Լրահոս
2023-01-09
-
ՀասարակականՀրդեհ՝ ավտոմեքենայում բախման հետևանքով. կան տուժածներՀունվարի 8-ին, ժամը 23:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արևաբույր գյուղ տանող ավտոճանապարհին՝ կամրջի վրա, ավտոմեքենա է այրվում. ներսում մարդիկ կան։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 18-րդ կմ-ին բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Գ. Մ., ծնված 2001 թ.) և «Toyota Tundra» (վարորդ՝ Մ. Գ., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել: Փրկարարները «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, «Toyota Tundra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Մասիս քաղաքի ԲԿ, իսկ ուղևորներ Ս. Գ.,-ն (ծնված 2011 թ.) և Մ. Գ.,-ն (ծնված 2022 թ.) հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել: Հրդեհը մեկուսացվել է հունվարի 9-ի ժամը 00:09-ին, մարվել` 00:12-ին: Այրվել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասամբ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, իսկ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին:Ավելին10:1309.01.23 -
Հասարակական«Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կան տուժածներՀունվարի 8-ին, ժամը 21:36-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ցողամարգ գյուղի մոտակայքում «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Ղոչի աղբյուր» կոչվող տարածքում, «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ս., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը ձորից դուրս բերել վարորդին, ուղևոր Ս. Կ.-ին (ծնված 1976 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. Ս. Կ.-ն հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ, իսկ վարորդին և մյուս ուղևոր Ռ. Մ.-ին (ծնված 1993 թ.) Գյումրի քաղաքի ԲԿ են տեղափոխել փրկարարները: Ս. Կ.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է, Ռ. Մ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել, իսկ Գ. Ս.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր:Ավելին10:1009.01.23 -
ՀասարակականՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Սևանի, Վանաձորի, Տաշիրի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին10:0809.01.23 -
ԱրցախԱրցախի Հանրապետության բոլոր շրջաններում ձյուն է տեղումԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Արցախի Հանրապետության բոլոր շրջաններում ձյուն է տեղում։ Բարձրադիր գոտիներում երթևեկությունը դժվարանցանելի է։ Ձյան առատ տեղումների պատճառով լեռնային հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն։ Միջշրջանային ճանապարհահատվածներում կատարվում է ձնմաքրման, աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ։ ԱՀ ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ առաջիկա օրերին հանրապետությունում ձյան տեսքով տեղումները կշարունակվեն։ Հունվարի 9-ից 11-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին10:0609.01.23 -
Հասարակական«Mercedes-Benz»-ը գլորվել է ձորը. չորս ուղևորներից երկուսի կյանքը փրկել չի հաջողվելՀունվարի 9-ին, ժամը 01:29-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Լանջառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վեդի-Լանջառ ավտոճանապարհի 38-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Խ., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը՝ վարորդը և ուղևոր Ն. Գ.-ն (ծնված 1994 թ.) տեղում մահացել են, իսկ ուղևորներ Ռ. Գ.-ն (ծնված 1988 թ.) և Ծ. Ա.-ն (ծնված 1992 թ.) հոսպիտալացվել են Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ռ. Գ.-ի առողջական վիկակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ծ.Ա.-ինը՝ բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դիերը դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության մեքենային:Ավելին10:0309.01.23 -
ՀայաստանՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին10:0009.01.23
2023-01-08
-
Հասարակական34-ամյա դատապարտյալը շտապօգնության մեքենայի մեջ մահացել էՀունվարի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Այդ օրը` ժամը 13։50-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բրիգադան Վանաձոր քրեակատարողական հիմնարկից հիվանդանոց է տեղափոխել դատապարտյալի, ով ճանապարհին մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը դատապարտյալ 34-ամյա Գարիկ Դ.-ն է, ով ժամը 13։30-ի սահմաններում բանտից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով Գարիկ Դ.-ն դատապարտված է եղել ՀՀ Քրօրի 177 հոդվածով 2020 թվականի նոյեմբերին` 3 տարի 6 ամիս ժամկետով և Վանաձորի բանտ է ընդունվել 2020թ դեկտեմբերին։Ավելին23:5808.01.23 -
ՍպորտՉելսիի խաղացողները պիտի ապացուցեն, որ արժանի են ակումբի մարզաշապիկը հագնելուն․ Շիրեր«Նյուքալսի» նախկին ֆուտբոլիստ Ալան Շիրերը մեկնաբանել է Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչում «Չելսիի»՝ «Ման Սիթիից» կրած ջախջախիչ պարտությունը (0-4): ««Չելսին» լավ լինելուն մոտ էլ չէր։ Առջևում կարևոր շաբաթ է։ Առաջնության մյուս երկու խաղերում նրանք պիտի հաղթեն «Ֆուլհեմին» և «Քրիսթալ Փելասին»։ Նրանք պիտի շատ ավելին ցույց տան, քան այսօր։ Մենք ամեն ինչ հիասքանչ հիշում ենք, որ նրանք վնասվածքներ ունեն։ Այդ թվով խաղացողների հետ նրանց դժվար է, բայց դա նրանց չի խանգարում միմյանց փոխարինել դաշտում՝ ցույց տալով իրենց վերաբերմունքը խաղի հանդեպ։ Նրանք պիտի ապացուցեն, որ արժանի են հագնելու «Չելսիի» մարզաշապիկը։ Դրա համար էլ մյուս երկու խաղերը կարևոր են նրանց համար»,- Շիրերի խոսքերն է փոխանցում BBC Sport-ը։Ավելին23:4508.01.23 -
ԱշխարհԵկեղեցին ուժեղ է բոլոր քաղաքական ուժերից. պատրիարք ԿիրիլՄոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն ասել է, որ եկեղեցին երբեք իշխանություն չի ուզում, թեև ավելի ուժեղ է, քան բոլոր քաղաքական ուժերը։ «Եկեղեցին հոգևոր ուժ է, որն ավելի ուժեղ է, քան ցանկացած քաղաքական ուժ: Ոչ այն իմաստով, որ իշխանություն է ուզում, Եկեղեցին երբեք իշխանություն չի ուզում, այլ այն իմաստով, որ այն ազդում է մարդկանց գիտակցության և հոգու վրա՝ ձգտելով բարձրացնել հոգու վիճակը»: Պատրիարքը հավելել է, որ Եկեղեցին ձգտում է ապահովել, որ իսկական սերը հայրենիքի և ժողովրդի հանդեպ ներկա լինի մարդկանց սրտերում։Ավելին23:3008.01.23 -
ՀայաստանԻրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի Կապան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին23:1508.01.23 -
ՔաղաքականՄեզ իրականություն է պետք՝ երկաթե բռունցքով, այլ ոչ թե հեքիաթ, որի հերոսները բախտախնդիր պատահականություններ են․ ՀասրաթյանՍենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սա մի իրականություն է, որը շատ նման է հեքիաթի: Իսկ հեքիաթը երևկրագնդի վրա ապրող մի հինավուրց ժողովրդի մասին է, որը ժամանակին ունեցել է ծովից-ծով հայրենիք, աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեություն, ունեցել է հրաշալի զորավարներ, հանրհռչակ գիտնականներ ու արվեստի գործիչներ, ստեղծել է շատ ու շատ մնայուն արժեքներ… Սակայն այդ ամենն ունենալով հանդերձ, նա դժվարությամբ ստեղծածը հաճախ է կորցրել բավականին հեշտությամբ… Եվ գիտե՞ք ինչու… Որովհետև այդ ժողովուրդն ավելի շատ հավատացել է հեքիաթի, քան իրականության… Հ.գ.-Մեզ իրականություն է պետք՝ երկաթե բռունցքով, այլ ոչ թե հեքիաթ, որի հերոսներն իրականությունից անտեղյակ բախտախնդիր պատահականություններ են …»։Ավելին23:0008.01.23 -
ՍպորտՊՍԺ-ի սեփականատերերը ցանկանում են ներդրումներ կատարել նոր ակումբումQatar Sports Investments ընկերությունը, որին պատկանում է ՊՍԺ-ն, ցանկանում է ներդրումներ կատարել այլ ակումբում։ Ինչպե հայտնում է լրագրող Բեն Ջեյկոբսը, QSI-ն ցանկանում է այս տարի դառնալ նոր ակումբի փոքր մասի բաժնետեր։ Ակտիվ բանակցություններ են ընթանում Պրեմիեր լիգայի ակումբների, այդ թվում՝ «Տոտենհեմի» հետ։ ՊՍԺ-ի նախագահ և QSI-ի գործադիր տնօրեն Նասեր Ալ-Խելաիֆին շաբաթվա սկզբին հանդիպել է «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևիի հետ: Ակնկալվում է, որ QSI-ն 2023 թվականին հավակնոտ ներդրումներ կանի մի քանի ակումբներում։ Qatar Sports Investments-ն արդեն ունի պորտուգալական «Բրագայի» բաժնետոմսերի 23%-ը և ցանկանում է դառնալ Եվրոպայի առնվազն ևս մեկ ակումբի բաժնետեր։ Հարավային Ամերիկան նույնպես առաջնահերթ տարածաշրջան է։Ավելին22:4508.01.23 -
ՍպորտՌոնալդուն Էր-Ռիադում 99 հարկանի երկնաքերում 17 սենյակ է վարձելՀայտնի է դարձել, թե որտեղ է ապրելու Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ-Նասր» տեղափոխվելուց հետո։ Ինչպես նշում է Daily Mail-ը, պորտուգալացին ապրելու է Էր-Ռիադի «Kingdom Tower» 99 հարկանի երկնաքերում, որտեղ էլիտար հյուրանոց է գտնվում։ Ռոնալդուն, նրա ընտանիքը, ընկերներն ու անվտանգության աշխատակիցները զբաղեցրել են 17 սենյակ, փոխանցում է armsport.am-ը: Ռոնալդուն իր համար պատվիրել է լավագույն սենյակներից մեկը։ Այն զբաղեցնում է երկու հարկ և առանձնանում է իր «հսկա» չափերով։ Կրիշտիանուն այս համարը վարձակալել է մեկ ամսով։ Ենթադրվում է, որ հյուրանոցային ծախսերը նշված ժամանակահատվածի համար կարժենան ավելի քան 250 հազար ֆունտ ստեռլինգ։Ավելին22:3008.01.23 -
ՀասարակականՓրկարարները դուրս են բերել ծառի վրա արգելափակված կատվինՀունվարի 8-ին, ժամը 17։27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 10 շենքի մոտակայքում կատուն արգելափակվել է ծառի վրա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և ավտոսանդուղք: Փրկարարները կատվին դուրս են բերել արգելափակումից:Ավելին22:1508.01.23 -
ԱշխարհԿիմ Չեն Ինի ծննդյան օրը կրկին անցել է առանց տոնակատարություններիՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի ծննդյան օրը, որը ենթադրաբար նշվում է հունվարի 8-ին, Հյուսիսային Կորեայում անցկացվել է առանց հատուկ հիշատակումների և միջոցառումների, քանի որ այն պաշտոնական տոն չէ, հայտնի է դառնում ԿԺԴՀ պետական լրատվամիջոցների հաղորդագրություններից։ ԿԺԴՀ-ի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Կիմ Չեն Ինը ծնվել է 1982 թվականի հունվարի 8-ին, իսկ այլ վարկածներով՝ 1984 թվականի հունվարի 8-ին կամ 1983 թվականին: Հարավային Կորեայում կարծում են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը 39 տարեկան է։ Դեկտեմբերին հարավկորեական ռազմական աղբյուրները հայտնել էին, որ Հյուսիսային Կորեան ցույց է տալիս Փհենյանում հերթական ռազմական շքերթի նախապատրաստման նշանները, որոնք կարող են համընկնել հաջորդ տարվա քաղաքական որևէ ամսաթվի հետ: Ենթադրվում էր, որ շքերթը կարող է տեղի ունենալ հունվարի 8-ին՝ Կիմ Չեն Ինի ծննդյան օրը, կամ փետրվարի 8-ին՝ Կորեայի ժողովրդական բանակի հիմնադրման 75-ամյակին։ Սակայն, ինչպես հետևում է ԿԺԴՀ պաշտոնական լրատվամիջոցների հաղորդագրություններից, հունվարի 8-ը Հյուսիսային Կորեայում անցել է առանց որևէ ուշագրավ իրադարձությունների։ Լրատվամիջոցներում տոնակատարության մասին խոսք չկա։Ավելին22:0008.01.23 -
ՄիջազգայինՌուսաստանը Բելառուսի հետ մարտավարական թռիչքային վարժանքներ կանցկացնիԲելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ռուսաստանի հետ համատեղ մարտավարական թռիչքային վարժանքների մասին, դրանք կանցկացվեն հունվարի 16-ից փետրվարի 1-ը։ «2023 թվականի հունվարի 16-ից փետրվարի 1-ը Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումների հետ, որոնք կազմում են զորքերի տարածաշրջանային խմբավորման ավիացիոն բաղադրիչը, կանցկացվեն մարտավարական թռիչքների համատեղ զորավարժություններ»,- հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից։Ավելին21:4508.01.23 -
Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 21։00-ի դրությամբ, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Ճամբարակի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Վարդենիսի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:Ավելին21:3008.01.23 -
Կրթություն և գիտությունԱրցախի ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածելԱրցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու հետևանքով Արցախի հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացը ս.թ. հունվարի 9-ից կկազմակերպվի հետևյալ եղանակով. ✅Նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կկասեցվի։ ✅Հանրակրթական դպրոցները կշարունակեն գործել բնականոն հունով: Դադարեցված ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:Ավելին21:1508.01.23 -
ՄիջազգայինԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քիսինջերը նշել Է Ուկրաինայի և Ռուսաստանի հակամարտությունը դադարեցնելու միակ միջոցըՈւկրաինայի չեզոք կարգավիճակը թույլ կտա ավարտել հակամարտությունը Ռուսաստանի հետ, իր նոր գրքում գրել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նախկին դիվանագետի կարծիքով, հենց ՆԱՏՕ-ից դուրս Ուկրաինայի գտնվելը թույլ կտա լուծել իրավիճակը: «Եթե Ուկրաինան անդամակցի դաշինքին, ապա դաշինքի սահմանը կլինի Մոսկվայից 500 կմ հեռավորության վրա, ինչը Ռուսաստանին կզրկի ռազմավարական խորությունից, որին նա միշտ իրավամբ ապավինել է»,- կարծում է նա: Ինչպես նշել է Քիսինջերը, Ռուսաստանը միշտ առաջատար դեր կխաղա աշխարհում, իսկ «նրա պատմությունն ու ընդարձակությունը կարդարացնեն իր անվտանգության մասին հոգածությունը»:Ավելին21:0008.01.23 -
ԱրցախԱրցախի քաղաքացին հայտնվել էր Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ. ԱՀ ԱԱԾ2023թ. հունվարի 1-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Թորոս Ղազարյանը, ով զբաղվում է անասնապահությամբ, արոտավայրից տուն չէր վերադարձել, որի կապակցությամբ նախաձեռնվել են որոնողական աշխատանքներշ, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԱԾ-ն: «Քանի որ մեծ էր հավանականությունը, որ ունենալով առողջական խնդիրներ, վերջինս կարող էր մոլորվելու հետևանքով անցնել Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածք, այդ մասին հաղորդվել էր նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը՝ ադրբեջանական կողմից տեղեկություն ստանալու նպատակով: Հունվարի մեկից առ այսօր ադրբեջանական կողմը ոչ միայն չէր հաստատել, այլև հերքել էր Թ.Ղազարյանի՝ իրենց տիրապետության տակ գտնվելը: Մեր քաղաքացու կյանքն ու առողջությունը վտանգի չենթարկելու համար, առանց հանրայնացման շարունակել ենք խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները, որի արդյունքում Ադրբեջանն այսօր հաստատել է Թ.Ղազարյանի՝ իրենց մոտ գտնվելու հանգամանքը և Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի արգելափակված հատվածում փոխանցել ռուս խաղաղապահներին՝ քաղաքական ու քարոզչական նկատառումներով դրան հաղորդելով այլ երանգներ և տալով ցանկալի մեկնաբանություններ ու գնահատականներ: Արցախյան կողմին փոխանցված Թ.Ղազարյանը արդեն հետազոտվել է, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: ԱՀ իրավապահ մարմինների կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկվելու են բոլոր միջոցները քաղաքացի Թ.Ղազարյանի կողմից Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնվելու դեպքի հանգամանքները լրիվությամբ պարզելու ուղղությամբ: Ադրբեջանական կողմի այսօրվա բեմականացումը մեկ անգամ ևս փաստում է, որ վերջիններիս նպատակը ոչ թե իրականության հետ առերեսվելն ու այն ընդունելն է, այլ միջազգային հանրությանն ու ներքին լսարանին կեղծ թեզերով ու քարոզչական նյութերով մոլորեցնելը»:Ավելին20:5308.01.23