Լրահոս
Սպորտ
19:45
08.01.23
146

Յոշկո Գվարդիոլը նշել է իր երազանքի ակումբը

Img default alt hy

Գերմանական «ՌԲ Լայպցիգի» և 2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականի 20-ամյա պաշտպան Յոշկո Գվարդիոլը նշել է իր երազանքի ակումբը։

«Հստակ է, որ իմ երազանքի ակումբը «Լիվերպուլն» է։ Դեռ մանկուց դիտել եմ հսկայական քանակությամբ հանդիպումներ «Լիվերպուլի» մասնակցությամբ։ Հորս հետ հետևում էինք «Լիվերպուլի» ամեն մրցաշրջանը, նշում բոլոր տվյալները։ Այդ ակումբը միշտ կլինի իմ սրտում»,- Sport.news.am-ի փոխանցմամբ՝ Գվարդիոլի խոսքը մեջբերում է խորվաթական danas.hr-ն։

Գվարդիոլը 2021-ին է Զագրեբի «Դինամոյից» տեղափոխվել «ՌԲ Լայպցիգ»։ Նրա ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը»։

Յոշկո Գվարդիոլի տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 միլիոն եվրո։