվում են նրանց մահվան հանգամանքները: Ավելի ուշ Մոսկվայի դատախազությունից հայտնել են, որ այրված բնակարանում հայտնաբերված անձինք սպանվել են։ Մահացածների՝ երկու կնոջ և մեկ տղամարդու մարմինները զննելիս հրազենային վնասվածքներ են հայտնաբերվել։
    18:15
    08.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ
    Հունվարի 8-ին` ժամը 15:48-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի մոտ 20-րդ կմ-ին, բախվել են «Mitsubishi Grandis» (վարորդ՝ Ա. Բ., ծնված 1967 թ.), «Opel Zаfira» (վարորդ՝ Կ. Բ., ծնված 1980 թ.) և «Mercedes-Benz C180» (վարորդ` Ռ. Բ., ծնված 1996 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ց. Ա.-ն (ծնված 1952 թ.) և «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Բ.-ն (ծնված 1954 թ.) տեղի ուժերով հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
    18:04
    08.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում ձյուն է տեղում
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    18:00
    08.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ծննդատանը երեկ նորածին է մահացել. «Hraparak.am»
    Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ծննդատանը երեկ նորածին է մահացել։ Այս մասին հայտնել է hraparak.am-ը: Ծննդկանը կայքին հայտնել է, որ երեխան ծնվելիս է մահացել. «Առողջ երեխա է եղել, ես իրենց ասել եմ` կեսարյան արեք, բայց ասել են` 4 կիլանոց երեխա ա, կարաս բերես։ Բայց իմ էրեխեն ծնվել ա 6 կգ, 64 սմ բոյով։ Սա բժիշկների մեղքով ա եղել»։ Բժիշկ Արայիկ Սարգսյանն էլ մեզ փոխանցեց, որ իրավապահ մարմիները զբաղվում են այդ հարցով, ամեն ինչ կպարզվի, վերջում էլ նշեց, որ բժիշկները մեղավոր չեն, ծննդկանը ավելորդ մեծ քաշ է ունեցել, ինչն էլ լուրջ խնդիրների է հանգեցրել։
    17:45
    08.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են Hyundai-ն ու BMW X7-ը. կա վիրավոր
    Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 13։35-ի սահմաններում Աբովյան փողոցի թիվ 34 շենքի դիմաց բախվել են 68-ամյա Հարություն Խաչատրյանի վարած Hyundai մակնիշի և 51-ամյա Վաղարշակ Վարդանյանի վարած BMW X7 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վարորդներից Հ. Խաչատրյանը օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Բախման հետևանքով Hyundai-ը գլխիվայր շրջվել է։ Վթարի փաստով Հ. Մարգարյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից հիվանդանոց տեղափոխված Հ. Խաչատրյանը հայտնի ու ճանաչված մտավորական, ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր, պրոդյուսեր է, իսկ BMW X7-ը հաշվառված է ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարապետ Գուլոյանի անվամբ։
    17:35
    08.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բերձորի միջանցքի փակումն ու Գյումրիի ռազմաբազայի շրջափակումը կազմակերպված է նույն կենտրոնից. Իշխանյան
    Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աժբ կոչվող հրոսակախումբը «հերոսաբար» շրջափակում է Գյումրի ռուսական ռազմաբազան, պահանջելով բացել Բերձորի միջանցքը։ Քաղաքագիտությունից տարրական գիտելիքներ ունեցող ցանկացած ոք գիտակցում է, որ ռուս խաղաղապահներն ու Գյումրիում տեղակայված ռազմաբազան միանգամայն տարբեր գործառույթներ ունեն։ Առաջինն՝ ապահովում է Արցախի անվտանգությունը և պարտավոր է կողմերի միջև չեզոքություն պահպանել, երկրորդը՝ որպես Հայաստանի դաշնակից երկրի