Լրահոս
Հայաստան
10:50
15.02.22
409

Նախընտրական «ուտուշ-խմուշ» Վեդիում. Գարիկ Սարգսյանը «պատի՞վ է տալիս» իր համայնքի բնակիչներին

Img default alt hy

Արարատի մարզի Վեդի համայնքում նախընտրական եռուզեռը արդեն սկսված է։ «ArmDaily.am»-ին տեղեկություններ են հասել, որ Վեդիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը տարբեր գյուղերի, այսպես ասած՝ հեղինակություններին «պատիվ է տալիս» ռեստորաններում, որպեսզի ընտրությունների ժամանակ իշխանության թեկնածուի օգտին աշխատեն։

Մասնավորապես՝ լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ օրեր առաջ Սարգսյանը իր հայրենի Նոր Կյանք գյուղի բնակիչներին է ռեստորան հրավիրել և ճոխ հյուրասիրություն է կազմակերպել։

Տեղեկությունը «ArmDaily.am»-ը փորձել է ճշտել Նոր Կյանքի համայնքապետից և Գարիկ Սարգսյանից, սակայն զանգերն անպատասխան են մնացել։

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով` Վեդիում ամենաշատ ձայներ էր հավաքել «Իմ հզոր համայնք» կուսակցությունը: Ընտրություններին մասնակցած մյուս ուժերի՝ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել: ԿԸՀ-ն նոր ընտրությունների անցկացման օր է նշանակել մարտի 27-ը։

Փետրվարի 10-20-ն էլ մեկնարկել է ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերի համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու փուլը։