Լրահոս
Միջազգային
10:14
15.02.22
201

Մտադիր են ստեղծել մոտ 150 հազարանոց բանակ

Img default alt hy

«Թալիբան» շարժումը մտադիր է ստեղծել նոր՝ 150 հազարանոց բանակ։ Այս մասին հայտնում է «Bakhtar» լրատվական գործկալությունը։

Նոր բանակի ձևավորման համար կներգրավվեն բոլոր նրանք, ովքեր ունեն ռազմական փորձ և նախկին վարչակարգի օրոք նույնիսկ գտնվել են զինվորական ծառայության մեջ։

Թալիբ պատասխանատուները կարծում են, որ նոր բանակ ստեղծելու համար կպահանջվեն շատ պրոֆեսիոնալ կադրեր և իրենք հիմա այդ հարցն են փորձում լուծել։ Միաժամանակ, նրանք՝ իրենց զինտեխնիկա և սպառազինություններ տրամադրելու հարցով, բանակցում են մի շարք հարևան երկրների հետ։