Լրահոս
Արցախ
20:30
08.01.23
298

Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերում առկա են որոշ ապրանքատեսակներ

Img default alt hy

Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տեղեկացնում է, որ Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերում առկա են հետևյալ ապրանքատեսակները.
▪️շաքարավազ
▪️ձեթ
▪️մակարոնեղեն

«Տեղեկացնում ենք նաև, որ Ասկերան քաղաքում գործող խանութներին ձեթը կառաքվի հունվարի 9-ին։
Ստեփանակերտում և շրջաններում գործող առևտրի կետերին, որտեղ դեռևս առաքում չի կատարվել` նշված ապրանքատեսակների առաքում կիրականացվի այսօր և վաղը։

Հրուշակեղենի արտադրամասերին շաքարավազի առաքումը ևս կիրականացվի այսօրվա և վաղվա ընթացքում։

Սիրելի հայրենակիցներ, խնդրում և հորդորում ենք` իրավիճակին մոտենալ ըմբռնումով, խուճապի չմատնվել և ավելորդ գնումներ չկատարել»։