Լրահոս
2023-01-08
-
ՔաղաքականՌուսական 102-րդ ռազմաբազայի դեմ ցանկացած սադրանք բխում է թուրք-ադրբեջանական շահերից․ ՇարմազանովՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Դուք ոչ թե հակառուսական եք, այլ՝ պրոթուրքական։ Ռուսական 102-րդ ռազմաբազայի դեմ ցանկացած սադրանք բխում է թուրք-ադրբեջանական շահերից։ Նման գործողություններն անթույլատրելի ու դատապարտելի են։ Դա ուղիղ հարված է նախ և առաջ ՀՀ անվտանգային շահերին։ Կրկնակի դատապարտելի է ռեժիմի պասերով խաղերը սրանց հետ։ Նիկոլ, ինչու՞ ձայն չես հանում։ Դուք էիք հայտարարում, որ «ամենից պրոռուսական իշխանություն եք»։ Դուք ոչ պրոռուսական եք, ոչ էլ առավել ևս ՝պրոհայկական։ Դուք պրոթուրքական ռեժիմ եք ու վերջ։ Վաղն Էրդողանին ու Ալիևին պետք լինի, դուք ու ձեր «հաճախորդները» կդառնաք նորից «պրոռուսական»»։Ավելին15:3008.01.23 -
ՏարածաշրջանԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին15:1508.01.23 -
ԱրցախԲռնապետական Ադրբեջանն այն երկիրը չէ, որին կոչերով հնարավոր է կանգնեցնել․ Արցախի ՄԻՊ44-օրյա պատերազմի ընթացքում ևս բազմաթիվ կոչեր են հնչել, բայց դա չի խանգարել, որ Ադրբեջանը շարունակի ռազմական հանցագործություններ կատարել։ Այդ մասին Թվիթթերի իր միկրոբլոգում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Բռնապետական Ադրբեջանն այն երկիրը չէ, որին կոչերով հնարավոր է կանգնեցնել։ Բռնապետությունն ու Ալիևի հանցագործ ռեժիմը պետք է պատժվի։ Վերջակետ»,-գրել է Արցախի ՄԻՊ-ը։Ավելին15:0008.01.23 -
ՀասարակականԾեծկռտուք` Երևանում. բոլոր մասնակիցները երիտասարդ աղջիկներ ենՀունվարի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` մի խումբ երիտասարդ աղջիկների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Նալբանդյան փողոցում գործող «Ստոյկա» փաբում։ Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նշված փաբի մոտից խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել մի քանի երիտասարդ աղջիկների։ Գ. Շամշյանի տեղեկություններվ՝ նրանք են Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Նելլի Ա-ն, 23-ամյա Լիլիթ Մ-ն, 22-ամյա Սոնա Խ-ն, 22-ամյա Ելենա Հ-ն, 25-ամյա Ռոզա Գ-ն։ Պարզվել է նաև, որ նշված հասցեից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 24-ամյա Արևիկ Ս-ն։ Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք նույն օրը, ժամը 03։50-ի սահմաններում նշված փաբում վիճաբանության ժամանակ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, միմյանց ձեռքերով հարվածներ հասցրել ու հնչեցրել հայհոյանքներ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ձերբակալման ժամանակ Ռոզա Գ-ն իր մոտից բացահայտ գցել է պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ առկա է եղել դեղնականաչավուն զանգված, ինչպես նաև թմրամիջոց օգտագործելու համար նախատեսված հարմարանք։ Պարեկնեը տեղում սահմանազատել են տարածքը ու սպասել, մինչև ժամանել են ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ ԼուրեՀունվարի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` մի խումբ երիտասարդ աղջիկների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Նալբանդյան փողոցում գործող «Ստոյկա» փաբում։ Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նշված փաբի մոտից խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել մի քանի երիտասարդ աղջիկների։ Գ. Շամշյանի տեղեկություններվ՝ նրանք են Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Նելլի Ա-ն, 23-ամյա Լիլիթ Մ-ն, 22-ամյա Սոնա Խ-ն, 22-ամյա Ելենա Հ-ն, 25-ամյա Ռոզա Գ-ն։ Պարզվել է նաև, որ նշված հասցեից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 24-ամյա Արևիկ Ս-ն։ Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք նույն օրը, ժամը 03։50-ի սահմաններում նշված փաբում վիճաբանության ժամանակ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, միմյանց ձեռքերով հարվածներ հասցրել ու հնչեցրել հայհոյանքներ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ձերբակալման ժամանակ Ռոզա Գ-ն իր մոտից բացահայտ գցել է պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ առկա է եղել դեղնականաչավուն զանգված, ինչպես նաև թմրամիջոց օգտագործելու համար նախատեսված հարմարանք։ Պարեկնեը տեղում սահմանազատել են տարածքը ու սպասել, մինչև ժամանել են ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ ԼուրեԱվելին14:4508.01.23 -
ՀասարակականԵրևանի Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենա է այրվելՀունվարի 8-ին` ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։45-ին, մարվել՝ 13:55 -ին:Ավելին14:3008.01.23 -
ԱրցախԱդրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են տեղեկություններ հավաքագրել Արցախի շրջափակման հետևանքների վերաբերյալ. ԱՀ ԱԱԾԱրցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, համացանցային տիրույթի մշտադիտարկմամբ և այլ միջոցառումներով բացահայտել է Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքների վերաբերյալ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից տեղեկությունների հավաքագրման փորձեր կատարելու բազմակի դեպքեր: Օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների անվամբ բացված կեղծ օգտահաշիվներն ու ներթափանցման հնարավորություն ու հասանելիություն ստացած ֆեյսբուքյան էջերը՝ ադրբեջանական հատուկ ծառայությունները տարբեր հարցեր ուղարկելով կամ ֆեյսբուքյան խմբերում գրառումներ կատարելով փորձում են հավաքագրել Արցախի Հանրապետությունում սննդի, բացակայող առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների, հումանիտար օգնությունների վերաբերյալ տեղեկություններ։ «Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ սոցիալական ցանցերում Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ հրապարակային քննարկումներից, տեղեկատվություն տրամադրելուց: Նման նպատակներ հետապնդող հարցեր կամ զանգեր ստանալու կամ գրառումների հանդիպելու դեպքում խնդրում ենք դիմել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,-ասվում է Արցախի ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունում:Ավելին14:1508.01.23 -
ՍպորտԿյանքից հեռացել է «Պարի Սեն Ժերմենի» և «Մարսելի» նախկին ֆուտբոլիստը40 տարեկանում մահացել է Կամերունի, ՊՍԺ-ի և Մարսելի նախկին կիսապաշտպան Մոդեստ Մ’Բամին, նախկին ֆուտբոլիստի մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Մոդեստ Մ’Բամիի մահը հաստատել է ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը։ Կամերունցին փարիզյան ակումբում հանդես է եկել 2003-2006 թվականներին և երկու անգամ նվաճել Ֆրանսիայի գավաթը: 2000 թվականին Մ’Բամին Կամերունի ազգային հավաքականի հետ հաղթել է Սիդնեյի Օլիմպիական խաղերում։ Մոդեստը վնասվածքի պատճառով կարիերան ավարտել է 2015 թվականին։Ավելին14:0008.01.23 -
