Լրահոս
Սպորտ
20:00
08.01.23
230

Ռոնալդուի հետ մարզվելուց հետո հասկացա, որ Մեսսին ավելի լավն է․ Աբուբակար

Img default alt hy

Կամերունցի հարձակվող Վենսան Աբուբակարը խոսել է Լեո Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ Ըստ ԶԼՄ-ների՝ «Ալ-Նասրը» խզել է ֆուտբոլիստի պայմանագիրը, որպեսզի թիմի տեղ ազատվի աստղային նորեկ Կրիշտիանու Ռոնալդուի համար, փոխանցում է armsport.am-ը:

«Ես միշտ կարծում էի, որ Մեսսին ավելի լավն է, քան Ռոնալդուն։ Ռոնալդուի հետ մարզվելուց հետո հասկացա, որ ճիշտ եմ»,- Աբուբակարի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն։

Հունվարի 6-ին Ռոնալդուն բաց է թողել «Ալ-Նասրի»՝ 2023 թվականի առաջին հանդիպումը։ Սաուդյան Արաբիայի առաջնության 12-րդ տուրի խաղում թիմը հաղթել է «Ալ-Տային» (2:0):

Պորտուգալացին այս տարվա սկզբին է տեղափոխվել «Ալ Նասր»: Նա պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականը։