Լրահոս
Հասարակական
10:20
14.02.22
1 641

Մոսկվա 24-ի բացառիկ կադրերը․ Երկրաշարժը՝ վրացական հեռուստաալիքի եթերում

Img default alt hy

Նախօրեին Վրաստանում գրանցված ուժեղ երկրաշարժի թեման հայտնվել է ռուսական «Մոսկվա 24» հեռուստաալիքի եթերում։

Աղբյուրը ցուցադրել է կադրեր, թե ինչպես են զգացվել ստորգետնյա ցնցումները վրացական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում։

Ստորգետնյա ցնցումների պահին հաղորդավարը տագնապել է, ապա արագորեն գովազդ է հայտարարել։

Ի դեպ, ռուսական ալիքի հրապարակած տեսանյութում տեղ են գտել նաև կադրեր, թե ինչպես է զգացվել անցյալ տարի ճիշտ նույն օրը Հայաստանում գրանցված երկրաշարժը հայկական «Շանթ» հեռուստաընկերության եթերում։