Լրահոս
Տարածաշրջան
16:45
08.01.23
242

Էրդողանը շարունակում է սպառնալ

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է սպառնալ Հունաստանին՝ մեղադրելով Աթենքին «տարածաշրջանում, այդ թվում՝ Էգեյան ծովում Թուրքիայի իրավունքներն ու շահերը ոտնահարելու մեջ»։

«Հունական լրատվամիջոցները սկսել են անհանգստությամբ գրել «Թայֆուն» հրթիռի գործողության շառավղի մասին՝ պնդելով, որ Անկարան կարող է հարված հասցնել Աթենքին։ Մենք նման նպատակ չունենք։ Պատասխան քայլեր կարող են հետևել միայն Թուրքիայի շահերին սպառնացող վտանգի դեպքում»,- ասել է նա, News.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Anadolu-ն։

Նրա խոսքով, ժամանակակից Թուրքիան ուժեղ երկիր է, որը վճռականորեն պաշտպանում է իր շահերը տարածաշրջանում և միջազգային ասպարեզում։ «Մեր զարգացումը շարունակվում է ի հեճուկս աշխարհում տիրող պատերազմների ու ճգնաժամերի»,- ընդգծել է նա։