Լրահոս
Աշխարհ
17:15
08.01.23
185

Սենեգալում վթարը 40 մարդու կյանք է խլել. երկրում եռօրյա սուգ է հայտարարվել

Img default alt hy

Սենեգալի Կաֆրին շրջանում երկու ավտոբուսի բախման հետևանքով զոհվել է մոտ 40 մարդ, վիրավորվել՝ առնվազն 100-ը, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Senenews-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Մի շարք աղբյուրների համաձայն՝ զոհերի նախնական թիվը 38 է, իսկ առնվազն 100-ը վիրավորվել է… Դաքարից ընթացող ավտոբուսը բախվել է Կեդուգու շրջանից ժամանած մեկ այլ ավտոբուսի», – հայտնում է պորտալը։

Սենեգալի նախագահը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ վթարի հետևանքով զոհվել է 40 մարդ։ Նա նա ասել է, որ որոշել է հունվարի 9-ից եռօրյա սուգ հայտարարել։