Լրահոս
Քաղաքական
19:49
18.09.24
178

Նախագահը Միխայել Ռոթին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

Img default alt hy

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Գերմանիա և Հայաստան Եվրամիություն բազմաշերտ համագործակցության օրակարգային հարցերին:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և ընդհանուր իրադրության վերաբերյալ:

Երկուստեք շեշտվել է Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման հրամայականը և այս ուղղությամբ հետևողական ջանքերի ներդրումը:

Հադիպմանը բարձր է գնահատվել ժողովրդավարական ինստիտուտների կայացման և զարգացման ուղղությամբ Հայաստանում ընթացող բարեփոխումները:

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը Միխայել Ռոթին պարգևատրել է Բարեկամության շքանշանով՝ Հայաստանի և Գերմանիայի միջև բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար: