Լրահոս
Իրավական
12:39
29.01.25
244

ՄՊՀ-ն վարույթ է սկսել ՀԴՄ-ների ոլորտում

Img default alt hy

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ ՄՊՀ-ն իրականացնում է վարույթ հսկիչ-դրամարկղային մեքենաներ սպասարկող ընկերությունների կողմից ծառայությունների գների բարձրացման առնչությամբ։

«Վարույթին օժանդակելու նպատակով հորդորում ենք բոլոր այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնց համար 2024 թվականին բարձրացել են ծառայությունների ձեռքբերման գները, ներկայացնել այդ մասին տեղեկատվություն [email protected] էլ․փոստի հասցեով»,- ասված է հաղորդագրության մեջ։