Լրահոս
Քաղաքական
15:15
11.05.23
135

«Նեմեսիս» հուշարձանի ապամոնտաժումը բացառվում է. Տիգրան Ավինյան

Img default alt hy

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը այսօր լրագրողների հետ զրույցում բացառեց, որ «Նեմեսիսի» հուշարձանը քաղաքապետարանի որոշմամբ հնարավոր է ապամոնտաժվի։

«Այս հուշարձանը նվիրված է ազգային արժանապատվությունը վեր պահած խորհրդանիշներին և ուղղված չէ որևէ ազգի կամ երկրի դեմ»,- լրագրողներին ասել է Ավինյանը։

«Պատշաճ չէ այս հարցը քաղաքականացնելը, ինչպես դա անում է Թուրքիայի ԱԳՆ-ն։ Սա ապամոնտաժենք, կարող են պահանջ ներկայացնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի դեմ»,-հավելեց Երևանի փոխքաղաքապետը: