Լրահոս
Հասարակական
17:45
08.01.23
211

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ծննդատանը երեկ նորածին է մահացել. «Hraparak.am»

Img default alt hy

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ծննդատանը երեկ նորածին է մահացել։ Այս մասին հայտնել է «hraparak.am»-ը:

Ծննդկանը կայքին հայտնել է, որ երեխան ծնվելիս է մահացել.

«Առողջ երեխա է եղել, ես իրենց ասել եմ` կեսարյան արեք, բայց ասել են` 4 կիլանոց երեխա ա, կարաս բերես։ Բայց իմ էրեխեն ծնվել ա 6 կգ, 64 սմ բոյով։ Սա բժիշկների մեղքով ա եղել»։

Բժիշկ Արայիկ Սարգսյանն էլ մեզ փոխանցեց, որ իրավապահ մարմիները զբաղվում են այդ հարցով, ամեն ինչ կպարզվի, վերջում էլ նշեց, որ բժիշկները մեղավոր չեն, ծննդկանը ավելորդ մեծ քաշ է ունեցել, ինչն էլ լուրջ խնդիրների է հանգեցրել։