Լրահոս
Քաղաքական
19:22
02.12.24
162

Նա վերջնականապես մերժեց Փաշինյանին. Հովիկ Աղազարյանի կյանքի ծանրագույն որոշումը

Հովիկ Աղազարյանը վերջապես կայացրել է, իր ձևակերպամամբ, «կյանքի ծանրագույն որոշումը»: Նա վայր չի դնում պատգամավորական մանդատը: Խորհրդարանական վերջին ինտրիգների գլխավոր հերոսը «24News»-ի եթերում ասել է, թե «խորը ափսոսանքով ստիպված է մերժել Նիկոլ Փաշինյանի խնդրանքը»: ՔՊ-ական Աղազարյանը աղմկոտ պատմության մեջ ընկավ, երբ հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած հայտնի լեզվակռվում Քննչական կոմիտեի՝ այն ժամանակվա պետ Արգիշտի Քյարամյանը պատգամավորին մեղադրեց իր որդուն առնչվող քրեական գործին միջամտելու համար: