Լրահոս
Հայաստան
20:26
24.01.22
151

«Նախագահը փախել է երկրից». ինչո՞ւ է հենց հիմա հրաժարական տալիս ՀՀ սահմանադրության երաշխավորը

 

Մինչև այս պահը պաշտոնական որևէ տեղեկություն չկա՝ պետության գլուխը Հայաստանո՞ւմ է, թե՝ ոչ: Արտասահմանյան վերջին ուղևորությունից՝ Արաբական Միացյալ Էմիրություններ այցից հետո՝ Սարգսյանը հայտնել էր, որ մեկնում է կարճատև արձակուրդ:

Մամուլի տեղեկություններով՝ նա մեկնել է Մեծ Բրիտանիա և այնտեղից է հայտնել պաշտոնից հեռանալու որոշման մասին: Հայաստանի փորձագիտական աշխարհում իշխող է կարծիքը, որ այս քայլով՝ Սարգսյանը փախչում է պատասխանատվությունից: