Լրահոս
Հասարակական
11:15
13.05.23
746

Նարեկին մանկուց եմ ճանաչել. անչափ զուսպ, համեստ, հայրենասեր մեր տղա. Կոտայքի մարզպետ

Img default alt hy

Թշնամու սադրանքի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելիս նախօրեին զոհված զինծառայողը 2003 թվականին ծնված Նարեկ Նորայրի Բաղդասարյանն է՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքից, ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։

«Հարազատական ամենամոտ կապերն ունենալով՝ Նարեկին մանկուց եմ ճանաչել. անչափ զուսպ, համեստ հայրենասեր մեր տղա։

Անսահման մեծ է ցավի զգացումը, անդառնալի՝ մեր զինվորի կորուստը։ Փա՛ռք Նարեկին, համբերություն ընտանիքին ու մեզ բոլորիս։

Հավերժ խոնարհում հայրենիքի համար կյանքը տված մեր բոլոր հայորդիներին», - գրել է մարզպետը։

Նարեկի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, իսկ հուղարկավորությունը՝ վաղը: