Լրահոս
Առողջապահական
22:52
10.01.23
156

Նախորդ շաբաթվա համեմատ սեզոնային գրիպի ցուցանիշները նվազել են. ԱՆ

Img default alt hy

2023 թվականի 1-ին շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված ակտիվության միջին ինտենսիվություն՝ տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:

Նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացության ցուցանիշները նվազել են 1,3 անգամ, իսկ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 1,9 անգամ։ Ընդհանուր դեպքերի շուրջ 68 %-ը կազմում են մինչև 18 տարեկանները։