Լրահոս
Սպորտ
15:30
13.05.23
152

Մոուրինյուն հանդիպել է Ջոկովիչի հետ և ինքնագիր վերցրել (ֆոտո)

Img default alt hy

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հանդիպել է սերբ թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հետ։

Դա տեղի է ունեցել Masters-ի 2-րդ շրջանի հանդիպումից հետո, որում աշխարհի առաջին ռակետը հաղթել է Թոմաս Մարտին Էտչևերիային։

Ժոզե Մորինյուն այցելել է Ջոկովիչի հանդերձարան, զրուցել մարզիկի հետ և ինքնագիր վերցնել։ Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվում է Հռոմում, իսկ պորտուգալացին թենիսի սիրահար է։

Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը, փոխանցում է Armsport.am-ը: