Լրահոս
Արցախ
19:30
08.01.23
227

Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվություններն են տարածում. ԱՀ ԱԱԾ

Img default alt hy

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել.

«Հարգելի քաղաքացիներ, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ Արցախի Հանրապետության բնակիչն իբրև հանդիպել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակած «էկոակտիվիստների» հետ։

Նշված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, դեպքի հանգամանքների վերաբերյալ քիչ անց ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հանդես կգա հայտարարությամբ»։