Լրահոս
2023-01-09
-
ՀասարակականՀայտնի է՝ որ հասցեների էլեկտրամատակարարումը կդադարեցվի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-14:00 Վարդաշեն 1փ. 56-142, 96-114; 3փ. 4-22, 24-25; 8փ. 1-86; 10փ. 1-11; 11փ. 1-17 սեփական տներ, 11:00-17:00 Թումանյան փ. 25, 27, 27ա, 29 շենքեր, Մաշտոցի պող. 42, 42ա շենքեր, Կողբացի փ. 83 շենք, Լալայանց փ. 47ա շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Արարատի մարզի՝ 10։00-15։00 Մասիս քաղաք՝ 2-րդ թաղամաս, Դպրոցականների փողոց, «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ, թիվ 2 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Խարբերդ գյուղ մասնակի, 11։00-16։00 Ոստան գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 11։00-16։00 Աղնջաձոր գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-15:00 Աբովյան քաղաք` 6, 7, 8 միկրոշրջաններ, Քաղաքապետարան, Ոստիկանություն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին12:4009.01.23 -
ՀայաստանՀայլուր 12։30 Արցախի ո՞ր ունևոր ընտանիքին է հաջողվել ճեղքել շրջափակումը. բլոկադայի 29-րդ օրըԱվելին12:3009.01.23 -
ՍպորտIFFHS-ի վարկածով անցած տարվա լավագույն մարզիչը Լիոնել Սկալոնին էՖուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան 2022 թվականի լավագույն մարզիչ է ճանաչել Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սկալոնին նախորդ տարի Արգենտինայի ազգային թիմի ղեկին դարձավ աշխարհի չեմպիոն` եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով հաղթելով Ֆրանսիայի ընտրանուն: Երկրորդ տեղում Ֆրանսիայի ընտրանու գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն է, որը «կապույտների» հետ դարձավ Մունդիալի արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է Մարոկկոյի ընտրանու գլխավոր մասնագետ Վալիդ Ռեգրագին: Մարոկկոն աշխարհի առաջնությունում միայն 4-րդն էր: Ավելի վաղ IFFHS-ի վարկածով 2022-ի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Լեոնել Մեսին:Ավելին12:2709.01.23 -
Twitter-ում նոր գործառույթներ կհայտնվենԱմերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ Twitter-ում տեքստի ֆորմատավորման գործառույթներ կհայտնվեն։ Այս մասին նա գրել է սոցցանցի իր անձնական միկրոբլոգում։ «Այս եռամսյակում մենք կավելացնենք պարզ ֆորմատավորման գործառույթներ, ինչպիսիք են հաստ տառատեսակը, ընդգծված տեքստը և տառաչափի փոփոխությունը», - գրել է նա: Նման որոշումը Մասկը բացատրել է նրանով, որ հարկավոր է օգտատերերին Twitter-ում ամբողջական տեքստեր հրապարակելու հնարավորություն տալ, որպեսզի նրանք ստիպված չլինեն այլ կայքերից օգտվել։ Միևնույն ժամանակ գործարարն ընդգծել է, որ սոցցանցը կշարունակի խորհուրդ տալ հակիրճ գրառումներ անել։Ավելին12:2009.01.23 -
ՔաղաքականԿրկին համոզվեցի, որ ժողովուրդը պատրաստ է շարունակելու պայքարը. Դավիթ ԻշխանյանԱրցախի Հանրապետության համայնքների բնակչությանը շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու և տեղում առկա խնդիրները վերհանելու նպատակով Ազգային ժողովի պատգամավորների և կառավարության անդամների շրջայցերի շրջանակում նախօրեին ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը հանդիպել է Մարտունու շրջանի Բերդաշենի և ենթաշրջանի մի շարք համայնքների բնակչության հետ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը փակելու հետևանքով ստեղծված իրավիճակը, ձեռնարկվող քայլերն ու անելիքները: «Այս այցերի նպատակը ժողովրդին տեղեկացնելն է ու նրանից որոշակի տեղեկություններ ստանալը: Հերթական անգամ համոզվեցի, որ ժողովուրդը չի տրտնջում, պատրաստ է տանելու այս դժվարություններն ու ծանրությունը և շարունակելու մեր պայքարն այն նախանշած ճանապարհով, որ որդեգրել ենք 1988 թվականին»,-նշել է Դ. Իշխանյանը՝ հավելելով, որ համայնքների բնակչության հետ հանդիումների արդյունքում արձանագրված խնդիրներն ու առաջարկությունները ի մի կբերվեն և կքննարկվեն օպերատիվ շտաբի հետ, ըստ որի էլ կմշակվի հետագա քայլերի ռազմավարությունը: Բերդաշեն համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Աբալյանիխոսքով՝ բնակչությանն առավել մտահոգում է անորոշությունը՝ ստեղծված իրավիճակի հետևանքով ու ապագայի նկատմամբ: Անդրադառնալով գյուղի խնդիրներին, համայնքի ղեկավարի տեղակալը, մեզ հետ զրույցում իրազեկել է, որ դիզվառելիքի սղության հետևանքով կիսատ են մնացել գյուղատնտեսական որոշ աշխատանքներ: «Այս շրջանում խաղողայգիները ոռոգելու ժամանակն է, որի համար պետք է վար կատարվի՝ հողը փխրեցնելու և ջուրն անցկացնելու համար: Չնայած մեծամասնությունը մինչ այս հասցրել են կատարել աշնանացանը, սակայն մի մասն էլ կիսատ է մնացել: Հույս կա, որ այդ վարելահողերը կօգտագործվեն գարնանացանի համար»,-մանրամասնել է մեր զրուցակիցը: Ընդհանուր առմամբ Բերդաշենի բնակչությունը բարձրաձայնել է անվտանգության ապահովմանը, տրամադրվող պարենամթերքի համաչափ բաշխման գործիքակազմի ներդրմանն ու գյուղատնտեսական աշխատանքների համար անհրաժեշտ դիզվառելիքի խնդիրները: Հանդիպմանը ներկա էր Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, ով բերդաշենցիների բարձրաձայնած հարցերին ի պատասխան տեղեկացրել է , որ դրանց մի մասն արդեն իսկ քննարկվել է օպերատիվ շտաբում և առաջիկայում լուծում կստանան:Ավելին12:1609.01.23 -
Կրթություն և գիտությունԴպրոցներում և նախադպրոցական հաստատություններում կսահմանվի «համաճարակային ֆիլտր»Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի գրությունը` վերջին օրերի սուր շնչառական վարակների և գրիպի աճի վերաբերյալ, մասնավորապես 0-18 տարեկան երեխաների շրջանում նշված հիվանդության աճի կանխարգելման նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է ՀՀ մարզպետարաններին, Երևանի քաղաքապետարանին` առաջարկելով իրենց ենթակա հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ: «Համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից և հիվանդության տարածումից խուսափելու նպատակով, որպես կանխարգելիչ միջոցառում, առաջարկվում է դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանել «համաճարակային ֆիլտր»՝ հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար», - նշվում է Առողջապահության նախարարության գրության մեջ, որը շրջաբերականին կից առաքվել է մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան: Նույն հանձնարարականը տրվել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին: Հակահամաճարակային միջոցառումները դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում կիրակականացվեն հունվարի 9-ից: Նշենք նաև, որ 3-12-րդ դասարանների աշակերտների ձմեռային արձակուրդն ավարտվել է և այսօրվանից նրանք հաճախում են դպրոց, իսկ առաջին և երկրորդ դասարանցիների արձակուրդը կշարունակվի մինչև հունվարի 22-ը ներառյալ:Ավելին12:1209.01.23 -
ԱրցախԱրցախում անորոշություն է. հարցերի պատասխաններ չկան․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ»-ը գրում է․ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ օրերս արած հայտարարությունը, թե Լաչինի միջանցքը բացելու մասով այս պահին բանակցություններ չեն ընթանում, մի շարք հարցեր է առաջացրել արցախցիների մոտ։ «Ժողովուրդ» օրաթերթի արցախյան աղբյուրները փոխանցում են, որ տեղացիները մտահոգված են՝ եթե բանակցություններ չեն ընթանում, ապա էլ ինչպե՞ս, ի՞նչ մեթոդով կամ մեխանիզմներով է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվելու։ «Այստեղ այնպիսի տպավարություն է, թե բոլորը միայն հայատարարություններ են անում կամ գրառումներ կատարում սոցիական ցանցերում, հատկապես՝ հայաստանյան իշխանությունը։ Անորոշություն է, մարդիկ միմյանցից են փորձում հարցերի պատասխանը ստանալ, բայց՝ ապարդյուն»,- «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Արցախի մեր աղբյուրը։ Մենք տեղեկացանք նաև, որ այս օրերին Արցախում նաև ճգնաժամային կառավարումն է վատ իրականացվում։ Օրինակ՝ մի ընտանիքի բոլոր 5 անդամները խանութում կարող են հերթ կանգնել ու 5-ն էլ, ենթադրենք, թթվասեր կամ հավկիթ գնել, բայց մյուսները, որ մանկահասակ երեխաներ ունեն ու տանից դուրս գալ չեն կարողանում, զրկվում են սննդամթերքից։ «Կտրոնով պետք է լինի մի շարք ապրանքների վաճառքը, որ, օրինակ, ամեն ընտանիք 2 թթվասերից ավելի չկարողանա գնել։ Այս պահին միայն հացն է, որ առանց հերթերի է վաճառվում, հացի պակասություն չկա դեռևս, ու հենց դա է գլխավոր պատճառը, որ մարդիկ չեն ահաբեկվում, խուճապի չեն մատնվում»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։Ավելին12:0509.01.23 -
ԱշխարհԼեհաստանի Սեյմի պատգամավորը վիճաբանել է լրագրողի հետ ռուսական վարունգի պատճառով․ ՏԵՍԱՆՅՈՒԹԼեհաստանի Սեյմի սենատոր Յացեկ Բուրին հեռուստահաղորդավարի սեղանին վարունգ է շպրտում TVP Info-ով ռուսական բանջարեղեն վաճառելու միջոցով հարստանալու մեղադրանքով: «Դուք հայտարարություն արեցիք, որ վառելիքը էժան է, ուզում եք, որ լեհերը լիցքավորվեն 10 զլոտիով (. <…> սա ձեր երազանքն է, սենատոր, դուք կարող եք դա թույլ տալ, քանի որ ռուսական վարունգ եք վաճառում», – հեգնանքով ասում է հաղորդավար Միլոշ Կլեցեկը։ Ի պատասխան Բյուրին ասում է, որ հաղորդավարը մեծ գումարներ է վաստակում որպես պետական ձեռնարկության աշխատակից՝ ակնարկելով, որ չի հասկանում, թե ինչպիսին է կյանքը սովորական լեհերի համար։ «Դու այնքան խելացի տղա ես, խնդրում եմ, սա քեզ համար է»,- ասում է սենատորը և գրպանից հանելով վարունգը՝ նետելով այն լրագրողի սեղանին, ապա դուրս է գալիս ստուդիայից։ Ի պատասխան՝ հաղորդավարը մեղադրում է է քաղաքական գործչին «հզոր ծրագրված շոու» կազմակերպելու մեջ և հիշեցնում, որ քաղաքական գործիչը խոսել է ռուսական վարունգ վաճառելու մասին և որ դրանից հազարավոր զլոտիներ է վաստակել։Ավելին11:5709.01.23 -
Շոու բիզնեսՔրիս Ջեններին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջՔարդաշյանների ընտանիքում իսկական հանցագործ կա։ Համենայն դեպս այդպես է պնդում Քրիս Ջենների նախկին թիկնապահը։ Տղամարդը 67-ամյա աստղին մեղադրում է սեռական ոտնձգությունների մեջ։ Նրա խոսքով, անցանկալի իրավիճակը ստեղծվել է 2017թ.-ին։ Daily Mail-ը հայտնում է, որ Ջենները չի կարողացել հարցը լուծել մասնավոր արբիտրաժային դատարանում։ Մարկ ՄակՈւիլիամսն իշխանություններին դիմել է մեկ տարի առաջ։ Ջենների նախկին ենթական նրան մեղադրել է ոտնձգությունների մեջ։ Հայցում տղամարդը նշել է, որ Քրիսը մերսել է իրեն, դիպչել նրա մարմնի ինտիմ մասերին, մերկացել է իր դիմաց եւ ոչ միանշանակ ակնարկներ արել։ Թիկնապահը նրա գործողություններն անցանկալի է համարել։ Քարդաշյան-Ջեններ ընտանիքի հայտնի մայրիկը հերքել է բոլոր մեղադրանքները։ Լոս Անջելեսի Գերագույն դատարանը որոշել է, որ հարցը պետք է լուծված լիներ մինչեւ հունվարի 6-ը: Ըստ նյութերի՝ վերջին հանդիպմանը երկու կողմերը ներկայացնող փաստաբաններն ընդունել են արբիտրաժային հերթական գործընթացի անհրաժեշտությունը։Ավելին11:5009.01.23 -
ԱշխարհԱրքայազն Հարին խորթ մորը «վտանգավոր չարագործ է» անվանելՄեծ Բրիտանիայի արքայազն Հարին ասել է, որ իր խորթ մայրը՝ թագուհի կոնսորտ Կամիլան, «վտանգավոր չարագործ է», որն իր ուզած կարգավիճակին հասնելու ճանապարհին «մարմինները թողնում է փողոցներում»: Համապատասխան հայտարարությունը նա արել է ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը նա տվել է իր ինքնակենսագրական «Spare» («Պահեստային») գրքի հրատարակման կապակցությամբ: Հարրին պնդում է, որ հոր՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդի կինը, որի հետ միապետը սիրավեպ է ունեցել դեռևս ամուսնացած լինելով արքայադուստր Դիանայի հետ, կազմակերպել է լրատվամիջոցներում տարբեր արտահոսքեր՝ բրիտանական ազդեցիկ մամուլի աջակցություն ստանալու և հասարակության մեջ իր դիրքերն ամրապնդելու համար: «Նա չարագործ էր, ամուսնության մեջ երրորդ անձը», - ասել է արքայազնը: Նրա խոսքով՝ Կամիլային անհրաժեշտ էր «վերականգնել» սեփական կերպարը։ Ինչպես բացատրել է Հարրին, Կամիլան «վտանգավոր» է դարձել բրիտանական մամուլում իր ստեղծած կապերի պատճառով: Հարրին հավելել է, որ բրիտանական թագավորական ընտանիքը կարդում է տաբլոիդները, երբ հավաքվում է նախաճաշին։ Ինչպես նա նշել է, դրանցում հրապարակված նյութերի բովանդակությունը «հետք է թողնում մտքում» անկախ նրանից՝ հավատո՞ւմ ես գրվածին, թե՞ ոչ։Ավելին11:4309.01.23 -
