Լրահոս

2023-01-08
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը փորձում է շտապեցնել Հայաստանի ու Արցախի իշխանություններին. Աբրահամյան
    Ադրբեջանը փորձում է իր հակամարդկային քայլերն ու էթնիկ զտումների քաղաքականությունը միջազգային հանրության համար ընկալելի դարձնել կամ նրանց լռությունը ստանալ, իսկ ՀՀ իշխանությունը ոչ միայն միջանցքի բացման լուծումներ չունի, այլ նույնիսկ արտաքին աշխարհի հետ հետևողական աշխատելու որևէ լուրջ գործողություն չի իրականացնում՝ սահմանափակվելով մեկքայլանի, կարճաժամկետ բնույթի ոչ արդյունավետ գործիքների կիրառմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Ադրբեջանն ամփոփել է վերջին մեկ ամսվա ընթացքում Արցախ մուտք գործած Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության մեքենաների թիվը և «եզրահանգումներ» արել, որ իրականում դեպի Արցախ հումանիտար բեռների ու քաղաքացիական անձանց տեղաշարժի խնդիր գոյություն չունի։ Այստեղ իմաստ չկա ադրբեջանական «վերլուծությունների» մեջ մտնելու և նրանց հակառակը ապացուցելու, որովհետև այն ինչ տիրում է Արցախում բոլորիս աչքի առաջ է, տեսանելի, իսկ ադրբեջանական «հիմնավորումների» հասցեատերը միջազգային հանրությունն է, որի ուղղությամբ, ի դեպ, Հայաստանի իշխանությունը որևէ լուրջ ջանք չի գործադրում։ Ադրբեջանական քարոզչական թեզերի հանրայնացումը կարևոր է այլ տեսանկյունից։ Ըստ էության, ադրբեջանական քարոզչությունը Արցախի շրջափակումը տևական ժամանակով շարունակելու տեղեկատվական սպասարկումն է։ Հասկացնում են, որ այն դեռ ինչ-որ ընթացք շարունակվելու է։ Չի բացառվում, որ դրանով Ադրբեջանը փորձում է շտապեցնել Հայաստանի ու Արցախի իշխանություններին՝ Արցախում պայքարը դադարեցնելու ու զիջումների գնալու համար (զիջումները վերաբերում են և՛ Արցախին, և՛ Հայաստանին)։ Ադրբեջանը փորձում է իր հակամարդկային քայլերն ու էթնիկ զտումների քաղաքականությունը միջազգային հանրության համար ընկալելի դարձնել կամ նրանց լռությունը ստանալ, իսկ ՀՀ իշխանությունը ոչ միայն միջանցքի բացման լուծումներ չունի, այլ նույնիսկ արտաքին աշխարհի հետ հետևողական աշխատելու որևէ լուրջ գործողություն չի իրականացնում՝ սահմանափակվելով մեկքայլանի, կարճաժամկետ բնույթի ոչ արդյունավետ գործիքների կիրառմամբ»,- գրել է նա։
    10:30
    08.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Ինտեր»-ը չի պահպանել հաղթանակ հաշիվը «Մոնցա»-ի դեմ խաղում
    Իտալիայի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալվել էր «Մոնցա»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` միլանյան ակումբին հաջողվել է հանդիպման հաշիվը բացել 10-րդ րոպեին: Աչքի է ընկել Մատեո Դարմիանը: «Մոնցա»-ն ընդամենը մեկ րոպե անց հավասարեցրել է հաշիվը: «Ինտեր»-ին հաջողվել է կրկին առաջ անցնել հաշվի մեջ 22-րդ րոպեին: Գոլը խփել է Արգենտինայի հավաքականի կազմում աչքի չեմպիոն դարձած Լաուտարո Մարտինեսը: Ի վերջո «Մոնցա»-ին հաջողվել է խուսափել պարտությունից: Հանդիպման ավելացված րոպեին Լուկա Կալդիրոլան խփել է իր թիմի երկրորդ գնդակը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին: «Մոնցա»-«Ինտեր»` 2:2: Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է:
    10:20
    08.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպանդարյան գյուղում բռնկված հրդեհը մարվել է
    Հունվարի 7-ին, ժամը 20:28-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:17-ին, մարվել՝ հունվարի 8-ին, ժամը 00։14-ին։ Այրվել է մոտ 350 հակ անասնակեր։
    10:10
    08.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայտնի է՝ երբ Ռոնալդուն կկարողանա նորամուտը նշել Ալ-Նասրի կազմում
    Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է հունվարի 22-ին իր նորամուտը նշի Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Ալ-Նասրի» կազմում, հայտնում է L’Equipe-ը։
    10:00
    08.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կնվազի․ ձյուն է սպասվում
    Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6 մ/վ, հունվարի 7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ արագությամբ:
    09:50
    08.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Զիդանը մերժել է երկու հավաքական գլխավորելու առաջարկները
    Ֆրանսիացի մարզիչ Զինեդին Զիդանը հրաժարվել է երկու հավաքականների կողմից պայմանագրերի առաջարկներից։
    09:40
    08.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ` Վանաձորի ավտոտնակներից մեկում
    Հունվարի 7-ին, ժամը 21:43-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցում այրվում է խոտածածկ տարածք։
    09:30
    08.01.23
    Ավելին
  • Կրթություն և գիտություն
    Ժաննա Անդրեասյանը՝ Արցախում կրթության գործընթացի մասին
    Հունվարի 9-ից պետք է վերսկսվեր դպրոցների և մանկապարտեզների բնականոն աշխատանքը։
    00:10
    08.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Էրդողանը Հունաստանին կոչ է արել հրաժարվել Էգեյան ծովում «հակաթուրքական» ծրագրերից
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանը պետք է հրաժարվի Էգեյան ծովում «հակաթուրքական» ծրագրերից, և նշել, որ Անկարան նպատակ չունի հրթիռակոծել Աթենքը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
    00:05
    08.01.23
    Ավելին
2023-01-07