Լրահոս
Քաղաքական
22:45
14.05.23
648

Մոտակա շաբաթներին ևս մի քանի կալանավորվածներ ազատ կարձակվեն. Շառլ Միշել

Img default alt hy

Եվրոպական Խորհրդի նախագահ Շարլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ ելույթում հայտարարել է, որ «ձեռք է բերվել ըմբռնում, որ մոտակա շաբաթներին ևս մի քանի կալանավորվածներ ազատ կարձակվեն»։

«Ես նաև ընդգծել եմ փոխըմբռնման պահպանման անհրաժեշտությունը այն հարցի շուրջ, որ զինվորները, որ պարզապես մոլորվել ու անցել են մյուս կողմը, նախկինի պես ազատ կարձակվեն արագացված ընթացակարգով։ Մենք քննարկել ենք նաև անհետ կորած անձանց ճակատագրի պարզման և ականազերծման աշխատանքների ակտիվացման կարևորությունը», հայտարարել է նա։