ՍպորտԴա լեգենդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է․ Մբապեն քննադատել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահինՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն քննադատել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՖՖՖ) նախագահ Նոել Լե Գրեին Զինեդին Զիդանի մասին խոսքերի համար։ Զիդանը համարվում էր Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու, սակայն թիմի ներկայիս մարզիչ Դիդյե Դեշամը երկարաձգեց պայմանագիրը։ Մեկնաբանելով Զիդանի հնարավոր նշանակումը Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում՝ Լե Գրեն ասել է, որ իրեն դա չի հետաքրքրում։ Ավելին, այն հարցին, թե արդյոք նրանց միջև հեռախոսազրույց է եղել, Լե Գրեն պատասխանել է, որ նույնիսկ հեռախոսը չի վերցնի, եթե Զիդանը զանգահարի։ Լե Գրեյի խոսքերին Մբապեն արձագանքել է անմիջապես․ «Զիդանը Ֆրանսիան է.․․ Դա լեգենդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է…»,- գրել է Մբապեն։Ավելին11:3509.01.23 -
ԱշխարհԵրկար տարիներ հավատացել եմ, որ արքայադուստր Դիանան կարող է դեռ ողջ լինել․ արքայազն ՀարիԱվտովթարից մահացած արքայադուստր Դիանայի որդին՝ արքայազն Հարին հայտարարել է, որ երկար տարիներ վստահ է եղել, որ մայրը չի մահացել, այլ որոշել է որոշ ժամանակով անհետանալ։ Այս մասին նա ասել է CBS-ի հետ հարցազրույցում, որը նվիրված էր իր հուշագրության թողարկմանը։ «Երկար ժամանակ ես պարզապես հրաժարվում էի ընդունել, որ նա չկա», - ասել է Հարին՝ նշելով, որ իր եղբայրը՝ արքայազն Ուիլյամը, ևս նման մտքեր ուներ։ Հարին խոստովանել է, որ երկար տարիներ հավատացել է՝ որոշ ժամանակ անց մայրը կզանգահարի և իրենք կրկին միասին կլինեն։ «Ես հաճախ էի ինքս ինձ առավոտյան ասում. «Գուցե սա այդ օրն է: Միգուցե սա այն օրն է, երբ նա նորից կհայտնվի»», - գրել է Հարին իր գրքում։ Նա նաև պատմել է, որ մինչև 23 տարեկանը լրանալը և առաջին անգամ Փարիզ այցելելը հավատում էր, որ Դիանան կարող է դեռ ողջ լինել։ Արքայադուստր Դիանան զոհվել է Փարիզում տեղի ունեցած ավտովթարում 1995 թվականին, երբ Հարին ընդամենը 12 տարեկան էր։Ավելին11:2709.01.23 -
ՀասարակականՄարդիկ հարկադրված լքել են Վերին Շորժա ու Ներքին Շորժա գյուղերը, ադրբեջանական ներխուժումների հետևանքով չի գործում ՀԷԿ-ը․ «Թաթոյան» հիմնադրամ2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ զինված հարձակման հետևանքով Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա ու Վերին Շորժա գյուղերում քաղաքացիական կյանք այլևս չկա, սարատեղիներն ամբողջությամբ անցել են ադրբեջանական դիտարկման վերահսկողության ներքո, իսկ գյուղերը դատարկվել են։ Առաջացել են ջրի հասանելի լրջագույն խնդիրներ կամ ջուր չկա առհասարակ: Այս փաստերն արձանագրվել են Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի կողմից 2022թ. նոյմբերի 25-ին, դեկտեմբերի 29-ին մարզի սահմանային բնակավայրերում փաստահավաք աշխատանքների ժամանակ։ Մասնավորապես, Վերին Շորժայի սարատեղիի հատվածում, ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել էին դեռևս 2021թ. մայիսի 12-ից, անօրինական տեղակայվել ՀՀ բնակիչներին օրինական փաստաթղթերով պատկանող հողատարածքներում, որտեղից իրականացրել են պարբերական կրակոցներ գյուղի ուղղությամբ, ահաբեկել են անասնապահությամբ զբաղվող բնակիչներին, զբաղվել անասնագողությամբ, արոտավայրեր այրելով, ապօրինաբար տիրացել ջրավազանների ու բնական աղբյուրների՝ մարդկանց զրկելով ջրից և այլն։ 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ներխուժման հետևանքով առաջ են եկել անվտանգության լրջագույն խնդիրներ նաև Սոթք, Այրք, Ջաղացաձոր, Կուտական, Փոքր Մասրիկ և այլ գյուղերի համար։ Գեղամաբակ, Ջաղացաձոր, Այրք, Վերին Շորժա, Ներքին Շորժա և այլ գյուղերի համար ջրային ավազաններն ու ջրի բնական աղբյուրները հայտնվել են ադրբեջանական վերահսկողության կամ դիտարկման ներքո 2021թ. մայիսից ու առավել խորացել 2022թ. սեպտեմբերի պատերազմից հետո. գյուղերում ջրի հասանելիության լուրջ խնդիներ են առաջ եկել կամ ջուր չկա առհասարակ: Լուսանկարներում այն դիրքերն են, որոնք արձանագրել է հիմնադրամը փաստահավաք աշխատանքների ընթացքում: Ջրի քանակի կտրուկ նվազման պատճառով Վերին Շորժա-Այրք ճանապարհին գործող ՀԷԿ-ն այլևս չի գործում։ Նման հատուկ փաստահավաք աշխատանքներ իրականացվել են նաև 2022թ. հոկտեմբերին Սյունիքի մարզում միջազգային փաստաբաններ Գառնիկ Քերքոնեանի (Karnig Kerkonian) և Կարօ Ղազարեանի (Garo Ghazarian) մասնակցությամբ: Ներկայում կազմվում է անգլերենով զեկույց այս հարցերի առնչությամբ` հատուկ մեթոդաբանությամբ:Ավելին11:2309.01.23 -
ԱրցախԱրցախի ներպետական ավտոճանապարհներին իրականացվել են ձյան մաքրման աշխատանքներԱՀ Քաղաքաշինության Նախարարությունը հայտնում է, որ Հանրապետության տարածքում տեղացած ձյան հետևանքով ներպետական ավտոճանապարհներին իրականացվել են մաքրման աշխատանքներ։ Ստեփանակերտ – Ասկերան, Ստեփանակերտ – Ննգի – Մարտունի, Ստեփանակերտ – Գետավան և Դրմբոն – Մարտակերտ ուղղություններով մաքրման աշխատանքները կատարել է Արցախուղի ՓԲ ընկերության կողմից, իսկ Ստեփանակերտ – Կարմիր Շուկա ուղղությամբ՝ Վահե Կարապետյան ՓԲ ընկերությունը։Ավելին11:2009.01.23 -
ԱշխարհՀարյուրավոր լոնդոնցիներ նշել են «Առանց տաբատի» օրը՝ մետրո իջնելով վարտիքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ20 տարի առաջ մի խումբ արկածախնդիր նյույորքցիներ աշխարհում առաջին անգամ նշեցին Առանց տաբատի օրը՝ No Trousers Day-ը, ինչից հետո այն դարձավ համաշխարհային ֆենոմեն, գրում է Daily Mail-ը։ Ինչպես նշում է պարբերականը, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի որոշ բնակիչներ այս տարի, քովիդային համավարակից հետո առաջին անգամ, անտեսելով ցուրտը, հանել են տաբատներն ու միայն վարտիքներով մետրո նստել՝ այդ կերպ նշելով Առանց տաբատի օրը: Ընդհանուր առմամբ, միջոցառմանը մասնակցել են հարյուրավոր մարդիկ: The No Trousers Tube Ride, which started in New York 20 years ago, returned to London's transport system this weekend for the first time since the pandemicHundreds stripped down to their pants and took to the city's transport system for the unique eventAt Paddington, bare-legged passengers take to the escalator ahead of joining regular communters on the TubeThe event is part of the worldwide No Pants Subway Ride, which began in New York in 2002 and has since spread to more than 60 cities across the globeOrganised by The Stiff Upper Lip Society, the event saw people donning smart office wear on their top halves, with just underwear, shoes and socks on the lower half of their bodiesThe quirky tradition was created by Improv Everywhere, a comedy performance art group, in New York City in 2002Three travellers don bright underwear to join others - including those fully dressed - for the 12th annual No Trousers Tube RideStill gotta queue though: commuters wait for a train to pull up on the platform at PaddingtonOffice wear and just underwear: three smartly-attired chaps join in the funLegs eleven: There were some interesting sock and shoe combos on display tooTickets please: Travellers in their underwear buy tickets for their journeysA squash and a squeeze: Some struggled to take their trousers off while riding the Tube ԼՐԱՀՈՍ 10:59 • 09/01 Հարյուրավոր լոնդոնցիներ նշել են Առանց տաբատի օրը՝ մետրո իջնելով վարտիքով (լուսանկարներ, տեսանյութ) 10:56 • 09/01 Twitter-ում նոր գործառույթներ կհայտնվեն youtube subscribe 10:32 • 09/01 Դուք չեք ընտրում, թե ում սիրահարվեք. Մակրոնը պատասխանել է իր ուսուցչուհու հետ ամուսնանալու վերաբերյալ «նկատողությանը» 10:16 • 09/01 Դա լեգենդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է․ Մբապեն քննադատել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին 10:05 • 09/01 Ռուսաստանում անոմալ սառնամանիք է. Օյմյակոնում գրանցվել է -59 աստիճան 09:46 • 09/01 Արքայազն Հարին խորթ մորը «վտանգավոր չարագործ է» անվանել 09:46 • 09/01 Արևաբույր-Մխչյան ավտոճանապարհին բախվել են «Toyota Tundra»-ն և «Toyota Camry»-ն, վերջինի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ 09:45 • 09/01 Արքայազն Հարին խոստովանել է՝ երկար տարիներ հավատացել է, որ արքայադուստր Դիանան կարող է դեռ ողջ լինել 09:09 • 09/01 Վեդի-Լանջառ ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կան զոհեր և տուժածներ 08:57 • 09/01 Բրազիլիայում ցուցարարները գրավել են նախագահական նստավայրը, Կոնգրեսի ու Գերագույն դատարանի շենքերը․ ավելի քան 400 մարդ բերման է ենթարկվել (տեսանյութ) 08:23 • 09/01 Սյունիքի և Վայոց ձորի մարզերում ձյուն է տեղում․ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 07:48 • 09/01 ՊՍԺ-ի սեփականատերերը ցանկանում են ներդրումներ կատարել նոր ակումբում 07:26 • 09/01 Ցողամարգ գյուղի մոտակայքում «Volkswagen Touareg»- դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա զոհ և տուժածներ 22:00 • 08/01 Alibaba-ն ավելի քան 1 մլրդ դոլար ներդրում կանի Թուրքիայում 21:52 • 08/01 «Բենֆիկա»-ի նախագահ Ռուի Կոշտան կասկածվում է պայմանավորված խաղեր կազմակերպելու համար 21:44 • 08/01 Ադրբեջանը խաղաղապահների միջնորդությամբ վերադարձրել է հունվարի 1-ից որոնվող Ճարտարի բնակչին 21:29 • 08/01 Արցախի ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացի ձևաչափը 21:15 • 08/01 Իրան-Ռուսաստան հարաբերությունները ռազմավարական են. Էբրահիմ Ռաիսի 21:00 • 08/01 «Նապոլի»-ի և «Ռոմա»-ի հարյուրավոր երկրպագուներ ծեծկռտուք են կազմակերպել մայրուղու վրա. առաջացել է մի քանի կիլոմետրանոց խցանում 20:43 • 08/01 Սյունիքում բախվել են Mercedes-ը, Mitsubishi Grandis-ն ու Opel Zafira-ն, կա 3 վիրավոր. shamshyan.com (լուսանկարներ) 20:29 • 08/01 Տեղեկությունը, թե իբր Արցախի բնակիչը հանդիպել է ադրբեջանցի «էկոակտիվիստների» հետ, չի համապատասխանում իրականությանը․ ԱՀ ԱԱԾ 20:17 • 08/01 Ռուսաստանը և Բելառուսը հունվարի 16-ից փետրվարի 1-ը մարտավարական թռիչքային զորավարժություններ կանցկացնեն 20:05 • 08/01 Ուկրաինան հերքել է Ռուսաստանի ՊՆ-ի՝ Կրամատորսկում ավելի քան 600 ուկրաինացի զինծառայողի զոհվելու մասին հայտարարությունը 19:50 • 08/01 52-ամյա պակիստանցին 60-րդ երեխան է ունեցել 19:19 • 08/01 Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ Կրամատորսկում պատժիչ գործողություն է իրականացրել՝ սպանելով ավելի քան 600 ուկրաինացի զինծառայողի. Ուկրաինան տեղեկությունը հերքել է 19:01 • 08/01 Քայլի Ջեները և Թրևիս Սքոթը բաժանվել են. Us Weekly 18:44 • 08/01 Ագարակի երկնքում՝ ամպերի մեջ, պատկերվել է Հայաստանի «քարտեզը». Գագիկ Սուրենյանն ուշագրավ լուսանկար է հրապարակել 18:26 • 08/01 Սաուդյան Արաբիա տեղափոխված Ռոնալդուն ապրում է ճոխ պայմաններում. Daily Mail-ը լուսանկարներ է հրապարակել 17:56 • 08/01 Երևանում կենտրոնում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հայտնի ռեժիսոր Հարություն Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 17:38 • 08/01 Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան 17:20 • 08/01 Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի 270 երեխաները վաղվանից դպրոց կհաճախեն. Sputnik Արմենիա 17:00 • 08/01 ՆԱՏՕ-ն մերժել է Կոսովո ոստիկանություն և բանակ մտցնելու վերաբերյալ Սերբիայի խնդրանքը 16:46 • 08/01 Քիսինջերը նշել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելու «միակ տարբերակը» 16:37 • 08/01 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 16:26 • 08/01 Ուկրաինան նոր պատժամիջոցներ է սահմանել Միխայիլ Գալուստյանի, Մարգարիտա Սիմոնյանի և Եվգենի Պետրոսյանի նկատմամբ 16:02 • 08/01 Պետպահուստից ստացված ապրանքների գները 15%-ից ավելի բարձրացնող տնտեսվարողները կզրկվեն դրանց մատակարարումից. Արցախի ՀԾՏՄ կարգավորող հանձնաժողով 15:37 • 08/01 Ծեծկռտուք` Երևանում գործող փաբերից մեկում. կա վիրավոր. shamshyan.com 15:16 • 08/01 Հայաստանում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6, որոշ մարզերում և Արցախում՝ 8-10 աստիճանով 15:07 • 08/01 Բռնապետական Ադրբեջանն այն երկիրը չէ, որին կոչերով հնարավոր է կանգնեցնել, Ալիևի հանցագործ ռեժիմը պետք է պատժվի. Գեղամ Ստեփանյան 14:37 • 08/01 Երևանի Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենա է այրվել 13:54 • 08/01 Ադրբեջանական հատուկ ծառայությունները սոցցանցերի օգտագործմամբ փորձում են տեղեկություններ հավաքագրել Արցախի շրջափակման հետևանքների վերաբերյալ. Արցախի ԱԱԾ 13:49 • 08/01 Ես չեմ քննարկում Արայիկ Հարությունյանի որոշումները․ Ռուբեն Վարդանյանը՝ Վիտալի Բալասանյանի պաշտոնանկության մասին 13:16 • 08/01 Ադրբեջանը փորձում է իր հակամարդկային քայլերն ու էթնիկ զտումների քաղաքականությունը միջազգային հանրության համար ընկալելի դարձնել կամ նրանց լռությունը ստանալ. Տիգրան Աբրահամյան 13:04 • 08/01 Մեծ Բրիտանիայում հայերն ակցիա են իրականացրել BBC-ի գրասենյակի մոտ 13:01 • 08/01 Մենք բլոկադայի մեջ ենք, բայց դա 100 տոկոսանոց չի, ունենք կյանքի ճանապարհներ, որ մեզ թույլ են տալիս մի թեթև դեղ, ուտելիք բերել. Ռուբեն Վարդանյան 12:38 • 08/01 Արցախի բոլոր շրջաններում ձյուն է տեղում 12:14 • 08/01 Մահացել է բանաստեղծ, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը 11:44 • 08/01 Ունևոր մի ընտանիք գնացել է հանգստանալու՝ օգտագործելով իր կապերը, մեկը պայմանավորվել է խաղաղապահների հետ, ուտելիք բերել և թանկ վաճառել. Արցախի պետնախարարը խոսել է իր համար անընդունելի դեպքերի մասին 11:08 • 08/01 Սյունիքի մարզում, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի որոշ քաղաքներում տեղում է ձյուն, Լարսը փակ է 23:55 • 07/01 Մեխիկոյի մետրոյում գնացքներ են բախվել 23:35 • 07/01 Թուրքիան ի վիճակի է «Բայրաքթար»-ներն օգտագործել դրանց նոր սեփականատերերի դեմ․ Սելջուկ Բայրաքթար 23:16 • 07/01 Նրանք տոնում են 120 հազար մարդու սովը. Էդմոն Մարուքյանը Բերձորի միջանցքի փակ հատվածից տեսանյութ է հրապարակել 23:05 • 07/01 Յուվենտուսը հերթական հաղթանակը տարավ 22:51 • 07/01 Ֆրանսիայում հարյուրավոր «դեղին բաճկոնավորներ» մասնակցել են կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերին 22:23 • 07/01 ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ, Ստեփանծմինդա-Լարսը փակ է բեռնատարների համար 22:20 • 07/01 Էրդողանը Հունաստանին կոչ է արել հրաժարվել Էգեյան ծովում «հակաթուրքական» ծրագրերից 22:10 • 07/01 Վայոց Ձորում մեքենա է այրվել 21:39 • 07/01 Արցախի մանկապարտեզները, երկարօրյա ռեժիմով աշխատողԱվելին11:1209.01.23 -
ՀասարակականՈվքե՞ր էին վթարի հետևանքով այրված մեքենաների վարորդներն ու չորս ուղևորներըՎարորդները և 4 ուղևորները մեքենաներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել են Հունվարի 7-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 62,5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21703» և «Օպել» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: «ՎԱԶ-21703»-ի 22-ամյա վարորդ Նարեկ Կնյազյանը և 31-ամյա ուղևոր Կարեն Իրիցյանը, «Օպելի» 32-ամյա վարորդ Ավետիք Աբրոյանը և ուղևորները` 29-ամյա Արմինե Շախնազարյանը, 7-ամյա Նարե Աբրոյանը և 4-ամյա Վաղինակ Աբրոյանը, հրդեհի հետևանքով մահացել են: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:0509.01.23 -
ՔաղաքականԹշնամին ֆիքսում է մեր քաոսը, անելիքի չիմացությունը․ Վահե ՀովհաննիսյանԹշնամին ֆիքսում է մեր քաոսը, անելիքի չիմացությունը․ քաոսը վերջում վերածվելու է պանիկայիԱվելին11:0109.01.23 -
ՔաղաքականՀայաստանի իշխանությունն իր անգործությամբ նպաստում է Արցախում իրավիճակի առավել բարդացմանը. ԱբրահամյանԱրցախի իշխանությունների առաջ քաշած «օդային միջանցքի» ապահովման խնդիրը, այն է՝ արտաքին աշխարհի հետ օդային կապի միջոցով շարժի ու բեռնափոխադրման իրականացման վերաբերյալ, նույնիսկ Հայաստանի իշխանության պատշաճ արձագանքին չի հանգեցրել, նման դիտարկում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Ո՞րն է այս կապի ապահովման առաջքաշման անհրաժեշտությունը և ի՞նչ նվազագույն խնդիրներ կլուծի։ Առաջին՝ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ որպես պետություն ՀՀ-ն Արցախին կապող միջանցքը փակելու նպատակ չունի, իսկ միջանցքը փակել են բնապահպան ակտիվիստները։ Եթե Ադրբեջանի նպատակը միջանցք փակելը չէ, ապա նա չպետք է խոչընդոտեր, այսպես կոչված, օդային միջանցքի տրամադրմանը, հակառակ դեպքում պետության միջամտությունն ակնհայտ է։ Սա ոչ թե մեզ է պետք ապացուցելու համար, այլ միջազգային հարթակներում հայկական փաստարկները ուժեղացնելու համար։ Երկրորդ՝ ցամաքային կապի բացակայության պայմաններում, բնականաբար, Արցախի իշխանությունը պետք է մտածի այլընտրանքային կապի մասին, իսկ օդային կապի ապահովման հարցը, բնականաբար, քննարկելիներից է։ Եթե միջազգային ճնշման ներքո Ադրբեջանը նույնիսկ սահմանափակումներով չխոչընդոտի օդային կապի ապահովմանը, ապա այդ ճանապարհով Արցախում պարենի, դեղորայքի նվազագույն ապահովման հարց կլուծվի։ Այս թեման անլուծելիներից չէ, այլ բան է, որ Հայաստանի իշխանությունն այս ու նմանատիպ խնդիրների լուծման ուղղությամբ որևէ լուրջ քայլ չի ձեռնարկում՝ իր անգործությամբ նպաստելով Արցախում իրավիճակի առավել բարդացմանը», - Facebook-ի իր էջում գրել է Աբրահամյանը։Ավելին10:5709.01.23 -
Ինչպե՞ս է պանդա Ռույին սպասում իր «սիրելիի» հետ հանդիպմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹՄոսկվայի կենդանաբանական այգու աշխատակիցները տեսանյութ են հրապարակել, որում այգու բնակիչներից մեկը՝ պանդա Ռույին, սպասում է իր տեսակի մեկ այլ ներկայացուցչի՝ Դինգդինի հետ հանդիպմանը։ Կադրերը տեղադրված են այգու Telegram ալիքում։ «Ամանորյա նվերների ընդունելության ավարտին Ռույին կոնֆետ բերեց Դինգդինգին: Ավելի ճիշտ՝ դեպի իր տարածք տանող դուռը՝ պանդաները դեռ սպասում են հանդիպման», – մեկնաբանել են հեղինակները տեղի ունեցածը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Ռույին «Ամանորյա նվեր»՝ կոնֆետ, բերում դեպի պարիսպների միջև ընկած դուռը։ Դրանից հետո նա շեղվում է տարբեր զբաղմունքներով՝ իջնում է բլուրից, վազում, կոտրում կոնֆետը, բայց դեռ պարբերաբար վերադառնում է «փայփայված» դռան մոտ։ Կենդանաբանական այգու աշխատակիցները դա բացատրում են նրանով, որ այստեղից «ընկերուհու» հոտն է գալիս։Ավելին10:5009.01.23 -
ԻրավականԲացահայտվել են պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպքերՀունվարի 5-ին Տավուշի մարզի Չինարի բնակավայրի ղեկավարը ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում էր տվել, որ ապամոնտաժելու միջոցով գողացել են Չինարիի 17-րդ փողոցի գիշերային հենասյունը՝ մետաղյա լուսարձակով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցաումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է նույն գյուղի 52-ամյա մի բնակիչ: Գողոնը հայտնաբերվել է նրա տան բակում: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին: Պետական-հասարակական ունեցվածքի գողության հաջորդ դեպքը գրանցվեց ոստիկանության Սպիտակի բաժնում: Խնկոյան-Հարթագյուղ գյուղամիջյան ճանապարհից գողացել էին բետոնե ուղղորդ 10 սյուն: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Խնկոյան գյուղի 26-ամյա մի բնակիչ: Գողոնը հայտնաբերվել է, նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սպիտակի քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին10:4309.01.23