Լրահոս
Աշխարհ
18:15
08.01.23
187

Մոսկվայի հարավ-արևմուտքում հրդեհը 3 մարդու կյանք է խլել

Img default alt hy

Մի քանի մարդու կյանք խլած հրդեհը բռնկվել է կիրակի օրը՝ հունվարի 8-ի կեսօրին, Մոսկվայի Դմիտրի Ուլյանով փողոցում, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է vesti.ru-ն:

Նախնական տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է 14 հարկանի բնակելի շենքի 9-րդ հարկում գտնվող բնակարանում։

Ինչպես հայտնել են դատախազությունից, երեք մարդ դարձել է արտակարգ պատահարի զոհ, նրանց մարմինները հայտնաբերվել են հրդեհը մարելուց հետո։ Պարզվում են նրանց մահվան հանգամանքները:

Ավելի ուշ Մոսկվայի դատախազությունից հայտնել են, որ այրված բնակարանում հայտնաբերված անձինք սպանվել են։ Մահացածների՝ երկու կնոջ և մեկ տղամարդու մարմինները զննելիս հրազենային վնասվածքներ են հայտնաբերվել։