ՀասարակականՄահացել է բանաստեղծ, մանկագիր Լիպարիտ ՍարգսյանըՄահացել է բանաստեղծ, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը։ Այս մասին ցավակցագիր է տարածել Հայաստանի գրողների միությունը: «Հայաստանի գրողների միությունն իր խորին ցավակցությունն է հայտնում սիրված բանաստեղծ, մանկագիր Լիպարիտ Սարգսյանի մահվան կապակցությամբ և ցավակցում է նրա հարազատներին ու ընկերներին։ Լիպարիտ Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 8-ին, ժամը 17-ից 20։00՝ Շահումյանի « Սան Լազարո» սգո սրահում։ Վերջին հրաժեշտը ՝ հունվարի 9-ին, նույն տեղից՝ ժամը 14-ին»- ասվում է տարածված հաղորդագրությունում։Ավելին13:4508.01.23 -
ՀասարակականԿոտայքի մարզում 45-ամյա վարորդը ԳԱԶ 3110-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց ու կողաշրջված հայտնվել ջրատարումԵրեկ՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Սևակ Պ-ն իր վարած ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենայով Կաթնաղբյուր գյուղի «Ակունքի դրախտ» ռեստորանային համալիրի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդ Սևակ Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» ԲԿ։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։Ավելին13:3008.01.23 -
ՀասարակականՀրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 22․8 հա տարածքում բռնկված հրդեհներըՀունվարի 5-8-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 200 քմ, Արարատի մարզի Նոյակերտ գյուղում՝ 1000 քմ, Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում՝ 400 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 20 հա, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 1.3 հա, Վանաձոր քաղաքում՝ 200 քմ, Տաշիր քաղաքում՝ 5200 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 200 քմ, Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 5000 քմ, Դիլիջան քաղաքում՝ 3000 քմ։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 22․8 հա։Ավելին13:1508.01.23 -
ԻրավականՍևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ2023թ. հունվարի 7-ին, ժամը 16.10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 62.5-րդ կիլոմետրին իրար են բախվել Մարտունի խոշորացված համայնքի Լիճք բնակավայրի բնակչի վարած «Վազ 21703» մակնիշի և նույն համայնքի Վարդենիկ բնակավայրի բնակչի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենաները։ Դրա հետևանքով առաջացած հրդեհից երկու ավտոմեքենաների վարորդները և բոլոր ուղևորները` ընդհանուր վեց անձ, այդ թվում երկու մանկահասակ երեխաներ, մահացել են։ Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, նշված ողբերգական դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզի քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Սկսվել է նախաքննություն։Ավելին13:0008.01.23 -
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզում, Գեղարքունիքի մարզի Սևան, Վարդենիս, Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին12:4508.01.23 -
ՀասարակականՓրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնությունՀունվարի 3-8-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր և Արարատի մարզի Արարատ քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։Ավելին12:3008.01.23 -
Աշխարհ50 Cent-ն ու Էմինեմը աշխատում են «8 մղոն» ֆիլմի մոտիվներով հեռուստասերիալի վրաՌեփերներ 50 Cent-ը եւ Էմինեմը սերիալ են մշակում «8 մղոն» ֆիլմի հիման վրա։ Այս մասին Big Boy TV-ին տված հարցազրույցում ասել է 50 Cent-ը։ «Ես պատրաստվում եմ «8 մղոն»-ը ցուցադրել հեռուստատեսությամբ», - ասել է 50 Cent-ը: -Հիանալի է լինելու։ Աշխատում եմ։ Ես հարյուր տոկոսով վստահ եմ։ Կարծում եմ, որ դա պետք է կապված լինի Էմինեմի ժառանգության հետ, քանի որ ինձ համար կարեւոր է, որ երիտասարդները դա հասկանան»: Նա բացատրել է, որ շոուն կլինի ֆիլմի ժամանակակից վերապատմումը եւ այն համեմատել է «Բել Էյրի հետ»՝ Peacock-ի «Արքայազնը Բեեւռլի Հիլզից» ֆիլմի վերագործարկման հետ: «8 մղոն» ֆիլմը նվիրված է սպիտակ տղայի (Էմինեմի) պատմությանը, ով նվաճում է Դեթրոյթի ռեփ-բաթլները։ 2003 թվականին Էմինեմը արժանացել է «Օսկար» մրցանակի՝ ֆիլմի լավագույն երգի համար։Ավելին12:1508.01.23 -
ՀասարակականՀրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհներըՀունվարի 4-8-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 7 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Սևան և Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 23 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:Ավելին12:0008.01.23 -
ԱրցախԱդրբեջանցի ուսանողներին տանում են Լաչին՝ քննությունները նշանակելու խոստումովhraparak.am-ը գրում է․ Ադրբեջանցի ուսանողական իրավապաշտպան Ֆարիդ Իմանովը հայտնել է, որ Բաքվի պետական համալսարանի ղեկավարությունը ուսանողներին խոստացել է, որ նրանք «բացակա» չեն ստանա, եթե միանան Լաչինի ճանապարհին տեղի ունեցող ցույցերին։ Նրանց նաև խոստանում են քննություններին նշանակել 51 բալ, եթե նույնիսկ դրանք չհանձնեն: Ավելին, ավելի բարձր գնահատական ցանկացողների համար կկազմակերպվի լրացուցիչ քննություն։ Հաղորդվում է, որ նման բուհերը հանրապետությունում շատ են, դրանց ցանկը հանրությանը կներկայացվի ավելի ուշ։Ավելին11:4508.01.23 -
ԱրցախՌուբեն Վարդանյանը դիմել է արցախցիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹԱրցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դիմել է արցախցիներին, շնորհակալություն հայտնել նրանց, որ ուժեղ են և հանգիստ են ընդունում տիրող իրավիճակը, հաղթահարում դժվարությունները: Նա անդրադարձել է նաև այս օրերին նկատվող արատավոր երևույթներին: Մանրամասները՝ տեսանյութում:Ավելին11:3008.01.23 -
Աշխարհ65-ամյա հնդիկը 3 000 դոլար է ծախսել սիլիկոնե արձանի համար, որը նման է իր հանգուցյալ կնոջը65-ամյա Տապաս Սանդիլյան 250 000 ռուփի (մոտ 3 000 դոլար) է ծախսել իր հանգուցյալ կնոջը հիշեցնող սիլիկոնե արձանի համար։ Սանդիլյայի կինը՝ Ինդրանին, մահացել է 2021թ. մայիսին Հնդկաստանում COVID-19-ի երկրորդ ալիքի ժամանակ։ Սանդիլյան կնոջ մահվան պահին մեկուսացման մեջ էր։ 59-ամյա կինը մահացել է մենության մեջ։ Ինչպես տեղեկացրել է Times of India-ն, Սանդիլյան նշել է, որ տասը տարի առաջ նա կնոջ հետ միասին այցելել էր Մայապուրի տաճար եւ տեսել Ա.Չ. Բհակտիվեդանտա Սվամիի արձանը։ Տեսնելով իրեն նմանվող արձանը՝ Ինդրանին ցանկություն էր հայտնել այդպիսի արձան ունենալ, եթե ինքը մահանա ամուսնուց առաջ։ Հիմա հյուրասենյակի նրա սիրած տեղում դրված է պատրաստի պատճենը՝ պատրաստված սիլիկոնից, որի քաշը 30 կիլոգրամ է, հագին՝ մետաքսե սարի, որը Ինդրանին հագել էր որդու հարսանեկան ընդունելության ժամանակ։ «Եթե մենք կարող ենք որեւէ մեկի մահվանից հետո տանը լուսանկարներ պահել շրջանակում, ինչու արձանը չդնենք»։ Սանդիլյայի ընտանիքը սկզբում հավանություն չէր տվել այս գաղափարին, բայց ի վերջո համաձայնել էր։Ավելին11:1508.01.23 -
ՏարածաշրջանՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին11:0008.01.23 -
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. մի քանի մարզում ձյուն է տեղումԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Երևան-Սևան ավտոճանապարհի 26-35-րդ կմ-ին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին10:4508.01.23