ռազմաբազա՝ ապահովում է Հայաստանի անվտանգությունը, Թուրքիայի կողմից հնարավոր հարձակման դեպքում։ Չեմ կարծում, որ այս , ինչպես նշեցի տարրական ճշմարտությունը չեն հասկանում հավաքի կազմակերպիչները։ Իհարկե, հասկանում են։ Այդ դեպքում հարց է առաջանում․ ի՞նչ նպատակ է հետապնդում այս «հերոսական» ակցիան։ Նպատակը մեկն է, որպես առաջին քայլ հեռացնել հակամարտության գոտուց ռուս խաղաղապահներին և Արցախը հայաթափել, քանի որ 2020թ․ նրանց ծրագիրը լիակատար չիրականացվեց։Արդեն երկրորդ քայլով՝ հեռացնել ռուսական ռազմաբազան Գյումրիից և Հայաստանը դարձնել ոտքի կոխան Թուրքիայի համար։ Կարելի է հաստատապես պնդել, որ Բերձորի միջանցքի փակումն ու Գյումրիի ռազմաբազայի շրջափակումը կազմակերպված է նույն կենտրոնից։ Հետաքրքիր է, որ այս նույն «հերոսները» ժամանակին ավտոերթ էին անում դեպի Արցախ, «հերոսաբար» գրավում ՊՊԾ գունդը, իսկ 2020թ․ ոչ միայն զենք չվերցրեցին և չմասնակցեցին պատերազմին, հետագայում չապստամբեցին, այլև այսօր, փոխանակ հարձակվեն ադրբեջանցի «բնապահպան», իրենց համախոհների վրա և բացեն Բերձորի միջանցքը , իրենց համար անվտանգ, իրականում՝ պատվերով ակցիաներ են կազմակերպում»։
    17:30
    08.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Սենեգալում վթարը 40 մարդու կյանք է խլել. երկրում եռօրյա սուգ է հայտարարվել
    Սենեգալի Կաֆրին շրջանում երկու ավտոբուսի բախման հետևանքով զոհվել է մոտ 40 մարդ, վիրավորվել՝ առնվազն 100-ը, հայտնում է Senenews-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Մի շարք աղբյուրների համաձայն՝ զոհերի նախնական թիվը 38 է, իսկ առնվազն 100-ը վիրավորվել է… Դաքարից ընթացող ավտոբուսը բախվել է Կեդուգու շրջանից ժամանած մեկ այլ ավտոբուսի», – հայտնում է պորտալը։ Սենեգալի նախագահը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ վթարի հետևանքով զոհվել է 40 մարդ։ Նա նա ասել է, որ որոշել է հունվարի 9-ից եռօրյա սուգ հայտարարել։
    17:15
    08.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր մանրամասներ՝ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած արտակարգ պատահարից
    Հունվարի 8-ին՝ ժամը 13։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայում՝ «Green Palace» հյուրանոցի մոտակայքում, այրվում է «Dodge Avenger» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ. Գ.): Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։45-ին, մարվել՝ 13:55 -ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ:
    17:00
    08.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Էրդողանը շարունակում է սպառնալ
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է սպառնալ Հունաստանին՝ մեղադրելով Աթենքին «տարածաշրջանում, այդ թվում՝ Էգեյան ծովում Թուրքիայի իրավունքներն ու շահերը ոտնահարելու մեջ»։ «Հունական լրատվամիջոցները սկսել են անհանգստությամբ գրել «Թայֆուն» հրթիռի գործողության շառավղի մասին՝ պնդելով, որ Անկարան կարող է հարված հասցնել Աթենքին։ Մենք նման նպատակ չունենք։ Պատասխան քայլեր կարող են հետեւել միայն Թուրքիայի շահերին սպառնացող վտանգի դեպքում»,- ասել է նա, փոխանցում է Anadolu-ն։ Նրա խոսքով, ժամանակակից Թուրքիան ուժեղ երկիր է, որը վճռականորեն պաշտպանում է իր շահերը տարածաշրջանում եւ միջազգային ասպարեզում։ «Մեր զարգացումը շարունակվում է ի հեճուկս աշխարհում տիրող պատերազմների ու ճգնաժամերի»,- ընդգծել է նա։
    16:45
    08.01.23
    Ավելին