Լրահոս
Միջազգային
13:49
11.02.22
230

Մոսկվան դժգոհ է Կիևից․ Ուկրանիայի հարցով բեռլինյան հանդիպման մանրամասները

Img default alt hy

Բեռլինում 9 ժամ նորմադական ձևաչափով քննարկվել է ռուս-ուկրաինական կիսապատերզմական իրավիճակը և Դոնբասի կարգավիճակի հարցը: Հանդիպումը կայացել է «քառյակ երկրների»՝՝՝ Ռուսաստանի, Գերմանիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի ղեկավարների՝՝՝ քաղաքական խորհրդականների ֆորմատով:

Գիշերը ավարտված բանակցությունները «անարդյունավետ» է անվանել Ռուսաստանի ներկայացուցիչը և նշել, որ Ուկրաինայի ներկայացուցչի պատճառով՝՝  չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ: Դմիտրի Կոզակի խոսքով՝ ուկրաինկան կողմը հրաժարվել է Դոնբասի կարգավիճակի հարցը քննարկել:

«Փորձեցինք պայմանավորվել, որ կոնտակտային խմբի հաջորդ հանդիպման ժամանակ երկխոսություն սկսել Դոնբասի ապագա կարգավիճակի շուրջ։ Մենք չկարողացանք անգամ ստանալ Ուկրաինայի համաձայնությունն այս երկխոսության համար։ Սա է խնդիրը։ Դրա պատճառով վերջնական, գրավոր փաստաթուղթը, չստորագրվեց: 

Նախագահ Պուտինի մամուլի խոսնակն է անդրադարձել հանդիպման արդյունքներին՝ կրկին դժգոհել Կիևի պահվածքից: 

«Դեռ կողմերին չի հաջողվել կատարել Մինսկի համաձայնագրի կետերը: Ցավոք, ուկրաինական կողմը, տարբեր պատճառաբանություններով,  ամեն ինչ անում է , որպեսզի չկատարի իր համար սահմանված պարտավորությունները»,- հայտարարել է Դմիտրի Պեսկովը։