Լրահոս
Իրավական
12:23
29.01.25
410

Նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանը, ում որդին Լևոն Քոչարյանի օգնականն է, կզրկվի դատավորի թոշակից

Img default alt hy

Վարչական վերաքննիչ դատարանը որոշել է, որ պաշտոնաթող դատավոր Ալեքսեյ Սուքոյանը պետք է զրկվի իրեն հասանելիք դատավորի թոշակից։

Ալեքսեյ Սուքոյանի որդին, ով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականն է, մանրամասնել է, որ հայրը 25 տարի աշխատել է որպես դատավոր ու Կարեն Անդրեասյանի գլխավորած ԲԴԽ-ի որոշմամբ է ազատվել աշխատանքից։

«Դա այն դեպքում, երբ նա 25 տարի աշխատել է որպես դատավոր,երբևիցե նույնիսկ նկատողություն չի ստացել  և ընդամենը մեկ ամիս առաջ, մինչև թոշակի անցնելը, Կարեն Անդրեասյանի գլխավորած ԲԴԽ-ի որոշմամբ ազատվել է աշխատանքից։ Եթե առաջին ատյանի դատարանը ճանաչել էր նրա աշխատանքային ստաժը, ապա վերաքննիչը որոշեց, որ այդ 25 տարիները իբր գոյություն չեն ունեցել, նրա աշխատանքը հoդս է ցնդել, ուստի նա չի վաստակել այդ թոշակը:

Ես շատ բան չեմ ուզում, պարզապես թող այդ դատավորներն բախվեն այն «արդարադատությանը», որը հենց իրենք են իրականացնում, բայց չգիտեմ՝ ցավով թե ի ուրախություն ասեմ, որ նրանք էլ չեն բախվի, քանի որ կգա ժամանակը երբ ՀՀ-ում էլ պատվերներով, զանգերով և սմս-ներով որոշումներ չեն կայանա։

Բայց թող գոնե մեկ վայրկյան մտածեն, թե ինչ է նշանակում տարիների նվիրումից հետո կանգնել անօրինականության ու անտեսված արդարության առաջ։

Հ.Գ. Ես կարծում էի, որ Ֆեմիդան աչքի տակով  ա նայում, էն էլ հենա տեսախցիկ ա տեղադրել»։